Հա

Ազգային

08/07/2020 - 13:10

«Ինչպէս կը լինէր, եթէ կազմաքանդիչ այս արշաւին չմիանար ոչ անյայտ այս տիկինը»,- Վ. Սարգսեան

Yerkir.am-ի գլխաւոր խմաբգիր Վահէ Սարգսեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է Հրանուշ Խառատեանի՝ Հայոց եկեղեցու պատմութեան առարկան Հայաստանի հանրակրթական դպրոցների դասաժամերից հանելու մասին յայտարարութեանը.

«alikonline.ir» - Yerkir.am-ի գլխաւոր խմաբգիր Վահէ Սարգսեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է Հրանուշ Խառատեանի՝ Հայոց եկեղեցու պատմութեան առարկան Հայաստանի հանրակրթական դպրոցների դասաժամերից հանելու մասին յայտարարութեանը.

«Դէ ինչպէս կը լինէր, եթէ կազմաքանդիչ այս արշաւին չմիանար ոչ անյայտ այս տիկինը։

Հանրութեան մի հատւածին այս մանկամսուրային տրամաբանութեամբ առաջնորդել, իրականում՝ մոլորեցնել ցանկացող այս տիկինը կարող է վաղն էլ յայտարարի՝ եթէ հայ գրականութեան կարիքը կայ, ապա ԳԱԱ գրականութեան ինստիտուտը կարող է լրացուցիչ կրթութիւն կազմակերպել, եթէ հայոց լեզւի կարիքը կայ, ապա ԳԱԱ լեզւի ինստիտուտը կարող է լրացուցիչ կրթութիւն կազմակերպել, եթէ «Հայրենի բնութեան» կարիքը կայ, ապա Բնապահպանութեան նախարարութիւնը կարող է լրացուցիչ կրթութիւն կազմակերպել, եթէ ռազմագիտութեան կարիքը կայ, ապա Պաշտպանութեան նախարարութիւնը կարող է լրացուցիչ կրթութիւն կազմակերպել, եթէ ֆիզկուլտուրայի կարիքը կայ, ԿԳՄՍՆ-ն կարող է լրացուցիչ կրթութիւն կազմակերպել, եթէ քիմիայի կարիքը կայ, ապա ԳԱԱ քիմիայի ինստիտուտը կարող է լրացուցիչ կրթութիւն կազմակերպել, եթէ հայոց պատմութեան կարիքը կայ, ապա ԳԱԱ պատմութեան ինստիտուտը կարող է լրացուցիչ կրթութիւն կազմակերպել...

Հասկանում ենք, որ այս տեսակն առաւօտները տանից դուրս գալուց առաջ մազերը սանրելիս՝ հայելու առջեւ մի կուշտ ծիծաղում է Ազատութեան եւ քոյր լրատւամիջոցների դոզաւորումը կլանած այն մասսաների վրայ, ովքեր այդ օրը ծափահարելու են իրենց, բայց ախր մտածող մարդիկ էլ քիչ չեն, որոնց մօտ այս ողորմելի տեսակի մտքերը պարզապէս հաւասար են փող աշխատող շարքային ծաղրածուի ծամածռիկ շարժուձեւի։

Իհարկէ՝ այն, ինչ ասացինք, ոչ թէ այս տեսակի համար է (իրենք արդէն հայելու առաջ ժպտալով՝ խոստովանել են, որ լաւ գիտեն իրենց մտքերի պերճանքն ու թշւառութիւնը), այլ յատուկ նպատակներով հայկական միջավայր ներդրւած այս բթացնող, վտանգաւոր, իսկ խորքի մէջ՝ մանկամիտ եւ զաւեշտալի թեզերը ծափահարողների»,- գրել է նա:

Յարակից լուրեր

  • Պռօշեանի ոգին. Երէկ՝ օգոստոսի 23-ին Հրաչ Մուրադեանի ծննդեան տարեդարձն էր
    Պռօշեանի ոգին. Երէկ՝ օգոստոսի 23-ին Հրաչ Մուրադեանի ծննդեան տարեդարձն էր

    Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, ազատամարտիկ, Պռօշեանի կամաւորական ջոկատի հիմնադիրներից, նոյն գիւղի երկարամեայ ղեկավար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանանշանակիր, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադեանի ծննդեան օրն է նաեւ: Օգոստոսի 23-ին նա կը դառնար 57 տարեկան:

  • Նոր դաւադիր չափորոշիչնե՞ր, ո՞րն էր կնքահօր ասելիքը
    Նոր դաւադիր չափորոշիչնե՞ր, ո՞րն էր կնքահօր ասելիքը

    Օրերս մամուլում յայտնւեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի անդրադարձը կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավէճի վերաբերեալ, որտեղ շօշափւել էր նաեւ պատմագիտութեանն առնչւող հարցը: Լեւոն Տէր-Պետրոսեանը նշել էր հետեւեալը. «Բանավէճից տպաւորութիւն է ստեղծւում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտութեանը Հայաստանի անկախութիւնից ի վեր փոխարինելու է գալիս աւելի գաւառական, չափազանց վտանգաւոր, հայդատական պատմագիտութիւնը։

  • Մի ուրւական է շրջում, ազգային պետութեան ուրւականը...
    Մի ուրւական է շրջում, ազգային պետութեան ուրւականը...

    Նիկոլ Փաշինեանի՝ մի ժամ առաջ կատարած գրառումից իմացանք, որ Լիբանանի կառավարութիւնը կարիքների գնահատում է անում, եւ, դրանց արդիւնքում ՀՀ կառավարութիւնն ըստ անհրաժեշտութեան կը կայացնի որոշումներ:

  • Ալէ՛ն, նայի՛ր շուրջբոլորդ եւ մի՛ խօսիր ծրարներից
    Ալէ՛ն, նայի՛ր շուրջբոլորդ եւ մի՛ խօսիր ծրարներից

    ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին յայտնւած Ալէն Սիմոնեանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամաւորներին մէկ տարւայ ընթացքում տրւած շուրջ 580 միլիոն պարգեւավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ: 

  • Ո՞ր իրաւունքով է նախագահը հրաժարւում ստորագրել
    Ո՞ր իրաւունքով է նախագահը հրաժարւում ստորագրել

    2020 թ. յունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ յետոյ նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքում եւ մի շարք այլ օրէնքներում փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքների նախագծերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։