Հա

Ազգային

13/06/2020 - 16:05

«Մտածո՞ւմ է երբեւէ, որ եթէ չլինէր իր այդ ատած ՀՅԴ, այսօր չէր լինի նաեւ մեր այդ փոքրիկ երկիրը, եւ ինքը չէր բազմի ղեկավարի աթոռին». Մարի Ռոզ Աբուսէֆեան

Գալիս եմ այն համոզման, որ վարչապետը, ոչ միայն չի տիրապետում իր երկրի, իր ժողովրդի եւ համաշխարհային պատմութեանը, այլ նաեւ հայերեն լեզւին. ֆէյսբուքեան իր էջում գրել է դոկտ․ Մարի Ռոզ Աբուսէֆեանը:

«alikonline.ir» - Գալիս եմ այն համոզման, որ վարչապետը, ոչ միայն չի տիրապետում իր երկրի, իր ժողովրդի եւ համաշխարհային պատմութեանը, այլ նաեւ հայերեն լեզւին. ֆէյսբուքեան իր էջում գրել է դոկտ․ Մարի Ռոզ Աբուսէֆեանը:

«Բաւ է այլեւս...

Մեզնից շատերը, ովքեր մի քիչ դատելու եւ վերլուծելու կարողութիւն ունեն, ոչ միայն ըմբոստութեամբ, այլ խորին ամօթով պիտի ընդունեն մեր վարչապետի մտայնութիւնը, կեցւածքը, քաղաքական հայեացքները, բառապաշարը, մինչեւ իսկ պահւածքը։

Այսօր, երբ ԱՄն-ում բռնկած ազգային խտրականութեան դէմ պայքարը ոտքի է հանել այլ պետութիւններին նոյնպէս, որոնք փորձում են վերանայել իրենց արդարադատութեան, ոստիկանութեան գործելակերպին վերաբերող հաւասար դատելու օրէնքները եւ նոր միջոցներ են մշակւում ընդհանրապես մարդկային, ազգային խտրականութեան վերացման համար, մեր երկրում գնալով սրւում է խտրականութիւնը։ Եւ սրողը ոչ աւել, ոչ պակաս վարչապետ Ն․ Փաշինեանն է։

Ամենազարմանալին այն է, որ ժողովուրդը իր վարչապետի անընդունելի արատների դէմ ասելիք չունի, լուռ է, գուցէ որովհետեւ իր սրտից էլ է խօսում, որովհետեւ մեր երկրում մեր առաջին անկախութեան վերացումից յետոյ մինչ օրըս, ժողովուրդը մէկ մարդու մտածողութեամբ է ապրում ու գործում, դա լինի բոլշեւիկ, կոմունիստ առաջնորդ, ԼՏՊ, թէ Փաշինեան։ Միւս երկու ղեկավարներին՝ Քոչարեանին եւ Սարգսեանին, զանց եմ առնում, որովհետեւ նրանք ամէնից առաջ ղարաբաղցի լինելու հանգամանքով արդէն խտրական էին եւ ինքստինքեան՝ ատելի։

Ինձ բոլորովին չի զարմացնում, որ մեր մտաւորականները, որոնց թիւը բաւական շատ է ոչ միայն երկրում, այլ նաեւ երկրից դուրս, միշտ լռել են, եւ շարունակում են լռել նոյնիսկ այս օրերին, երբ աշխարհը առաջադէմ մեծ փոփոխութեան մէջ է։
Նրանք լռեցին, երբ դեռ նորընտիր վարչապետը իր բառերով՝ «ասֆալտին էր փռում», նոյն այն ժողովրդին, որը օրեր շարունակ իր երթերին էր մասնակցում եւ որի աջակցութեան, ընտրութեամբ էր կատարւել իր իշխանատեղադրումը։ Որին մեծարում էր «ժողովուրդ ջան» առօրեայ հասարակ արտայայտութեամբ եւ որին իբրեւ թէ տեղեկացնում էր Արցախեան «անզիջելի» բանակցութիւնների արդիւնքների մասին։

