Հա

Ազգային

02/06/2020 - 13:10

«ԿԲ արտարժոյթի պահեստային ֆոնդերը բաւարար են». Հեմաթի

«Արտարժոյթի հետ կապւած որեւէ խնդիր չկայ, եւ Կենտրոնական բանկի արտարժոյթի պահեստային ֆոնդերը բաւարար են»,- ասյ մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդօլնասեր Հեմաթին, որը մասնակցել էր Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստին՝ քննարկելու երկրի տնտեսական գլոբալ ցուցանիշերը:

«alikonline.ir» - «Արտարժոյթի հետ կապւած որեւէ խնդիր չկայ, եւ Կենտրոնական բանկի արտարժոյթի պահեստային ֆոնդերը բաւարար են»,- ասյ մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդօլնասեր Հեմաթին, որը մասնակցել էր Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստին՝ քննարկելու երկրի տնտեսական գլոբալ ցուցանիշերը:

«Վերջին երկու տարւայ ընթացքում երկրի նկատմամբ կիրառւած պատժամիջոցները աննախադէպ են եղել: ԱՄՆ կառավարութիւնն օգտագործեց հնարաւոր ողջ գործիքակազմը՝ մեզ զրկելու միջազգային եկամուտներից: Նրանք փակեցին բոլոր բանկային անցքերը եւ կանխեցին արտահանման գործողութիւնները:

Բոլոր դրանք տեղաւորւում էին այն նպատակի շրջանակում, որին նրանք չհասան: Դա երկրի տնտեսութեան փլուզումն էր, այնպէս, որ Իսլ. յեղափոխութիւնը չբոլորի իր 40 տարին: Մենք այժմ տարածաշրջանային եւ միջազգային ասպարէզներում գտնւում ենք նախաձեռնողի կարագավիճակում, եւ, ընդհակառակը, ԱՄՆ կառավարութիւնը յայտնւել է այն պայմաններում, ինչը կանխատեսել էր մեզ համար», ասել է ԿԲ նախագահը՝ միեւնոյն ժամանակ յաւելելով, որ այնուամենայնիւ տնտեսական ցուցանիշերը եւ ակտիւութիւնը ուղղակի կապւած են միջազգային քաղաքական իրադարձութիւններին եւ գործադրւող ճնշումներին:

Անդրադառնալով ԿԲ արտարժոյթի պահեստային ֆոնդերին, Հեմաթին նշել է, որ դրանց հետ կապւած որեւէ խնդիր չկայ, եւ դրանք բաւարար պայմաններում են. «Խնդիրն այն է, որ պատժամիջոցների պատճառով դրանց ձեռնահասութիւն չունենք: Ներկայ դրութեամբ բանկցութիւններ ենք վարում, որպէսզի կարողանանք օգտագործել դրանք այնպէս, ինչպէս դա արեցինք անցեալ տարի»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։