Հա

Ազգային

27/06/2020 - 10:15

«Մեր ոչ վարքագիծը, ոչ կուրսը, ոչ էլ օրակարգը Փաշինեանի քիմքով պայմանաւորւած չեն». Լ. Գալստեան

«Նիկոլ Փաշինեանը դադարել է քաղաքական եւ քաղաքագիտական կատեգորիաներով մտածել: Ափսոսում եմ, որ Հայաստանում քաղաքական մշակոյթը, վարքագիծն ու խօսոյթը՝ շնորհիւ Փաշինեանի, վերածւեցին փողոցային լեքսիկոնով եւ անհաւասարակշիռ պահւածքով ինչ-որ սումբուրի... Ափսոսում եմ եւ ցաւում, որ «քաղաքական մտքի» այդպիսի գոհարներ են սփռւում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից»,- Aravot.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը:

«alikonline.ir» - «Նիկոլ Փաշինեանը դադարել է քաղաքական եւ քաղաքագիտական կատեգորիաներով մտածել: Ափսոսում եմ, որ Հայաստանում քաղաքական մշակոյթը, վարքագիծն ու խօսոյթը՝ շնորհիւ Փաշինեանի, վերածւեցին փողոցային լեքսիկոնով եւ անհաւասարակշիռ պահւածքով ինչ-որ սումբուրի... Ափսոսում եմ եւ ցաւում, որ «քաղաքական մտքի» այդպիսի գոհարներ են սփռւում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից»,- Aravot.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում վարչապետի արտայայտած հետեւեալ համոզմունքին՝ «յաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն ուժերը, որոնք 2018 թ.-ին պաշտպանել են ժողովրդական յեղափոխութեան արժէքները»:

Լիլիթ Գալստեանը նշեց. «Որքան էլ ցայտնոտի մէջ լինի Փաշինեանը, որքան էլ գիտակցի եւ տեսնի իր քաղաքական վարկանիշի անկումը, դա իրեն իրաւունք չի տալիս քաղաքական դաշտի որեւէ ներկայացուցչի հետ այդպէս խօսելու: Քաղաքականապէս որքան անհաս պէտք է լինել, պետական մտածողութիւնից որքան բոբիկ՝ «Դաշնակցութեան» հասցէին այդպէս խօսելու համար: Մեր ոչ վարքագիծը, ոչ կուրսը, ոչ էլ օրակարգը Փաշինեանի քիմքով պայմանաւորւած չէ»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ. «Իսկ իրականում Փաշինեանն արտայայտում է իր էութիւնը. պետական ինստիտուտները ուզուրպացնելուց յետոյ իրեն թւում է, թէ պիտի յաջողի իր սրտի քաղաքական քարտէզը կազմել. զաւեշտական է, բայց աւելի շատ՝ տխուր: Փաշինեանը վերածւել է պետականութեան դէմ ուղղւած սպառնալիքի: Իսկ «յեղափոխութիւնը» վաղուց է պարտւել, պարտւել է հէնց Փաշինեանի եւ թիմի ջանքերով: Թող զուր թշնամիներ չփնտրեն... Կորսւած հնարաւորութեան համար եմ ափսոսում, եւ այն զոհերի համար, որ ունենք համավարակը կառավարելու կառավարութեան անճարակութեան արդիւնքում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։