Հա

Ազգային

02/07/2020 - 16:20

Նախագահի անգործութեան եւ ՍԴ թնջուկի մասին

Երկրի քաղաքական օրակարգի` վերջին օրերի ամենաքննարկւող հարցերից մէկը վերաբերում է Սահմանադրական դատարանին եւ դրա վերաբերեալ ընդունւած օրէնքը Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից չստորագրւելու յայտարարութեանը։

 

ԱՐԾՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ

 

Երկրի քաղաքական օրակարգի` վերջին օրերի ամենաքննարկւող հարցերից մէկը վերաբերում է Սահմանադրական դատարանին եւ դրա վերաբերեալ ընդունւած օրէնքը Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից չստորագրւելու յայտարարութեանը։

Այլ հրապարակմամբ կանդրադառնամ փոփոխութիւնների բովանդակութեանը։ Սրանով փորձեմ կարճ անդրադառնալ Ազգային ժողովի կողմից արագընթաց կարգով յունիսի 30-ին ընդունւած` Սահմանադրական դատարանի վերաբերեալ օրէնքի կարգավիճակին։ Արդէն շատ է նշւել, որ ընդունւած օրէնքի ստորագրումն ու հրապարակումը, որից էլ բխում է դրա ուժի մէջ մտնելու հարցը, սահմանւած է Սահմանադրութեան 129-րդ յօդւածով։ Որոշակիօրէն կոնկրետացնելով այս յօդւածը` Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրէնքի 83-րդ յօդւածի 4-րդ մասն ամրագրել է, որ Ազգային ժողովի նախագահն ընդունւած օրէնքը մէկ շաբաթւայ ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետութեան նախագահին, ով, ստանալուց յետոյ՝ քսանմէկօրեայ ժամկէտում, ստորագրում եւ հրապարակում է այն կամ նոյն ժամկէտում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրութեանն օրէնքի համապատասխանութիւնը որոշելու հարցով: Հետեւաբար, առանձնացնենք հետեւեալ հարցադրումներն ու պնդումները.

1. Ազգային ժողովի նախագահը ուղարկե՞լ է, արդեօք, ընդունւած օրէնքը ՀՀ նախագահին եւ ե՞րբ, քանի որ ՀՀ նախագահի կողմից ձեռնարկման ենթակայ գործողութեան ժամկէտի հաշւարկը սկսւում է միայն ԱԺ նախագահի գրութիւնը ստանալուց յետոյ։ Տակաւին հրապարակւած չէ այս տեղեկատւութիւնը։ Նշւում է միայն, որ ՀՀ նախագահը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ օրէնքը չստորագրելու իր մտադրութեան մասին։ 

2. Ի՞նչ իրաւական հետեւանք ունի Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից ԱԺ նախագահին ուղղւած այս տեղեկացումը։ Բացարձակապէս ոչ մի իրաւական հետեւանք, քանի որ Հայաստանի Հանրապետութեան նախագահի համար սահմանւած է երկու լիազօրութիւն՝ ստանալուց յետոյ 21-օրեայ ժամկէտում ստորագրել եւ հրապարակել օրէնքը կամ դիմել Սահմանադրական դատարան։ Թէ՛ Սահմանադրութեամբ եւ թէ՛ օրէնքով այս ժամկէտում Հայաստանի Հանրապետութեան նախագահը չունի որեւէ այլ լիազօրութիւն, որը կոնկրետ իրաւական հետեւանք կունենայ։ Իսկ Սահմանադրութեան 6-րդ յօդւածի համաձայն` Հայաստանի Հանրապետութեան նախագահը` որպէս պետական մարմին ու պաշտօնատար անձ, իրաւասու է կատարել միայն այնպիսի գործողութիւն, որի համար լիազօրւած է Սահմանադրութեամբ կամ օրէնքով։ Ուստի Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից 21-օրեայ ժամկէտում ցանկացած յայտարարութիւն, տեղեկացում, գրութիւն, որն ուղղւած չէ այս կոնկրետ գործողութիւններից որեւէ մէկի իրականացմանը, այլ ոչ թէ չիրականացմանը (անգործութեանը), չի կարող հիմք հանդիսանալ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրութեան 129-րդ յօդւածի 3-րդ մասով նախատեսւած՝ հնգօրեայ ժամկէտում օրէնքը ստորագրելու եւ հրապարակելու իր լիազօրութիւնը իրականացնելու համար։ Այլ խօսքով` ԱԺ նախագահի այս լիազօրութիւնը առաջանում է որպէս հետեւանք Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից սահմանադրական լիազօրութիւնը (այս դէպքում՝ 21-օրեայ ժամկէտում օրէնքը չստորագրելու, Սահմանադրական դատարան չդիմելու կամ սահմանադրական դատարան դիմելու պարագայում վերջինիս դրական որոշման առկայութեամբ՝ հնգօրեայ ժամկէտում օրէնքը չստորագրելու պարտականութիւնը) չիրականացնելու դէպքում։ Այս առումով ԱԺ նախագահը Սահմանադրութեան 6-րդ յօդւածի վերը նշւած հիմքով չունի այլ լիազօրութիւն։ 

