Հա

Ազգային

28/05/2020 - 00:50

«Մեր պատմութեան այս քարակերտ վկան պէտք է դառնայ պետական սեփականութիւն եւ տուն-թանգարան». Ա. Մուշեղեան

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի անդամ Արմէն Մուշեղեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի անդամ Արմէն Մուշեղեանը գրում է.

«Այս տանը 1917-1919 թթ. ապրել եւ մահացել է՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր՝ Արամ Մանուկեանը:

Այնուհետեւ շատ տարիներ անց, հէնց նոյն այս տանը՝ 1969-1993 թթ. ապրել է ազատամարտիկ, գաղափարի նւիրեալ՝ Թովմաս Վարդանեանը, ով որպէս կամաւորական զինւորագրւեց ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻՆ եւ իր կեանքը նւիրաբերեց հայրենիքի ազատագրական կռիւների ժամանակ` 1993 թ. փետրւարի 24-ին:

Երեք ամիսների ընթացքում մասնակցեց 12 թէժ մարտերի եւ որպէս անվրէպ նշանառու ականանետորդ ահ ու սարսափ էր տարածում թշնամուն: Նա պատգամում էր իր մարտական ընկերներին՝ «ՏՂԵՐՔ, ՄԵՐ ԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ Է՝ ԶԱՐԿԷ՛Ք»:

Դեռ խորհրդային տարիներին կանգուն եւ բնակելի այս շէնքը եւ նմանատպ հին այլ կառոյցներ, որպէս ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԷՔ պահպանւում էին պետութեան կողմից եւ յուշարձանների պահպանութեան կոմիտէի կողմից նրաց վրայ փակցւում էին յատուկ յուշատախտակներ:

Հայաստանի Վերանկախացման տարիներին՝ 2000 թ.-ից սկսւեց մի քաղաքականութիւն, որի արդիւնքում Երեւանի կենտրոնը դարձաւ բիզնես պրոեկտ եւ պետութիւնից օտարւեցին, մասնաւորեցւեցին ու անպաշտպան մնալով քանդուքարափ դարձան ՀԻՆ ԵՐԵՒԱՆԸ պատմող այս եւ նմանատիպ շատ պատմամշակոյթային կառոյցներ:

Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՍՄ նախարարութիւնը, ՀՀ իշխանութիւնները, ազգային ուժերը համախումբ պիտի ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ դարձնեն այս ու այլ Պատմաճատարապետական կոթողները:

Նաեւ շէնքի նոր սեփականատերը կարծում եմ իր ազգային գիտակցութեամբ շատ խոհեմ կը գտնւի եւ Պետութեան հետ համախումբ կը վերանորոգի այս քարակերտ պատմախօս կառոյցը, առանց որեւէ ճարտարապետական փոփոխութեան ու այն կը դառնայ իսկական ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ:

Այս ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ կը դառնայ մատաղ սերնդի ազգային դաստիարակութեան ոգեղեն վայր եւ խօսուն վկան մեր նւիրեալների պատմութեան:

Սա նաեւ իւրատեսակ երախտիք կը լինի ազգային մեր նւիրեալներին:

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՀԻՆԸ ԵՒ ՄԵՆՔ ՊԱՀՊԱՆՒԱԾ ԿԸ ԼԻՆԵՆՔ:

Յիշենք, որ մեր դարաւոր թշնամին ամէն ինչ անում է, որպէսզի ոչնչացնի մեր հնագոյն արժէքները:

Հին կառոյցները մեր ազգի պատմութեան խօսուն վկաներն են, ինչպէս Հռոմի, Յունաստանի, Եգիպտոսի եւ այլ հնադարեան ճարտարապետական պատմախօս շինութիւնները:

Յատուկ շնորհակալութիւն նաեւ այս շէնքի վրայի պաստառները պատրաստողին, որ հանրութեանը ակնառու տեղեկացնում է Արամ Մանուկեանի եւ Թովմաս Վարդանեանի մասին:

Թովմաս Վարդանեանի նիւթերը պատրաստող ընկերոջը խնդրում ենք տեղեկացնել մեզ իր մասին, ընկերանալու եւ շնորհակալութիւն յայտնելու համար:

Խորին մտահոգութիւններով՝ Արմէն Մուշեղեան»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։