Հա

Ազգային

02/06/2020 - 13:20

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի վեցերորդ համարը

Յունիսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պաշտօնաթերթի 6-րդ համարը:

Յունիսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պաշտօնաթերթի 6-րդ համարը:

Այս համարի հարցազրոյց խորագրի հիւրն է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Եագուբեանը: Ուշագրաւ հարցազրոյցում անդրադարձ է կատարւում մասնաւորապէս Արեւմտեան Ամերիկայի շրջանում համաշխարհային համավարակի պատճառով ընկերային եւ այլ խնդիրների առջեւ յայտնւած հայրենակիցներին ՀՅԴ-ի, ուղեկից եւ քոյր կառոյցների միասնական ջանքերով ցուցաբերւող օգնութիւնների թեմային: Պատասխանելով Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների առկայ վիճակի մասին հարցին Վիգէն Եագուբեանը ասում է. «Անկախութենէն ի վեր Սփիւռքի վերաբերեալ ՀՀ իրարայաջորդ իշխանութիւններու որդեգրած հայեցակարգը ցոյց կու տայ Սփիւռքին նկատմամբ լուրջ անտեղեակութիւն մը»:

Հարցազրոյցում ներկայացւում է այն իրականութիւնը, որը ձեւաւորւել է Սփիւռքի հանդէպ կաղապարւած պատկերացումների եւ այդ մտայնութիւններից բխող փոխհարաբերությունների որակի պատճառով:

Ինչպէս յուշում է համարի առաջնորդողը, «Դրօշակ»-ի հերթական հրապարակման առանցքում է բնապահպանութեան թեման: Այս թեմայով գրւած Սիւզան Խարդալեանի յօդւածը կոչւում է. «Բնապահպանական ուրոյն փիլիսոփայութեան համար» եւ անդրադառնում է մարդու բնութեան ու կենդանական աշխարհի փոխյարաբերութիւններին, մարդու իրաւունքներին եւ պարտականութիւններին բնութեան, մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, թէ՛ իրաւական եւ թէ՛ բարոյական առումներով․ «կենդանիներու, բնութեան եւ բնավայրերու բարոյական եւ իրաւական կարգավիճակի չափն ու բնոյթը մարտահրաւեր է, որ պէտք է ընդունիլ»,- գրում է հեղինակը:

Նոյն թեմայով յաջորդ յօդւածի հեղինակը ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի գերագոյն մարմնի շրջակայ միջավայրի պահպանութեան եւ բնական ռեսուրսների յանձնախմբի նախագահ Արեգ Ղարաբեգեանն է: «Հայաստանի բնապահպանական որոշ խնդիրների մասին» յօդւածում Արեգ Ղարաբէգեանը անդրադառնում է Հայաստանի մի շարք բնապահպանական հիմնահարցերին եւ ներկայացնում է այս հարցում եղած գնահատականներն ու առաջարկները:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսների եւ էկոնոմիկայի յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանը, խօսելով Հայաստանի գիւղատնտեսութեան վիճակի մասին, իր հերթին ներկայացնում է այս ոլորտի վերաբերեալ կատարւած ախտորոշումներն ու հիմնախնդիրների յաղթահարմանն ուղղւած անելիքների առաջարկները:

Պաշտօնաթերթի յունիսեան համարում անդրադարձեր կան նաեւ 102 տարի առաջւայ այս պատմական օրերի իրադարձութիւններին, Հայաստանի անկախացման դրամատիկ ընթացքին, յունիսի 4-ին կնքւած Բաթումի հաշտութեան պայմանագրին նախորդող ու յաջորդող գործընթացներին: Ընթերցողը այս համարում կը գտնի նաեւ հետաքրքրական այլ յօդւածներ:

«Դրօշակ»-ի համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը «Դրօշակ», թիւ 6, 2020

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի եօթերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի եօթերորդ համարը

    Յուլիսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 7-րդ համարը: Քայլ պահելով օրւայ հեւքի հետ հրապարակւած համարը գլխաւորաբար անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կեանքին: Պաշտօնաթերթի «Հարցազրոյց» խորագրի ներքոյ տւեալ հարցի մասին խօսում է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 5-րդ համարը: Մայիսեան այս թիւը գլխաւորաբար անդրադարձ է այս ամսին հայութեան ունեցած յաղթական եւ հպարտալի ձեռքբերումներին: Պաշտօնաթերթի լուսաբանութեան առանցքում են յատկապէս 1918 թւականին անկախութեան նւաճման իրադարձութիւններն ու դրանց հերոսները, ինչպէս եւ Շուշիի ազատագրումը, որպէս Արցախի անկախացման ճանապարհի շրջադարձային հանգրւան:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի չորրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի չորրորդ համարը

    Ընթերցողը համացանցի վրայ այսօրւանից կարող է ընթերցել ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի չորրորդ համարը:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի երրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի երրորդ համարը

    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի երրորդ համարը: Պաշտօնաթերթի առաջնորդողը Վաչէ Բրուտեանի հեղինակութեամբ անդրադարձել է անցած փետրւարին Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովին: 

  • Արդարադատութիւնը գլխիվայր
    Արդարադատութիւնը գլխիվայր

    Պետութեան ղեկավարումը ստանձնելուց ի վեր նոր իշխանութիւնները ոչինչ այնպիսի ջանադրութեամբ չեն անում, ինչպէս, քրէական հետապնդումները, մասնաւորապէս` իշխանութեան նախկին ներկայացուցիչների նկատմամբ` սկսած երկու նախագահներից ու նախարարներից մինչեւ ցածրաստիճան պաշտօնեաները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։