Հա

Ազգային

19/05/2020 - 12:20

Ով ասում է՝ կայ կիրթ թուրք, պարզապէս չի տեսել թուրքին. Իգոր Սարգսեանը՝ Բերձորի ազատագրման մասին

«Արցախեան գոյապայքարի համար Շուշիի ազատագրումը չափազանց կարեւոր էր։ Այն պոռթկումն ու ինքնավստահութիւնը, որ մենք՝ ազատամարտիկներս, ունեցանք, բերեց նրան, որ վստահօրէն պէտք էր ճանապարհ բացել Արցախի համար, եւ որեւիցէ մէկը չէր մտածում, որ Շուշին ազատագրելուց յետոյ այդքանով պէտք է սահմանափակւել»,- խօսելով արցախեան ազատամարտի կարեւորագոյն փուլերից մէկի՝ Բերձորի ազատագրման մասին, Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Բերձորի ազատագրման մարտերի մասնակից Իգոր Սարգսեանը:

«alikonline.ir» - «Արցախեան գոյապայքարի համար Շուշիի ազատագրումը չափազանց կարեւոր էր։ Այն պոռթկումն ու ինքնավստահութիւնը, որ մենք՝ ազատամարտիկներս, ունեցանք, բերեց նրան, որ վստահօրէն պէտք էր ճանապարհ բացել Արցախի համար, եւ որեւիցէ մէկը չէր մտածում, որ Շուշին ազատագրելուց յետոյ այդքանով պէտք է սահմանափակւել»,- խօսելով արցախեան ազատամարտի կարեւորագոյն փուլերից մէկի՝ Բերձորի ազատագրման մասին, Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Բերձորի ազատագրման մարտերի մասնակից Իգոր Սարգսեանը:

28 տարի առաջ, 1992 թւականի մայիսի 18-ին, ազատագրւեց Հայաստանի Հանրապետութիւնը Արցախին կապող կենսական նշանակութիւն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը: Լաչինի ազատագրմամբ վերացւեց ՀՀ-ի եւ LՂՀ-ի միջեւ մինչ այդ գոյութիւն ունեցած 7 կիլոմետրանոց միջանցքը եւ ձեւաւորւեց մարդասիրական նոր միջանցք։ Սա առանձնայատուկ օղակ էր, որն առանցքային դեր ունեցաւ արցախեան պատերազմի համար։

«Ամբողջ օպերացիան սկսվեց այն ժամանակ, երբ Զառիսլու գիւղում կասեցրինք թշնամու՝ Շուշին հետ վերցնելու նպատակով իրականացւած առաջխաղացումը։ Յիշում եմ՝ Դուշմանի գլխաւորութեամբ մինապատեցինք տարածքը, թշնամու տանկերը պայթեցին, եւ նա ռազմական տեխնիկայի օգնութիւն այլեւս չէր կարող ստանալ: Դա բերեց նրան, որ թոյլ չտւեցինք նաեւ հետեւակի գալը, եւ թշնամին կամաց-կամաց նահանջեց։ Յետոյ գնացինք Լիսագոր, ապա նաեւ՝ Բերդաձոր, որտեղ 5 գիւղ էր անհրաժեշտ ազատագրել։ Այս պայքարի մասին խօսելիս չեմ կարող չյիշել Վիգէն Զաքարեանին, Գրիգոր Գրիգորեանին, ով մեր ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ջոկատից էր, Վահէ Բաղդասարեանին, Դուշմանին՝ Վարդան Ստեփանեանին։ Լաւ յիշում եմ այն դրւագը, երբ Դուշմանը բարձրացել, նստել էր քաղաքի մուտքի մօտ դրւած «Լաչին»-ի վրայ եւ այնտեղից խօսում էր, ասում էր, որ հրաշալի տեսարան է բացւում։ Բերձորի ազատագրման ժամանակ մեծ մարտեր ու զոհեր չեղան, բայց ադրբեջանցիների մօտ այնպիսի խուճապ էր, որ թողնում-փախչում էին»,- յիշում է Իգոր Սարգսեանը։

Իգոր Սարգսեանի խօսքով՝ Բերձորի միջանցքը յատուկ էր կառուցւել, որպէսզի «Ղարաբաղը կուլ տային», դա թուրքական նախագծի մի մասն էր, որի նպատակը Արցախը հայաթափելն էր։

«Այդ ժամանակահատւածում դերակատար լինել հայրենիքիդ մի մասի ազատագրմանը մեծ հպարտութիւն ու պատիւ էր։ Նախախնամութեամբ մեր սերնդին բաժին հասաւ լինել զինւոր, ազատագրել հայրենիքը։ Բերձորի ազատագրումը մեզ համար եւ հպարտութեան ու պատւի, եւ մէջքը ուղիղ պահելու խնդիր էր։ Ասում էինք՝ օդով գնացինք, ցամաքով եկանք։ Մինչ այդ Արցախի մարտական գործողութիւններին մասնակցելու ուղղաթիռներով էինք գնում։ Այդ ժամանակ արդէն կարողացանք յետ գալ Բերձորի աւտոմայրուղով»,- փաստում է ազտամարտիկը։

