Հա

Ազգային

30/05/2020 - 14:20

«Մեր երկիրը 1918-ին ունէր տեսլական ունեցող ղեկավար սերունդ, որոնք «Քիչ մը» տարբեր էին այսօրուան իշխանութիւններէն». Վաչէ Բրուտեան

Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Վաչէ Բրուտեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է 1918 թւականին Հայաստանում մոլեգնող համաճարակներին, եւ այդ չափազանց բարդ պայմաններում, պետականաշինութեան տարբեր ոլորտներում, Հայաստանի առաջին Հանրապետութեան ղեկավարութեան ձեռնարկած քայլերին՝ նրանց նւիրական աշխատանքը եւ ազգային տեսլականը համեմատելով ՀՀ ներկայ իշխանութիւնների գործողութիւնների հետ:

«alikonline.ir» - Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Վաչէ Բրուտեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է 1918 թւականին Հայաստանում մոլեգնող համաճարակներին, եւ այդ չափազանց բարդ պայմաններում, պետականաշինութեան տարբեր ոլորտներում, Հայաստանի առաջին Հանրապետութեան ղեկավարութեան ձեռնարկած քայլերին՝ նրանց նւիրական աշխատանքը եւ ազգային տեսլականը համեմատելով ՀՀ ներկայ իշխանութիւնների գործողութիւնների հետ:

«1918-ին Հայաստանի տարածքին ապաստանած գաղթականութեան մէջ կը մոլեգնէին մահացու համաճարակները։ Քորոնան խաղուպար էր ատոնց հետ բաղդատած...

1918-ին ոչ փենիսիլին, ոչ ձեռնոց, ոչ դիմակ, ոչ ալ բժշկական հականեխուած արտահագուստներ կային։ Ամէն օր հարիւրաւորներ կը մահանային փողոցներուն մէջ։ Աղէտը ամբողջական էր. կացութիւնը՝ օրհասական։

1918-ին մեր երկիրը չունէր առողջապահական համակարգ. կային միայն հատուկենտ փոքր հիւանդանոցներ։

ԲԱՅՑ...

Մեր երկիրը 1918-ին ունէր տեսլական ունեցող ղեկավար սերունդ, որ այդ նոյն պայմաններուն մէջ ու 2.5 տարուան ընթացքին

- Պետական վարչամեքենայ ստեղծեց, նախարարութիւններ եւ այլն,

- Բանակ կազմակերպեց ու զինեց,

- Արտաքին յարաբերութիւններ մշակեց ու զարգացուց թէ՛ Դաշնակիցներուն եւ թէ՛ խորհրդային իշխանութիւններուն, թէ՛ ալ անոնց հակառակորդ Դենիկինի շրջանակին հետ,

- Մէկ տարի անց երկիրը հռչակեց Միացեալ, Ազատ եւ Անկախ,

- Հայաստանը հայացուց,

- Համալսարան հիմնեց,

- Սեւրի դաշնագիր ստորագրեց, եւ բազում ուրիշ իրագործումներ արձանագրեց։

Մէկ խօսքով, 1918-ի հիմնադիր սերունդը Հայաստանի ապագային կապակցութեամբ տեսլակա՛ն ունէր։

«Քիչ մը» տարբեր էին այսօրուան իշխանութիւններէն, չէ՞...»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։