Հա

Ազգային

01/07/2020 - 08:10

Նորա Արիսեանն առաջադրել է թեկնածութիւնը Սիրիայի խորհրդարանական ընտրութիւններում

Սիրիայում յուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածութիւնն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը։

«alikonline.ir» - Սիրիայում յուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածութիւնն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը։ Պատգամաւորը յայտնել է, որ ընտրապայքարին կը մասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։ 

Խմբակի միւս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամէն եւ Մոհամմետ Նահեր ալ-Պուսթանին։

Նորա Արիսեանը Սիրիայի խորհրդարանի Արտաքին հարցերի եւ Մարդու իրաւունքների յանձնաժողովների անդամ է, նա նաեւ Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է։

Սիրիայում խորհրդարանական ընտրութիւնները պէտք է անցկացւէին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգւել էին եւ նշանակւել յուլիսի 19-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։