Հա

Ազգային

02/06/2020 - 13:00

«Մի՞թէ դաշնակցական երդում պիտի տաս, որ յիշողութիւնդ աշխատի, Հա՛յ մարդ». Դ. Վանեան

Քաղաքագէտ Դաւիթ Վանեանը գրում է.

«Ցաւում է սիրտս․

Ցաւում է, որովհետեւ մանրանում ենք։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Դաւիթ Վանեանը գրում է.

«Ցաւում է սիրտս․

Ցաւում է, որովհետեւ մանրանում ենք։

Արդէն տարիներ են, որ այս տիրոյթում եմ։ Բազմաթիւ անգամ՝ առաջին հանրապետութեան հայրերի ու Արցախեան ազատամարտի ՀՅԴ անդամների՝ հերոս նահատակների լուսանկարներ եմ տեսնում ու կիսւում։ Նրանց շիրիմներին ու յուշարձաններին պսակադրութեան կամ յուշ երեկոներին՝ մասնակցութեան լուսանկարներ։ Մայիս 28-ին կամ Սարդարապատի յաղթանակին նւիրւած լուսանկարներ։ Ամէն անգամ այդ լուսանկարները տակնուվրայ են անում հոգիս։ Ամէն անգամ ես ինձ հարց եմ տալիս՝ Ինչո՞ւ է այսպէս։

Ինչո՞ւ է այնպէս, որ այս լուսանկարները լոկ դաշնակցականներն են տեղադրում իրենց էջերին։ Ի՞նչ է, Արամ Մանուկեանը լոկ դաշնակցականների՞ հերոսն է։ Մի քանի հազար քառաուսի կմ տարածքի վրայ պետականութիւն կերտած այս սուրբ նահատակներն ու ճակատամարտները յաղթած հերոսները լոկ դաշնակցակա՞ն հերոսներ են։

Մի՞թէ առանց նրանց կը լինէին այսօրւայ երկու հանրապետութիւններն ու իշխանաւորները՝ իրենց ծառայողական մեքենաներով, շքախմբերով ու պետական ամառանոցներով։ Մի՞թէ նահատակ հերոսների չապրած օրերը Ձեզ բաժին չընկան։ Մարդն այսքան անարդար կը լինի՞։

Մեր ժողովուրդը այսքան երախտամո՞ռ է, այսքան ապապետակա՞ն է։ Մեր կառավարութիւնը պետական մտածելակերպ ունի՞, թէ՞ ոչ։

Արամ Մանուկեանի յուշարձանը մի կերպ կանգնեցրին քաղաքի սրտում։ Արամի, այն Արամի, որ Երկիր կերտեց ու մեռաւ բծաւոր տիֆից։ Ինչո՞ւ այդ յուշարձանին ծաղիկներ չեն դնում մեր պետական գործիչները, Բարգաւաճ ու Լուսաւոր Հայաստանները, միւսները։ Հա, սպասում են, որ մի օր ՀՅԴ-ն գայ իշխանութեան, որպէսզի քծնանքով տոգորւած՝ ամէն օր դնեն։ Բայց ՀՅԴ-ն իշխանութեան գալու բարդոյթ եթէ չունի, յիշողութիւ՞ն էլ չենք ունենալու։ Մի՞թէ այսպէս են պետութիւն կառուցում։ Մի՞թէ դաշնակցական երդում պիտի տաս, որ յիշողութիւնդ աշխատի, Հայ մարդ։

Չեղաւ։ Իսկապէս չեղաւ։ Մանրախնդրութիւնն ու նախանձը դարձել են մեր նկարագրի մասը։ Ամօթ է։

Բոլորը մերն են՝ բոլոր հերոսները՝ Դաշնակցականը, ՀՀՇ-ականը, Հնչակը, անկուսակցականը։ Բոլորը։

Ամօթ է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։