Հա

Ազգային

30/06/2020 - 14:35

«Իշխանութեան զաւթում, լիազօրութիւնների անցում եւ սահմանադրական կարգի տապալում»․ Լիլիթ Գալստեանը՝ Գլխաւոր դատախազութիւն ներկայացրած հաղորդման մասին

Քաղաքական գնահատականներին յաջորդում են իրաւական գնահատականները՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը կոնսոլիդացիոն գործընթաց սկսած քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի, Գլխաւոր դատախազութիւն յանցագործութեան մասին հաղորդում ներկայացնելուց յետոյ։

«alikonline.ir» - Քաղաքական գնահատականներին յաջորդում են իրաւական գնահատականները՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը կոնսոլիդացիոն գործընթաց սկսած քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի, Գլխաւոր դատախազութիւն յանցագործութեան մասին հաղորդում ներկայացնելուց յետոյ։

«Անցնող մէկուկէս տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականն են տւել այն իրականութեանը, այն երեւոյթներին, զաւթողական վերաբերմունքին, որ կատարւում են Հայաստանում դատական իշխանութեան նկատմամբ՝ սկսած դատարանների արգելափակման՝ Նիկոլ Փաշինեանի կոչից եւ հետագայում այդ ամբողջ վարքագիծը։ Քաղաքական գնահատականները տրւել են, բայց մեր տւած քաղաքական գնահատականներն ունեն նաեւ իրաւական արժէք, եւ շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ ՀՀ քրէական օրէնսգիրքը նախատեսում է համապատասխան յանցանք երեք դրւագով՝ իշխանութեան զաւթում, լիազօրութիւնների անցում եւ սահմանադրական կարգի տապալում»,- ասաց Լիլիթ Գալստեանը։

Նա նշեց՝ իրենք լիայոյս են, որ իրաւապահ մարմինները օբիեկտիւութեան եւ իրենց լիազօրութիւնների սահմանում կը տան անաչառ գնահատական։

Յարակից լուրեր

  • Հարցերի լայն օրակարգով հանդիպում՝ ՀՅԴ ներկայացուցիչների եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանի միջեւ
    Հարցերի լայն օրակարգով հանդիպում՝ ՀՅԴ ներկայացուցիչների եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանի միջեւ

    Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնութեան դեսպանատանը ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը եւ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ:

  • «Նիկոլ Փաշինեանին յիշեցնեմ՝ եթէ ընտրակաշառքը բացայայտ էր, մի՞թէ դա չէին գիտակցում Գագիկ Ծառուկեանի հետ յուշագիր ստորագրելիս»․ Լիլիթ Գալստեան
    «Նիկոլ Փաշինեանին յիշեցնեմ՝ եթէ ընտրակաշառքը բացայայտ էր, մի՞թէ դա չէին գիտակցում Գագիկ Ծառուկեանի հետ յուշագիր ստորագրելիս»․ Լիլիթ Գալստեան

    -Օրակարգում, բնականաբար, քաղաքական գնահատական կը տրւի քաղաքական մեծամասնութեանը, իշխանութիւնների՝ աւելի քան երկուսուկէս տարւայ գործունէութեանը, եւ անշուշտ՝ քաղաքական գնահատականներին զուգահեռ մենք կը փորձենք ամփոփել նաեւ հանրային տարբեր շրջանակներում տրւող գնահատականները, եւ երեք քաղաքական ուժերը, բոլոր այն մարտահրաւէրներն ու ռիսկերը, որ այսօր դիմագրաւում է Հայաստանի Հանրապետութիւնը, կը ներկայացնեն։ Բնական է, որ եթէ ամէն ինչ լաւ լինէր եւ մեր գնահատականը դրական լինէր, մենք հանրահաւաք կազմակերպելու անհրաժեշտութիւնը չէինք ունենայ եւ տագնապեցնող, Հայաստանին նետւած մարտահրաւէրի լրջութիւնը մեզ թելադրում է տալ գնահատականներ։ Եւ բնական է՝ մենք ունենք ճանապարհային քարտէզ, ծրագրային ելոյթների ճանապարհով քաղաքական գնահատականներին կը յաջորդեն մեր քայլերի կամ քաղաքական նպատակադրումների մասին հանրութեան հետ մեր տեսակէտները կիսելը։

  • Համապետական հանրահաւաք՝ Երեւանի Ազատութեան հրապարակում. 3 կուսակցութիւնների հաղորդագրութիւնը
    Համապետական հանրահաւաք՝ Երեւանի Ազատութեան հրապարակում. 3 կուսակցութիւնների հաղորդագրութիւնը

    «Բարգաւաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» եւ «Հայրենիք» կուսակցութիւնները համատեղ յայտարարութիւն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

  • ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրւեց մի խումբ երիտասարդներով
    ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրւեց մի խումբ երիտասարդներով

    Այս օրը շրջադարձային է. ձեր կեանքում սկզբնաւորւում է մի նոր ուղի, որը դժւարին է, տեղ-տեղ` փշոտ, բայց նաեւ պատւաբեր եւ իմաստաւորւած: Դա այն ուղին է, որը 130 տարի շարունակ անցել են հարիւրաւոր երեւելի գործիչներ եւ դէմքեր, որոնցից շատերի անունները ոսկէ տառերով են գրւած հայոց պատմութեան էջերում. Երէկ՝ Երեւանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմի առջեւ տեղի ունեցած աւանդական երդման արարողութեան ժամանակ նշեց ՀՅԴ գործիչ Ա. Ղազարեանը:

  • «Հայրենիք», «Բարգաւաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցութիւնները ստորագրահաւաք են սկսում
    «Հայրենիք», «Բարգաւաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցութիւնները ստորագրահաւաք են սկսում

    «Հայրենիք» կուսակցութեան, «Բարգաւաճ Հայաստան» եւ ՀՅԴ մարտավարական գործընկերութիւնը շարունակւում է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։