Հա

Ազգային

01/07/2020 - 10:15

«Heritage Foundation. Օրհնանք թէ՞ նզովք». Ա. Խաչատրեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը գրում է.

«alikonlin.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը գրում է.

«HERITAGE FOUNDATION. ՕՐՀՆԱՆՔ ԹԷ՞ ՆԶՈՎՔ

Այսօր հերթական «աննախադէպ» ուրախ լուրը ստացանք. Heritage Foundation-ը բարելաւել է Հայաստանի դիրքերը այն համարելով աշխարհի 34-րդ ազատ տնտեսութիւնը: Այս լուրն աւետելիս մեր իշխանութիւնները մոռացան նշել, որ 2003-ին նոյն Heritage Foundation-ը Հայաստանը համարել է «տարածաշրջանի ամենաազատ տնտեսութիւնը»: Համեմատութեան համար, 2020 թւին Հայաստանի տնտեսութիւնը գնահատւել է «մի փոքր աւելի բարձր, քան տարածաշրջանի միջինը»: Սա էլ մի կողմ, 2006-ին Heritage Foundation-ը Հայաստանի տնտեսութիւնը համարել է աշխարհի 27-րդ ազատ տնտեսութիւնը, իսկ 2020-ին՝ 34-րդը: Ճիշտ է, 157 երկրներից 27-րդը, բայց չեմ կարծում, որ 14 տարիների ընթացքում ցանկում ընդգրկւած երկրներն ազատութեան առաջամարտիկներ են եղել:

Հիմա մի կողմ թողնենք գնահատումները եւ փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Heritage Foundation-ը (Ժառանգութիւն հիմնադրամը): Heritage-ն ամերիկեան պահպանողական հիմնադրամ է, որի հիմնարար արժէքներն են ազատ ձեռնարկատիրութիւնը, սահմանափակ կառավարութիւնը (limited government), անհատական ազատութիւնը, աւանդական ամերիկեան արժէքները եւ հզօր ազգային պաշտպանութիւնը: Վերջին երկու արժէքները թողնենք մի կողմ, դրանք Հայաստանին չեն վերաբերւում: ԳՆահատման չափորոշիչներից մէկը պետական ծախսերն են. ինչքան պետական ծախսերը քիչ (չշփոթէք պետական համակարգի աշխատավարձերի հետ), այնքան լաւ: Ինչքան պետութիւնը քիչ սոցիալական է, այնքան տնտեսութիւնն ազատ է: Եթէ ուզում ենք, որ պետութիւնն առաջնորդւի «ամէն մէկն իր համար» սկզբունքով, ուրեմն կեցցէ Heritage Foundation-ը:

Նաեւ անդրադառնանք, թէ ինչ կարծիք ունի հիմնադրամը արցախեան ազատամարտի վերաբերեալ: «Հարեւան Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի եւ այլ տարածքների 25 տարւայ բռնազաւթումը....» ("Armenia’s 25-year occupation of neighboring Azerbaijan’s Nagorno-Karabakh region and other territories ..."): Ահա ձեր գովերգած Heritage Foundation-ը: Իմ խորին համոզմամբ, այս հիմնադրամի բարձր գնահատականն ընդհանրապէս գովասանք չէ, այլ լրիւ հակառակը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։