Նաեւ նշենք, որ, ըստ էութեան, ՀՀ նախագահի կողմից 21-օրեայ ժամկէտում օրէնքը չստորագրելը կամ Սահմանադրական դատարան չդիմելը նշանակում է, որ նա չի կատարում սահմանադրական իր պարտականութիւնը, որի համար իրաւական հետեւանքները մի քանիսն են, այդ թւում՝ Ազգային ժողովի նախագահի՝ օրէնքը ստորագրելու եւ հրապարակելու լիազօրութեան առաջացումը, ինչպէս նաեւ ՀՀ նախագահին Սահմանադրութիւնը խախտելու համար օրինական պատասխանատւութեան կանչելը։

3. Անկախ վերը բերւած ընթացակարգերից` Սահմանադրական դատարանի մասին օրէնքի փոփոխութեան` օրինական ուժի մէջ չլինելը, ինչպէս նաեւ դրանից բխող այլ իրաւական ակտերի ընդունւած չլինելը,  արձանագրենք՝ նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը փոփոխւած չէ եւ պարտաւոր է աշխատել։ Սա նաեւ նշանակում է, որ ցանկացած ոտնձգութիւն կամ խոչընդոտ, որոնք ներկայումս ստեղծւում են Սահմանադրական դատարանի դատաւորների, նրա նախագահի կամ փոխնախագահի համար, անյապաղ ենթակայ են իրաւապահ մարմինների միջամտութեանը։ Այսինքն` ներկայումս դատարանի այն անդամները, որոնք չեն կարողանում ներկայանալ աշխատանքի, պէտք է պահանջեն պետական մարմիններից, այդ թւում` իրաւապահ, ապահովել իրենց` աշխատանքի ներկայանալու պատշաճ հնարաւորութիւնները։ Սա նաեւ նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի, փոխնախագահ Ալւինա Գիւլումեանի, ինչպէս նաեւ դատարանի միւս 7 դատաւորների մասնակցութեամբ, պարտաւոր է շարունակել իր աշխատանքը։ Այս իրաւունքն ու պարտականութիւնը ամրագրւած է թէ՛ հայաստանեան օրէնսդրութեամբ եւ թէ՛ միջազգային պարտաւորութիւններով։

Այս իրաւունքների խախտումը հիմք է նաեւ միջազգային կազմակերպութիւնների ուղղակի միջամտութեան համար, ներառեալ` Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի։

 

Յարակից լուրեր

  • ««Օրինական պահանջի» ապօրինութիւնը». Արծւիկ Մինասեան
    ««Օրինական պահանջի» ապօրինութիւնը». Արծւիկ Մինասեան

    Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձութիւններն ու աշխարհով մէկ համազգային համախմբման իրական օրինակները լաւ առիթ էին երկրի ներսում համերաշխութիւն եւ օրինականութեան վրայ հիմնւած հանրային ըմբռնում ձեւաւորելու համար: Ցաւալիօրէն, իշխանութիւնը հերթական անգամ բաց է թողնում այս հնարաւորութիւնը: Բաւական էր մի քանի օրւայ յարաբերական անդորրը, երբ դարձեալ գործի դրւեց ներքին լարւածութիւն առաջացնող իշխանական վարքագիծը:

  • ՍԴ վերաբերեալ օրէնքի՝ 30.06.2020 թ. փոփոխութիւնը խաթարում է իրաւական պետութեան բնութագիրը
    ՍԴ վերաբերեալ օրէնքի՝ 30.06.2020 թ. փոփոխութիւնը խաթարում է իրաւական պետութեան բնութագիրը

    Ինչպէս խոստացել էի, այս հրապարակմամբ կանդրադառնամ 2020 թ. յունիսի 30-ին մի քանի ժամւայ ընթացքում քննարկւած եւ ամբողջութեամբ ընդունւած «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի փոփոխութեան բովանդակութեանը։ Արդէն սովորական դարձած արատաւոր պրակտիկային համապատասխան` այս փոփոխութիւններն ընդունւեցին «Իմ քայլը» խմբակցութեան կողմից՝ 80 կողմ ձայնով։ Առանց հանրային քննարկումների, ընդդիմութեան, ինչպէս նաեւ իրաւասու մարմինների կարծիքների, հապճեպ ընդունւած այս փաթեթի միակ շարժառիթը ընդամենը 8 օր առաջ ապօրինութեամբ ընդունւած եւ հրապարակւած` Սահմանադրութեան 213 յօդւածի փոփոխութիւնը գործադրելն էր։

  • Հայաստանի Սահմանադրութեան 213-րդ յօդւածի փոփոխութեան իրաւաքաղաքական հարցերի շուրջ
    Հայաստանի Սահմանադրութեան 213-րդ յօդւածի փոփոխութեան իրաւաքաղաքական հարցերի շուրջ

    Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ պարբերաբար հետապնդւում էր դատական իշխանութիւնը քաղաքական իշխանութեանը ենթարկելու հարցը։ Քաղաքական մեծամասնութիւնը, շահարկելով ժողովրդի լայն աջակցութիւնը, որը գերզգացական պայմաններում Ազգային ժողովի ընտրութիւններում Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առանցքի շուրջ ձեւաւորւած «Իմ քայլը» դաշինքին տւել էր 70 % եւ աւելի ձայն, պարբերաբար պնդում էր, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահութիւնը։

  • «Արմէն Սարգսեանի շտապ յայտարարութիւնը, որ չի ստորագրելու օրէնքը, եղել է Փաշինեանի հրահանգը». «Հրապարակ»
    «Արմէն Սարգսեանի շտապ յայտարարութիւնը, որ չի ստորագրելու օրէնքը, եղել է Փաշինեանի հրահանգը». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյեանը դժւարութեամբ համոզել է Նիկոլ Փաշինեանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրէնքը, որով դադարեցւում է ՍԴ 3 անդամի լիազօրութիւնները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրէնքի պահանջն է։

  • «ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի դիմումի քննութիւնից պարզ կը լինի՝ սահմանադրական կարգի տապալման յանցակազմն ինչպէս է հասկանում դատախազութիւնը»․ Տարօն Սիմոնեան
    «ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի դիմումի քննութիւնից պարզ կը լինի՝ սահմանադրական կարգի տապալման յանցակազմն ինչպէս է հասկանում դատախազութիւնը»․ Տարօն Սիմոնեան

    Տարօն Սիմոնեանը վերջին շտրիխներն է անում «Լուսաւոր Հայաստան»-ի դիմումի վրայ, որը ներկայացնելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ ընդունած Սահմանադրութեան փոփոխութիւնների սահմանադրականութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։