Հա

Ազգային

27/06/2020 - 14:50

«ՀՀ ԱԺ մամուլի հաղորդագրութիւնը սահմանադրական կարգի տապալման յանցակազմի իրեղէն ապացոյց է». Արծւիկ Մինասեան

Ազգային ժողովը մամուլի հաղորդագրութիւն է տարածել, որում նշւում է, որ Սահմանադրական դատարանի երեք դատաւորների, ինչպէս նաեւ դատարանի նախագահի լիազօրութիւնները դադարել են:

«alikonline.ir» - Ազգային ժողովը մամուլի հաղորդագրութիւն է տարածել, որում նշւում է, որ Սահմանադրական դատարանի երեք դատաւորների, ինչպէս նաեւ դատարանի նախագահի լիազօրութիւնները դադարել են: Նախ՝ կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ իրաւական ուժ ունի այս հաղորդագրութիւնը։ Միւս կարեւոր հարցը՝ կարո՞ղ են արդեօք Հանրապետութեան նախագահը, կառավարութիւնը եւ դատաւորների ընդհանուր ժողովը յունիսի 27-ից թեկնածուներ առաջադրել, ինչպէս նշւում է հաղորդագրութիւնում։ Գրում է Yerkir.am-ը:

Ծանօթանալով Ազգային ժողովի կայքէջում հրապարակւած մամուլի հաղորդագրութեանը՝ յստակ պէտք է արձանագրել՝

1. Այս հաղորդագրութիւնը չունի եւ չի կարող որեւէ իրաւական ուժ ունենալ։

2. Ազգային ժողովի լիազօրութիւնների իրականացման շրջանակներում վերջինս չունի նման անւանումով եւ բովանդակութեամբ իրաւական ակտ ընդունելու որեւէ իրաւասութիւն։

3. Անգամ հակասահմանադրական ճանապարհով ընդունւած՝ Սահմանադրութեան փոփոխութեան նախագծով՝ Սահմանադրական դատարանի դատաւորների լիազօրութիւնների դադարեցման որեւէ ընթացակարգ եւ պատասխանատու մարմին նշւած չէ։

4. Աւելին՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրէնքի համաձայն՝ նրանք բոլորը շարունակում են իրենց պաշտօնավարումը։

5. Սահմանադրական դատարանի դատաւորի կամ նախագահի լիազօրութիւնների դադարեցման ընթացակարգերն ու անհրաժեշտ փաստաթղթաւորումը նկարագրւած է դատարանի գործունէութիւնը կարգաւորող օրէնքով եւ վերապահւած է բացառապէս Սահմանադրական դատարանին եւ դատարանի նախագահին։

6. Անբացատրելի է թէ ինչպէ՞ս կարող է երեք դատաւորների փաստաթղթերը յայտնւել Ազգային ժողովում, երբ բոլոր երեք դատաւորները, տարբեր տարիներին նշանակւել են Հանրապետութեան նախագահի կողմից, այլ ոչ թէ Ազգային ժողովի։

7. Ազգային ժողովի անունից տարածւած մամուլի հաղորդագրութիւնը իշխանութեան իւրացման կամ սահմանադրական կարգի տապալման յանցակազմի իրեղեն ապացոյց է։ Այն անօրինական միջամտութիւն է եւ դրանով առաջնորդւելը նոր յանցագործութիւնների առիթ կը դառնայ։

Օրւայ իշխանութիւնները պէտք է վերադառնան օրինականութեան սահմաններ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։