Ողջ աշխարհը ականատես եղավ, ԱՄՆ-ում «ասֆալտին» փռողների դատապարտմանը։ Իսկ մեր երկրում ոչ միայն ծափահարեցին ու էլ աւելի մեծարեցին իրենց վարչապետին, ժողովրդի առաջ ամբիոնից ողջ կոկորդով ազդարարող իր այդ պատժամիջոցի համար, այլ հպարտացան, իրար դէմ ոխով լեցւած հոգիները փառաւորւեցին եւ սակաւ քննադատողներին էլ նոյն յոխորտանքով լռեցրին։

Արդիւնքը եղաւ այն, որ վարչապետին դարձրին այն ամենակալ միապետը, որը իրեն թոյլ է տալիս ամբիոններից, այս էլ որերորդ անգամ ոչ միայն վարկաբեկելու, այլ հրապարակավ որոշում կայացնելու ընդդիմադիր մէկ այլ կուսակցութեան՝ ՀՅԴ ճակատագրի մասին, որի գոյութեան, գործունէութեան եւ յարատեւ պայքարի վաստակով է ինքը իշխում ողջ հայութեանն ընծայւած երկրում՝ Հայաստանում։ Մտածո՞ւմ է երբեւէ, որ եթէ չլինէր իր այդ ատած ՀՅԴ, այսօր չէր լինի նաեւ մեր այդ փոքրիկ երկիրը, ժողովուրդը չէր դիմի իր երկրորդ անկախութեանը, չէր ազատագրւի Արցախը եւ բնականաբար ինքը չէր բազմի ղեկավարի աթոռին։

Գալիս եմ այն համոզման, որ վարչապետը, ոչ միայն չի տիրապետում իր երկրի, իր ժողովրդի եւ համաշխարհային պատմութեանը, այլ նաեւ հայերէն լեզւին։ Եթէ ոչ նա պիտի զգուշանար ՀՅԴ-ը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԻԼ անւանելուց, պիտի տեղեակ լինէր, Հիտլերի, Ստալինի եւ այլ ազգասպան դատապարտեալների օգտագործած այդ արտայայտութեանը, որի հետեւանքով զոհւեցին միլիոնաւոր անմեղ մարդիկ եւ հարիւր հազարաւորները նաեւ իր հայրենակից հայերից։ Դա կարծես բաւական չէր իր մաղձը, իր ոխը արտայայտելու, նա աւելի ցածր մակարդակի իջաւ ՀՅԴ-ը «աղբաման» նետելով եւ վրան էլ -«կափարիչ» փակելով։ Գուցէ յաջորդ անգամ գիլեոտինի արժանացնի, ո՞վ գիտէ, չէ որ իր միահեծանութիւնը ժողովրդի լռութեան համաձայնությամբ օրէցօր դառնում է օրէնսդիր անձեռնմխելիութիւն։ «Զարգացածութեան առաջին նախապայմանը հարուստ, կիրթ լեզու ունենալն է» գրել է Տէրեանը, որից ցաւօք զուրկ է մեր ղեկավարը։

Ես նախ ամօթ զգացի, որ երկրի վարչապետը մեր Առաջին Անկախութեան, Մայիս 28-ի մեծարմանը, բացի Արամ Մանուկեանից, երբեք չյիշատակեց մեր պետութեան առաջին նախարարների անունները։ Կարծես Արամից յետոյ գալիս է ինքը։ Բայց յետոյ անդրադարձայ, որ նա հաւանաբար չգիտի էլ նրանց անունները, նրանց գործունէութիւնն ընդհանրապէս։ Եթէ ոչ ինչո՞ւ պիտի այդքան թոյնով լեցւած լինէր եւ ժողովրդին էլ նոյն թոյնով զինէր, այն կուսակցութեան հանդէպ, որի ներկայացուցիչներն էին մեր երկրի այդ փառահեղ անձերը։

Ես ոչ մէկ հաւակնութիւն ունեմ ՀՅԴ պաշտպանելու, առաւել եւս այդ 130 ամեայ եւ նոյնքան տարիներ ինքն իրեն հաստատած, հայութեանը նոր աւիւն ներարկած կուսակցութիւնը իմ պաշտպանութեան կարիքն իսկ չունի։

Միայն ցաւ եմ ապրում, որ Հայաստանի կուսակցականները մակերեսայնօրէն մօտեցան իրենց ընձեռած պաշտօններին, շահագործեցին այն, առանց խորքով զգալու Դաշնակցութեան գաղափախօսութիւնն ու նրա նւիրումը։

