Հա

Ազգային

02/07/2020 - 11:30

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի եօթերորդ համարը

Յուլիսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 7-րդ համարը: Քայլ պահելով օրւայ հեւքի հետ հրապարակւած համարը գլխաւորաբար անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կեանքին: Պաշտօնաթերթի «Հարցազրոյց» խորագրի ներքոյ տւեալ հարցի մասին խօսում է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը:

Յուլիսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 7-րդ համարը: Քայլ պահելով օրւայ հեւքի հետ հրապարակւած համարը գլխաւորաբար անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կեանքին: Պաշտօնաթերթի «Հարցազրոյց» խորագրի ներքոյ տւեալ հարցի մասին խօսում է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը: Վիգէն Բաղումեանը, անդրադառնում է հարեւան Իրանի դիմագրաւած դժւարութիւններին, որոնց վրայ իրենց ծանր կնիքն են դրել համավարակը, եւ արտաքին-քաղաքական խնդիրները: Նա ներկայացնում է նաեւ Իրանի հայկական համայնքային կառոյցների կազմակերպած աշխատանքների սկզբունքը ուղղւած համավարակի պայմաններում մեր ազգակիցներին անհրաժեշտ օժանդակութիւններին: Միաժամանակ ՀՅԴ Բիւրոյի անդամը համապատասխան աշխարհաքաղաքական դիտանկիւնից հայեացք է նետում հայ-իրանական փոխյարաբերութիւնների ներկայի վրայ:

«Դրօշակ»-ի նոր համարը սկսւում է Կարօ Արմենեանի առաջնորդող յօդւածով: Ազգային եւ կուսակցական անւանի գործիչը ահազանգ է հնչեցնում Հայաստանի համար գնալով ուռճացող ներքին բազմաբնոյթ հիմնահարցերի առիթով եւ արծարծում է ապագայի հրամայականները համարժէք կարողականութեամբ դիմագրաւելու անհրաժեշտութեան խնդիրը: Հայաստանի մտահոգիչ ներկայի եւ ծագած մարտահրաւէրների յաղթահարման ուղիների մասին։

«Դրօշակ»-ի ներկայ համարում կարելի է գտնել այլ հրապարակումներ եւս: Հանրային յոյզերի ալեկոծման առիթ տւած Սահմանադրական փոփոխութիւնների իրաւական մանրակրկիտ վերլուծութիւնն է ներկայացւած ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի յօդւածում:

«Դրօշակ»-ը շարունակում է հրապարակել «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի ուշագրաւ յօդւածաշարը Հայրենիք-Սփիւռք փոխյարաբերութիւնների զարգացման հոլովոյթի մասին՝ Հայաստանի անկախացման շրջանից ի վեր: Այս անգամ եւս ընթերցողը հնարաւորութիւն ունի ծանօթանալու հետաքրքրական վերլուծութեան, որի առանցքում քննւում է Դաշնակցութեան դերակատարութեան հարցը՝ ազգային պետական կեանքում ծաւալւող գործընթացներում:

Հայրենիք-Սփիւռք փոխյարաբերութիւնների թեմային է նւիրւած նաեւ Վիգէն Աբրահամեանի յօդւածը:

Ընթերցողին սպասւող հաճելի անակնկալ կը լինի Բոստոնի «Հայրենիք» թերթի 1975 թւականի նոյեմբերեան համարից արտատպւած Մուշեղ Իշխանի մտորումները Դաշնակցութեան ուժի գաղտնիքի շուրջ:

«Դրօշակ»-ը չի շրջանցել յուլիս ամսին տեղի ունեցած Հայոց պատմութեան համար անմոռանալի երկու իրադարձութիւն՝ Խանասորի արշաւանքը եւ «Լիզբոնի» գործողութիւնը: Պատմութեան լուսարձակի ներքոյ այս անգամ ընդարձակ տեղ է յատկացւել նաեւ Ազգային ազատագրական պայքարի շրջանի պատմութեան մասնագէտ Համլետ Գէորգեանի յօդւածին: Ցաւօք իր կողմից հրատարակութեան պատրաստւած յօդւածի տպագրութիւնը պէտք է դառնար իւրատեսակ յարգանքի տուրք հեղինակի անժամանակ հեռանալու առիթով:

Պաշտօնաթերթի քաղաքական եւ գաղափարական ասելիքով յագեցած ներկայ համարը ընթերցողի համար կը լինի հետաքրքրական եւ կը նձեռնի նոր բացայայտումների հնարաւորութիւն:

«Դրօշակ»-ի համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը Դրօշակ թիւ 7, 2020

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի հինգերորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի հինգերորդ համարը: Միանգամից կարելի է նշել, որ խախտելով մեզանում հաստատւած երեք տասնամեակի աւանդոյթը մայիսեան «Դրօշակ»-ը զուրկ է տոնական տրամադրութիւնից եւ արտայայտում է մեզ համար ոչ ուրախ ժամանակի շունչը: 

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի չորրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի չորրորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի չորրորդ համարը: Աւանդոյթից չշեղւելով, պաշտօնաթերթի այս համարում ևս կարմիր թելի պէս անցնում է հայոց մեծ ողբերգութեան թեման: Թերեւս այս տարի հայութիւնը աւելի մեծ յուզախռովութիւն կապրի 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանութիւնը վերյիշելով, քանի որ դժբախտ առիթն ունեցաւ իր մաշկի վրայ զգալու թուրքական վայրագութիւնը, հայրենակիցների եւ հայրենի տարածքների կորստի ցաւը:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի երրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի երրորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի երրորդ համարը: Բնականաբար այս համարի նիւթերի զգալի մասը նւիրւած է ներկայ օրերի` հայութեան համար փոթորկուն իրադարձութիւններին:

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով

    2020 թւականի աւարտին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին, այս հարցով  նախաձեռնեց  արհեստական քննարկումներ մարդ-կուսակցութիւնների հետ, զուգահեռաբար  ծաւալեց  համապատասխան  քարոզչութիւն: Մօտաւորապէս ամիսուկէս անց նա իբրեւ թէ իր գլխաւորած ուժի հետ հարցը քննարկելուց յետոյ յայտարարեց, որ արտահերթ ընտրութիւններ տեղի չեն ունենայ: Միաժամանակ օդում կախւած մնաց այն վարկածը, թէ անհրաժեշտութեան պարագայում (այսպէս ասած` հասարակական պահանջի դէպքում) վերադարձ կը լինի նոյն օրակարգին:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի երկրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի երկրորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի երկրորդ համարը: Առաջին հայեացքից իսկ հետաքրքրւողների համար պարզ կը դառնայ, որ ՀՅ Դաշնակցութեան պաշտօնաթերթի ներկայ հրատարակութիւնը կրում է մեր անհանգիստ օրերի շունչը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։