Հա

Ազգային

26/05/2020 - 11:30

Լիբիայում բախւում են թուրքական եւ ռուսական շահերը նախանշելով հայկական քաղաքական ուրւագծեր

Լիբիայի պատերազմում հայկական առումով նախագործօնային ինչ ուղղութիւններ են նկատւում. «Նոյեան տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանը։

«alikonline.ir» - Լիբիայի պատերազմում հայկական առումով նախագործօնային ինչ ուղղութիւններ են նկատւում. «Նոյեան տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանը։

Հայկական դիտանկիւններից գործընթացները մեկնաբանելիս Լիբիայի պատերազմական գործողութիւնների մէջ մի քանի երեւոյթ ուշադրութիւնից չպէտք է բաց թողնել։

Նախ այն, որ Մոսկւան եւ Անկարան այստեղ ներգրաււել են ուղղակի հակառակ խրամատներում։ Այս փաստը խօսում է երկու երկրների մերձեցման եւ երկկողմ ռազմավարութեան չգործարկման մասին։

Սա արդէն ընդգծում է Սիրիայում կարճաժամկէտ համակարգման աւարտի մասին։

Չնայած, որ հէնց Սիրիայում մի քանի ջրբաժանի առաջ էին կանգնել ռազմավարական երբեմնի գործընկերները։

Այս ընդհանուր համատեքստում էլ պիտի ընկալել Լիբիայի ժամանակաւոր կառավարութեանը կրկնակի ճանաչումը Հայոց Ցեղասպանութեան։

Տրիպոլիում հայկական գործօնի բացակայութեամբ հայերի Ցեղասպանութեան ճանաչման որոշումներ են կայացւում հերթական անգամ, համոզելով, որ մեր առաջադրանքները որեւէ պահի կարող են ստանալ աշխարհաքաղաքական հնչեղութիւն։

Այս առումով էլ որոշակի նախանիշեր կարող են նկատւել ադրբեջանական տեղեկատւական եւ հասարակական խանդավառութեան երեւոյթներում՝ Լիբիայում Անկարայի Մոսկւային հասցրած հարւածների առիթով։

Բաքւի աստիճանական ներգրաււածութեան դէպքում կարող են հնչել Արցախի ուղղութեամբ բարենպաստ կոչեր, բանաձեւեր, Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի քաղաքական տրամաբանութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։