Հա

Ազգային

15/06/2020 - 09:40

«ԵԽ պատգամաւորների յայտարութիւնը պարարտ հող է ստեղծում ռազմական գործողութիւններ սկսելու համար, պէտք է Ադրբեջանին արգելակող քայլեր կատարենք». Վահրամ Բալայեան

«Ադրբեջանի կողմից նման քայլերը վնասակար են խաղաղութեան գործընթացի համար, ստեղծում են որոշակի պայմաններ ռազմական գործողութիւնների վերսկսման համար, ինչպէս դա կատարւեց 2016 թ. ապրիլին»։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի  արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը:

«alikonline.ir» - «Ադրբեջանի կողմից նման քայլերը վնասակար են խաղաղութեան գործընթացի համար, ստեղծում են որոշակի պայմաններ ռազմական գործողութիւնների վերսկսման համար, ինչպէս դա կատարւեց 2016 թ. ապրիլին»։

Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի  արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհի կառուցման վերաբերեալ Ադրբեջանի ԱԳՆ եւ Եւրոխորհրդարանի երեք պատգամաւորների համաժամանակեայ հակահայկական յայտարարութիւններին։ Վահրամ Բալայեանը յաւելեց, որ հայկական դիւանգիտութիւնը պէտք Ադրբեջանի գործողութիւնները արգելակող քայլեր ձեռնարկի՝ թոյլ չտալով, որպէսզի անկայուն իրավիճակ ստեղծւի։

«Եթէ յիշում էք 2016 թ. ապրիլեան գործողութիւնների նախօրեակին եղաւ Միլիցա Մարկովիչի տխրահռչակ բանաձեւը, որը կապւած էր Սարսանգի ջրամբարի հետ, այն հող նախախպաարստեց, որպէսզի Ադրբեջանը սկսի ագրեսիւ գործողութիւններ։ Նմանօրինակ քայլերն այս դէպքում նաեւ ԵԽ պատգամաւորների յայտարութիւնը պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի համար ագրեսիւ գործողութիւնների դիմելու։ Ակնյայտ է, որ այդ կողմնակալ յայտարաութիւնը Բաքւում թխւած հերթական քարոզչական միտքն է ԵԽ պատգմաւորների շուրթերով հնչեցւած»,- ասաց նա։

Վահրամ Բալայեանի խօսքով՝ յայտարութիւնը նաեւ հայկական դիւանգիտութեան թերացման հետեւանք է, չպէտք է սպասէինք, որ քայլը կատարւի, այունհետեւ արձագանքէինք, այլ պէտք է կանխէինք։ Նա ընդգծեց, որ խնդիրը չպէտք է դիտարկել միայն ՀՀ ԱԺ համապատասխան յանձնաժողվի, պատւիրակութեան տիրոյթում այլեւ՝ ընդհանուր դիւանգիտութեան։

«Անընդհատ պէտք է նախաձեռնող քայլեր կատարենք եւրոպական կառոյցներում, աշխարհի ուժային կենտորնների հետ։ Պէտք է փորձենք ամէն ինչ անել՝ խաղաղութիւնը հնարաւորինս ամուր պահելու համար»,- ասաց նա։

Վահրամ Բալայեանի խօսքով՝ ԵԽ պատգամաւորների յայտարութիւնը խախտում է մարդու հիմնարար իրաւունքները, տւեալ դէպքում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժման եւ զարգացման իրաւունքը:

«Ճանապարհի կառուցումը բխում է մարդու իրաւունքների պահպանութեան նորմերից։ Անկախ այդ ամէնից՝ մենք պէտք է մեր աշխատանքները շարունակենք եւ փորձենք հնարաւորինս լաւ պայամաններ ստեղծել ԱՀ-ում, թէ՛ տնտեսութեան զարգացման, թէ՛ մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելու տեսանկիւնից»,- ընդգծեց նա։

 

Հեղինակ՝ Անի Գէորգեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։