Հա

Ազգային

26/05/2020 - 12:50

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի յայտարարութիւնը

Սիրելի հայրենակիցներ,

Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակեայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների արդիւնքներով այժմ կազմաւորւում են երկրի գործադիր եւ օրէնսդիր նոր իշխանութիւնները:

Սիրելի հայրենակիցներ,

Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակեայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների արդիւնքներով այժմ կազմաւորւում են երկրի գործադիր եւ օրէնսդիր նոր իշխանութիւնները:

2020 թ. ապրիլի 9-ի յայտարարութեամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրութիւնների կապակցութեամբ մեր գնահատականների եւ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:

Նկատի ունենալով համապետական ընտրութիւնների եւ ընտրւած նախագահի հետ բանակցութիւնների արդիւնքները՝ նպատակայարմար չենք գտնում մաս կազմել ձեւաւորւող կառավարութեանը:

2019 թ. յուլիսի 7-ին եւ օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթութիւնների եւ նախընտրական ծրագրի հիման վրայ յարաբերութիւններ ենք կառուցելու ինչպէս քաղաքական ուժերի, այնպէս էլ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ:

Յուսով ենք, որ նոր իշխանութիւնները ջանք չեն խնայի յաջողութիւններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցութիւնների ընթացքում առաւել կարեւորւած՝ պետականութեան ամրապնդման, անվտանգութեան ապահովման, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետութեան հետ ռազմաքաղաքական դաշինքի իրաւապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարութեան հաստատման, վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման ուղղութիւններով:

ՀՅ Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցով հաստատակամօրէն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի բարգաւաճման գործում: ՀՅ Դաշնակցութեան ելակէտային ուղենիշը եղել եւ մնում է ազատութեան, արդարութեան, ազգային ու համամարդկային արժէքների ամրակայումը եւ ներազգային համերաշխութեան ապահովումը:

 

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէ

25.05.2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։