Ցաւ եմ ապրում նաեւ, տեսնելով, որ մեր ղեկավարութեան հակադաշնակցական թոյնը ներգործում է նաեւ կուսակցութեան այն անդամների վրայ, որոնք ինչ-ինչ պատճառներով վիրաւորւած կամ հեռացւած են եւ այսօր իրենց լռութեամբ աջակցում են այս պառակտմանը։

Սակայն իմ լռութեամբ ես չեմ ուզում դառնալ վարչապետի կոյր հետեւորդներից, նրա անմիտ շարքայիններից մէկը։

Իմ գաղափարներով, իմ էութեամբ, որ 30 տարիներ քննադատել եմ իշխող ղեկավարներին անխտիր, այսօր էլ չեմ կարող ընդունել մի վարչապետի, որը պառակտում է իր ժողովրդին, երկրի ներսում եւ դրսում, ատելութիւն հրահրում այն էլ ազգային կուսակցութեան հանդէպ։

Բաւ է այլեւս, այս լռութեամբ մենք ընդունում ենք ոչ թէ մեր անկախութիւնը, այլ մեր ստրկութիւնը, մեր կործանումը։

Մեր ժողովուրդը երբեք չվերլուծեց, չհասկացաւ, որ իր մէջ պիտի փնտրի իր ձախողումները, իր կուրօրէն ենթարկւելու, հեշտօրէն դրսի ուժերին վաճառւելու, նրանց գործիքը դառնալու իր բնաւորութեան մէջ։ Ահա թէ ինչու բոլշեւիկներից, համիտներից, երիտթուրքերից սկսած մինչեւ ԼՏՊ-ներն ու նորօրեայ իշխանութիւնները առաջինը ուզում են ոչնչացնել Դաշնակցութեանը, միակ ազգային կուսակցութիւնը, որը որքան էլ իր ներսում պառակտումներ ունի, միեւնոյն է ազգի շահերին է ծառայում եւ ոչ թէ դրսի ուժերին։ Հէնց սա են ուզում ոչնչացնել մեր ապազգային իշխանութիւնները։

Այսօրւայ տիրող իրավիճակը յաւելեալ անգամ դա հաստատող փաստ է։

Համաճարակի այս ծանր օրերին, երբ մեր նման թւով քիչ ժողովրդի իւրաքանչիւրի կեանքը թանկագին է, փոխանակ համախմբւելու, ընդունելու բոլոր տեսակի այն էլ տեղին քննադատութիւնները, այս սուր համաճարակը թեթեւօրէն ու կատակով ընդունելու համար, փոխարէնը թիրախ են դարձնում մի կուսակցութեան, որն այս դժւարին օրերին արտերկրում տէր է կանգնում իր ժողովրդին ոչ միայն 130 տարիներ ի վեր, այլ այսօր, այս պահին, իր բոլոր հաստատութիւններով աշխատում եւ օգնում է հայ համայնքներին, հիւանդներին, կարիքաւորներին, աղքատներին, ծերերին։

Մէկ ամբողջ ժողովուրդ իրաւունք չունի իր լռութեամբ մեղսակից դառնալու իշխանութեան սխալներին։ Այդ նոյն ձեւով նախկինում վարւեցին։ Իրենց կոչումների, մեդալների, մեծարումների համար մեր անւանի ստեղծագործողները ղրկւեցին արտասահման պառակտելու ժողովրդին, որոնք արհամարեցին, ծաղրեցին եւ ազգային հիմներգ եւ դրօշ եւ կերտած պատմութիւն եւ վերադառնալով մեծարւեցին ԿԳԲ բարձրաստիճան կոչումներով։ Նրանք չմերժեցին, չվերադարձրին այդ ազգասպանների կոչումները, հակառակը սիրով ու հպարտանքով ընդունեցին այն։

Եւ այսօր, այս ամէնի հաւաքածուն է, որ դեռ շարունակում է տիրել մեր երկրում։ Տէրերի անուններն են փոխւել, սակայն հիմնականում նպատակը մնացել է նոյնը՝ մեր ազգայնութեան, մեր երկրի ոչնչացումը»,- ասւում է գրառման մէջ։

