Հա

Ազգային

19/05/2020 - 09:10

«Հայաստանում առկայ է ճգնաժամերից ամենավտանգաւորը` կառավարման ճգնաժամը». Սպարտակ Սէյրանեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում առկայ կառավարման ճգնաժամին:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Հայաստանում առկայ կառավարման ճգնաժամին:

Նա գրել է.

«Ցանկացած ճգնաժամ` առողջապահական, տնտեսական, ներքաղաքական, արտաքին եւ այլն, կարելի է յաղթահարել: Կարելի է յաղթահարել, եթէ, իհարկէ, նախ` ընդունում ու հասկանում ես, որ կայ ճգնաժամ, եթէ ունես այդ ճգնաժամի բնութագրումն ու գիտես, թէ այն ինչում է կայանում եւ, իհարկէ, եթէ ունես դրանից դուրս գալու համապատասխան ծրագիր եւ կադրային ներուժ: Իրարամերժ, անհասկանալի, յաճախ պահի տակ կամ ֆէյսբուքեան տրամադրութիւնների ելեւէջումներից ազդւած քայլերը, ցոյց են տալիս, որ, ցաւօք, գործող կառավարութիւնը այդ ամէնը չունի:

Բայց աւելի վտանգաւոր իրողութիւն կայ. այսօր Հայաստանում առկայ է ճգնաժամերից ամենավտանգաւորը` կառավարման ճգնաժամը: Եթէ ստանդարտ ու ստատիկ իրավիճակում իշխանութիւնը արձանագրել է համընդհանուր ու համապարփակ ձախողում` առանց բացառութեան բոլոր ուղղութիւններում ու ասպարէզներում, ապա ոչ թէ պարզապէս միամտութիւն, այլ` յանցաւոր միամտութիւն կը լինի ակնկալել, որ ներկայիս բարդ, ամէն օր աւելի խորացող ճգնաժամային իրավիճակում նա չի ձախողւելու: Անհիմն լաւատեսութիւն է ակնկալել, որ բազմապատկման աղիւսակը հինգ անգամ հինգից վերեւ չիմացողը կարող է բարդ ինտեգրալ լուծել: Նոյն տրամաբանութեամբ` անհիմն է ակնկալել, որ այս կառավարութիւնն իվիճակի է լուծել այսօրւայ եւ վաղւայ անխուսափելիօրէն սպասւող մարտահրաւէրները:

Բայց այս անգամ արդէն դա ոչ թէ լոկ իշխանութեան ու կառավարութեան ձախողում է լինելու, այլ լինելու է պետութեան ձախողում: Դա արդէն աղէտ է լինելու` պետութեան ու ժողովրդի համար: Հետեւաբար, այսօր խնդիրը պետութիւնը փրկելն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։