Ըստ նրա՝ պատերազմին զինւորագրւելը եւ կամաւոր մեկնելը մարտի դաշտ՝ ոչ թէ արկածախնդրութեան, այլ այդ քայլի գաղափարական գիտակցման հետեւանք էր, ինչի արդիւնքում էլ իրենք կարողացան խնդիրը ճիշտ դնել:

«Մեր պայքարը մեր տեսակի, մեր ազգի, մեր հայրենիքում ապրելու շարունակականութեան համար է։ Երբ պատերազմը վերջանում է, որոշները սկսում են թուլանալ եւ մտածել հարստանալու, իշխելու, հաճոյքների մասին։ Սակայն երբ երկրի անվտանգութիւնը ապահովւած չէ, իրաւունք չկայ տրւել հաճոյքներին: Պէտք է շարունակել ապահովել ֆիզիկական անվտանգութիւնը, քանզի եթէ այն չկայ, անիմաստ է խօսել մշակոյթի կամ այլ զարգացումների մասին։ Գաղափարական մարդու համար խնդիր է դրւած՝ ուզո՞ւմ ես արդեօք ապրել առանք քո քաղաքարկթութիւնը որեւէ մէկին զիջելու։ Այդ ցեղը քաղաքակրթութեան հետ կապ չունի, նա ոհմակ է, որը եկել էր ոչնչացնելու։ Նրանք միայն սպառող են, այլ ոչ թէ ստեղծող ու արարող, հետեւաբար մենք միշտ պիտի յիշենք, որ չկայ քաղաքակիրթ թուրք: Նա, ով ասում է, որ կայ այդպիսին, պարզապէս չի տեսել թուրքին, իսկ մենք այդ պատերազմում տեսանք»,- ասում է Իգոր Սարգսեանը։

Նրա դիտարկմամբ՝ մեր սխալներից մէկը չափազանց մեղմ լինելն է, այնինչ պէտք է պէտք է լինել չափաւոր մեղմ, չափաւոր էլ՝ ագրեսիւ։

Հարցին՝ արդեօ՞ք հայրենքի համար կեանքը զոհասեղանին դրած ազատամարտիկն այսօր գնահատւած է եւ արժանապատիւ ապրելու հնարաւորութիւն ունի, Սարգսեանը պատասխանեց. «Գնահատւածութեան խնդիր կայ։ Զոհւածներին անգամ պատշաժ գնահատանքի չեն արժանեցնում, ուր մնաց՝ ողջերին»։

«Հայրենիքը պէտք է սիրել լուռ, ամբողջ սրտով, կեանքը չխնայել յանուն նրա։ Պէտք է ապրել, ամէն պարագայում ապրել՝ մռնչալով, հպարտ, հզօր, միայն թէ ապրել, լինել այս երկրագնդի վրայ»՝ Իգոր Սարգսեանի բարձրաձայն մտորումներն են:

Յարակից լուրեր

  • Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»
    Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»

    Հարցազրոյց Արցախեան ազատագրական պայքարում Հ.Յ. Դաշնակցութեան մարտական գործունէութեան կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարեանի հետ:

  • Տղե՛րք, դիրքերը լաւ նայէք…
    Տղե՛րք, դիրքերը լաւ նայէք…

    Ալբերտ Ալավերդեանը ծնւել է 1963 թւականի սեպտեմբերի 16-ին Դաշտային Արցախի Զագլիկ գիւղում: 1965 թ. ընտանիքը տեղափոխւել է Հրազդան: 1980 թւականին աւարտել է Հրազդանի թիւ 9 դպրոցը:

  • Նա ծիծաղում էր մահւան երեսին
    Նա ծիծաղում էր մահւան երեսին

    Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

  • Անմահ անուններ
    Անմահ անուններ

    19-րդ դարավերչջի եւ 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման աւանդոյթներից մէկի իւրատեսակ շարունակութիւն կարելի է համարել Արցախեան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապւած է այն բնակավայրերի անւանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանութեան համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպէս ընդգծել են նրանց բնորոշող յատկանիշները։

  • Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարօտը
    Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարօտը

    Յունիսի 13-ին Հիւսիսային Արցախի` Շահումեանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորաւ Արցախեան ազատամարտի հերոս հրամանատարներից մէկը` Պռօշեանի ջոկատի հրամանատար Կարօտ Մկրտչեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։