Յարակից լուրեր

  • Գրականութեան դասաւանդման առաջարկուող փոփոխութիւնները խեղաթիւրում են մեր ազգային արժէքները
    Գրականութեան դասաւանդման առաջարկուող փոփոխութիւնները խեղաթիւրում են մեր ազգային արժէքները

    Մեր երկրի սահմանում դեռ պատերազմը շարունակւում է, թշնամին իր ոտնաձգումը չի դադարեցնում եւ պարզ է հեշտօրէն չի դադարեցնելու:

    Երկրից դուրս, աշխարհի տարբեր երկրներում ողջ հայութիւնը այս պատերազմի բռնկումի դէմ բողոքի անհանգիստ փոթորկումի մէջ է, մինչ մեր երկրի ներսում մեր կրթական հաստատութիւնների դէմ մէկ այլ պատերազմ է ոտնաձգւում:

  • ԱՆԴՐԱԴԱՐՁ - Այս անհանգիստ, անվերջ նոր ծրագրերով ապրող մարդը՝ դոկտ.-պրոֆ. Յակոբ Գրգեաշարեան
    ԱՆԴՐԱԴԱՐՁ - Այս անհանգիստ, անվերջ նոր ծրագրերով ապրող մարդը՝ դոկտ.-պրոֆ. Յակոբ Գրգեաշարեան

    Ֆրանսահայ դոկտ.-պրոֆ. Յակոբ Գրգեաշարեանը ծանօթ անուն չէ մեր ընթերցողներին: Ֆրանսիայում ապրող միջազգային հռչակի հասած ու իր պատկառելի տարիքով հանդերձ անխոնջ աշխատող հայազգի գիտնականի մասին ստացել ենք հետեւեալ յօդւածը հեղինակաւոր հրապարակագիր Մարի Ռոզ Աբուսեֆեանից:

  • ԱՆԴՐԱԴԱՐՁ - «Վարդապետի՞», թէ՞ մեր լռութիւնը... (Շար. 2 եւ վերջ)
    ԱՆԴՐԱԴԱՐՁ - «Վարդապետի՞», թէ՞ մեր լռութիւնը... (Շար. 2 եւ վերջ)

    Ինչպէս գիտէք, Կոմիտասի կենսագրութիւնը միաժամանակ ողջ արեւմտահայութեան դառը կենսագրութիւնն է լի թշւառութեամբ, ստեղծումով, փառքով, կորուստներով, օտարութեան մէջ թափառումով մաշւող: Հայրենի Քեօթահեայից՝ Էջմիածին, Թիֆլիս, Բեռլին, կրկին Էջմիածին, Պոլիս, տարագրութիւն, Չանղըրը, կրկին Պոլիս, Վիեննա, Փարիզ:

  • ԱՆԴՐԱԴԱՐՁ - «Վարդապետի՞», թէ՞ մեր լռութիւնը... (Շար. 1)
    ԱՆԴՐԱԴԱՐՁ - «Վարդապետի՞», թէ՞ մեր լռութիւնը... (Շար. 1)

    Այս անունը ոչ միայն թանկ, այլեւ հարազատ մասնիկ է իւրաքանչիւր հայի համար, յատկապէս իմ եւ նախորդ սերունդի: Այն շրջանառւում է մեր մէջ առանց ընդմիջման, առանց հնանալու, առանց ձանձրոյթի: Յատկապէս իմ սերունդը, հասակ առաւ ու հասունացաւ հանճարեղ այս հայի ստեղծագործութիւնների ընդլայնմամբ, տարբեր գործիքաւորման դասական նոր բարձր կատարումներով, նրա կենսագրութեան ծալքերի, նրա ապրումների ու նրա անցած դժւարին ճանապարհի բացայայտումներով:

  • ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ - Մարի Ռոզ Աբուսէֆեանի մեկնաբանական աշխատութիւնը
    ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ - Մարի Ռոզ Աբուսէֆեանի մեկնաբանական աշխատութիւնը

    Երկու անգամ ըմբոշխնած եմ մենակատար դերասանուհի ու բեմագիր Մարի Ռոզ Աբուսէֆեանի տաղանդը բեմի վրայ եւ հիացած, թէ ինչպիսի՛ ճկուն խաղարկութեամբ, ձայնի շեշտի փոփոխական երանգներով ու տարբեր դերերու մէջ առանձինն կը տիրապետէ թատերասրահին եւ կը գրաւէ թատերասէրները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։