Հա

Ազգային

19/05/2020 - 13:30

«Գանդի»-ի արձան. Երեւանի աւագանու որոշում

Մամուլից զարմանքով տեղեկացայ որ քաղաքամայր Երեւանի աւագանին, որոշել է Գանդիի արձանը կանգնեցնել Երեւանում: Ինչ հոյակապ որոշում, կարծես թէ արդէն Երեւանում ամեն ինչ տեղը տեղին կարգաւորւած, յստակեցւած ու վերջացած է եւ ոչ մի ցաւ ու դարդ չունենք եւ վճռահատւած է ամեն ինչ եւ պակաս որեւէ բան չունենք, պակասը միայն Գանդիի արձանն էր որ այն էլ մեր աւագանու ժրաջան գործունէութեան շնորհիւ արդէն ընթացքի մէջ է դրւել եւ շուտով իրականանալու է:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Մամուլից զարմանքով տեղեկացայ որ քաղաքամայր Երեւանի աւագանին, որոշել է Գանդիի արձանը կանգնեցնել Երեւանում: Ինչ հոյակապ որոշում, կարծես թէ արդէն Երեւանում ամեն ինչ տեղը տեղին կարգաւորւած, յստակեցւած ու վերջացած է եւ ոչ մի ցաւ ու դարդ չունենք եւ վճռահատւած է ամեն ինչ եւ պակաս որեւէ բան չունենք, պակասը միայն Գանդիի արձանն էր որ այն էլ մեր աւագանու ժրաջան գործունէութեան շնորհիւ արդէն ընթացքի մէջ է դրւել եւ շուտով իրականանալու է:

Մահաթմա Գանդին (1869-1948), որպէս խտրականութեան ու ռացիզմի դէմ աննահանջ պայքարող ու ազգային ազատագրական պայքարի տիտաններից մէկը որ տասնամեակներ, աննկուն եւ խաղաղ ցոյցերի ու պայքարների արդիւնքում, առանց մեծ զոհեր տալով, 1947 թւականին ազատագրեց Հնդկաստանը անգլիական գաղութատիրական ճիրաններից, ուստի եւ արժանի է բիւր մեծարման ու գնահատանքի:

Սակայն մարդասիրական, ազգերի ազատութեան ու անկախութեան գաղափարներով տոգորւած, հակառասիստ, խաղաղասէր ու խտրականութեան դէմ պայքարող նոյն Գանդին, կանգնեց անգլիայի դէմ կռիւ տւող, հայոց ցեղասպանութեան քստմնելի ընթացքը նոր վերջացրած, արիւնոտ ձեռքերով՝ ռասիստ ու ցեղասպան թուրքի պաշպանութեան դիրքերում, այսինքը մարդասէրը կագնեց դահիճի կողքին ընդդէմ զոհի՝ հայ ժողովրդի եւ ոչ միայն աներեր կանգնեց դահիճի կողքին այլեւ յետայնու չդատապարտեց հայ ժողովրդի նկատմամբ գործադրւած անմարդկային ցեղասպանութիւնն ու նրա իրականացնողին ու զօրաւիգ չհադիսացաւ հայ ժողովրդի ազգային ազատագրական արդար պահանջին ու պայքարին:

Աշխարհի զանազան բնագաւառներում գոյութիւն ունէին ու ունեն բազմահազար հայ եւ ոչ հայ հանճարներ որոնցից ոմանք հանդիսացել են մեր ժողովրդի անկեղծ բարեկամներն ու հովանաւորները, մեր ժողովրդի լացի հետ լացել ու խնդութեան հետ խնդացել են եւ զանազան միջոցներով զօրակցել են հայ ժողովրդի ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման աշխատանքներին ու արդար դատի պայքարին, (որոնց անունները նշելուց խուսափում եմ), արդ ինչ խղճով ու տրամաբանութեամբ է որ մեր անկեղծ բարեկամների փաղանգը թողած, որոշել են այլ մարդկանց արձանները կանգնեցնել մեր երկրի զանազան անկիւններում որն ոչ այլ ինչ է եթէ ոչ, իւրայինին եւ բարեկամին մոռանալ ու արհամարել իսկ օտարին ու ոչ բարեկամին, հաճելի երեւալու համար շողոքորթել ու անհարկի մեծարել որն վնասակար, անբարոյ ու արժանապատւութիւնից զուրկ մի յատկութիւն է:

Միթէ «ի վերուստ» մեզ պարտադրւած է որ մեր ժողովրդի իղձերի հետ աղերս չունեցող որեւէ բնագաւառի հանճարի արձանը կանգնեցնենք մեր երկրում, եթէ ոչ ապա ինչ իմաստ ունի մեր ազգային արժանապատւութիւնը վիրաւորող, նման մի անհեթեթ որոշում կայացնել:

 

Նոր Ջուղա

19.5.2020 թ.

Յարակից լուրեր

  • ՀՅԴ-ի համաներման առիթով
    ՀՅԴ-ի համաներման առիթով

    Հ.Յ.Դաշնակցութեան Բիւրոն, կուսակցութեան 130-ամեակի առթիւ, համաներում է յայտարարել, շարքերից հեռացւած կամ հրաժարւած նախկին բոլոր դաշնակցականների նկատմամբ, որն համայնքի լայն շրջանակների մօտ մեծ հետաքրքրութիւն է առաջացրել եւ այլեւայլ մեկնաբանութիւնների տեղիք տւել:

  • Օլիմպիական խաղերի յետաձգում
    Օլիմպիական խաղերի յետաձգում

    Օլիմպիական խաղերը հին Յունաստանի տարածւած, համայունական տօնակատարութիւների ու մրցութիւնների անւանումն է եղել որն տեղի է ունեցել հնագոյն շրջանից Օլիմպոսում, ի պատիւ Զեւս աստծու:

  • Լիբանանահայութեան հայրենադարձութիւնը
    Լիբանանահայութեան հայրենադարձութիւնը

    Լիբանանի մայրաքաղաք՝ Բէյրութում տեղի ունեցած ահաւոր, ցնցիչ ու մահաբեր պայթիւնը, ցնցեց ոչ միայն լիբանանահայութեանն ու հայութեանը, այլ համայն մարդկութեանը: Պայթիւնից յետոյ հայութեան ցաւին ու կսկիծին զուգընթաց, ոմանց կողմից զգացական կերպով ծայր է առել զրոյցներ, այն մասին որ իբրթէ պայթիւնը տեղի է ունեցել դիտաւորեալ եւ քաղաքական նպատակով, ոստի լիբանանահայութեանը փրկելու համար անհրաժեշտ է հայրենադարձութիւն կազմակերպել, մինչդեռ մինչ այսօր մասնագէտների կողմից կատարած ուսումնասիրութիւնները չեն հաստատում այդ վարկածը:

  • Խաղեր
    Խաղեր

    Մեր դպրոցական շրջանի, ամենասիրւած ու տարածւած խաղերն էին.

  • Երեւանը կը վերսկսի օդային հաղորդակցութիւնը Թեհրանի հետ
    Երեւանը կը վերսկսի օդային հաղորդակցութիւնը Թեհրանի հետ

    «Արմենիա Էյրւէյզ» աւիաընկերութիւնն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։