Հա

Ազգային

27/05/2020 - 10:20

«Իրավիճակ է փոխւել, եթէ չէք հաւատում՝ արտահերթ ընտրութիւն անցկացրէք, կը համոզւէք». Բ. Եսայեան

ՀՅԴ անդամ, կրթութեան եւ գիտութեան նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանը ֆէյսսբուքի իր էջում գրել է.

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, կրթութեան եւ գիտութեան նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանը ֆէյսսբուքի իր էջում գրել է.

«17.4% տնտեսական անկում ապրիլ ամսին։ Այ էսա աննախադէպ։ Վստահ եմ, շատերը ձեռնպահ կը մնային քննադատութիւնից, եթէ ապրիլի տանը մնալը գոնէ իր նպատակին՝ համավարակի յաղթահարմանը ծառայէր։ Մինչդեռ ի՞նչ ունենք կառավարութեան անձեռնհասութեան ու ապիկարութեան արդիւնքում այսօր՝ ապրիլի համեմատ համավարակի տասնապատկում մայիսին, ուղեկցւող տնտեսութեան կաթւածի հետ։

Էս ամէնի ֆոնին չգիտես ինչ ասես մարդկանց (ֆէյքերը չէ, միանգամայն իրական մարդիկ, որոնց մի մասին նոյնիսկ ճանաչում ես), որ թութակի պէս կրկնում են՝ օգնէք, որ յաջողեն (էն դէպքում, երբ օգնողներին ու խորհուրդ տւողներին սրանք չեն էլ ուզում լսել), թողէք, թող աշխատեն (իբր ո՞վա ո՞ւմ ձեռուոտը բռնել), առաւել եւս՝ բա նախկինների ժամանակւայ թալանը մոռացա՞ք (յետ բերածից շատ իրանց գրպանն են դրել էսօրւանները):

Իսկ Նիկոլը էս ամէն ինչին ունի մի պատասխան՝ նախկինում յայտարարւած բոլոր յեղափոխութիւններին աւելացրել է եւս մի աբսուրդ տերմին՝ «կորոնավիրուսային յեղափոխութիւն»։

Տղաներ եւ աղջիկներ, էդ որ բոլորդ ինքնամոռաց, ինքներդ ձեզնից զարմացած, անթաքոյց հիացմունքով անընդհատ կրկնում էք՝ մենք ժողովրդի 70% ձայներով ենք ընտրւել, ինչի՞ էք մոռանում, որ ՀՀԿ-ն էլ նոյն ժողովրդի 54% ձայներով էր ընտրւել։ Դուք 2018-ի հոկտեմբերին ասեցիք, թէ էդ ընտրութիւնից տարիուկէս է անցել, իրավիճակ է փոխւել, պէտք է արտահերթ ընտրութիւն անել։ Է հիմա էլ ձեզ են ասում՝ 2018-ի դեկտեմբերից ուղիղ տարիուկէս է անցել, էլի իրավիճակ է փոխւել, իսկ եթէ չէք հաւատում, որ փոխւել է, արտահերթ ընտրութիւն անցկացրէք, կը համոզւէք։ Թէ՞ վախենում էք, ոնց որ վախենում էք էն ապօրինի հանրաքւէն անցկացնելուց»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։