Հա

Ազգային

09/07/2020 - 10:00

Այս իշխանութիւնը մի ոտքով արդէն անցեալում է, նրանք ձախողել են այն ամէնը, ինչ հնարաւոր է

Իշխանութիւնն իր հիմնական շեշտադրումը կատարում է ոչ թէ իր արածի կամ անելիքների, այլ նախորդ շրջանի իրական կամ մտացածին ձախողումների վրայ, եւ այդ համեմատութեան մէջ փորձում է ցոյց տալ թէ՛ իր ձեռքբերումները, թէ՛ սեփական տապալումների պատճառը: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է յայտնել ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը:

«alikonline.ir» - Իշխանութիւնն իր հիմնական շեշտադրումը կատարում է ոչ թէ իր արածի կամ անելիքների, այլ նախորդ շրջանի իրական կամ մտացածին ձախողումների վրայ, եւ այդ համեմատութեան մէջ փորձում է ցոյց տալ թէ՛ իր ձեռքբերումները, թէ՛ սեփական տապալումների պատճառը: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է յայտնել ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը:

«Անցեալի ու ներկայի համեմատութեան մէջ որոշել՝ ո՞րն էր լաւը, ո՞րը՝ վատը, անպտուղ գործ է, այդպէս ապագան չի կերտւում: Թող իշխանութիւնը համեմատի սեփական գործունէութեան շրջանները, խոստումները՝ մէկ տարի առա՞ջ էր լաւ, թէ՞ հիմա: Իշխանութեան ասածն ու արածն իրար հակասում են, կայ խզում: Ապագայի դիսկուրս բացելու համար անցեալին գնահատական տալը բաւարար չէ»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Սէյրանեանի՝ անցեալի գնահատականն իմաստ ունի միայն մի դէպքում, երբ այն համապարփակ է եւ ամբողջական, վերհանւած են ոչ միայն բոլոր թերութիւնները, այլեւ ձեռքբերումները. «Պէտք է պատրաստ լինել խոստովանելու, որ ներկայիս ձախողման պատճառը ոչ թէ անցեալի սխալներն են, այլ ծրագրի բացակայութիւնը: Այդ ինչպէ՞ս է լինում, որ չորս տարի շարունակ պնդում էին՝ Ապրիլեան պատերազմը պարտութիւն էր, եւ գործող իշխանութիւնը պարզում է, որ այն յաղթանակ էր: 2018-ին իրական դժգոհութիւններին գումարւեցին կեղծ, առասպելական դրւագներ, եւ առաջացավ հանրային ինքնադրսեւորում՝ մերժել մէկ անձի»:

ՀՅԴ Բիւրոյի անդամի կարծիքով՝ մերժելուց յետոյ գործելը շատ աւելի կարեւոր է, մինչդեռ 2018-ին կար կարգախօս՝ մերժել, չկար բովանդակութիւն՝ ի՞նչ անել յետոյ. «Այսօր ձեւաւորւում է ներկայ իշխանութեանը մերժելու տրամադրութիւն, քանի որ նրանք ձախողել են այն ամէնը, ինչ հնարաւոր էր: Բայց ի՞նչ է լինելու դրանից յետոյ: 2018-ին կար մերժման եւ ոչ թէ կառուցման առաջնորդ: Այսօր խօսել Փաշինեանի մասին, նրա հետ կամ նրա դէմ՝ անիմաստ է: Այս իշխանութիւնն արդէն մի ոտքով անցեալում է: Իշխանութիւնը չգիտի՝ իր յաջորդ քայլը որն է լինելու, չկայ ծրագիր, տեսլական, թէ ինչպիսի Հայաստան են կառուցում»:

Սպարտակ Սէյրանեանի պնդմամբ՝ ապագայի կերտման քաղաքական օրակարգը դեռեւս չկայ, եւ այդ դէպքում դարձեալ ամէն ինչ յանգելու է մէկ անձի իշխանութեան փոփոխման. «Պէտք է բանավէճ լինի, թէ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել: Հայաստանի փրկութիւնը ոչ թէ անձերի, այլ իշխանութեան որակի փոփոխութեան մէջ է, ինչը կարող է լինել միայն ընտրութիւնների միջոցով: «Մերժիր Նիկոլին» բանաձեւը կը փրկի մեզ անկումից, բայց դա երկրի զարգացման ծրագիր չէ: Ամէն դէպքում, եթէ վաղը հումանիտար աղէտ սկսւի, պէտք է մտածել նախ ժողովրդի փրկութեան եւ ապա՝ զարգացման ծրագրերի մասին»:

ՀՅԴ Բիւրոյի անդամի պնդմամբ՝ ցաւալի կը լինէր, որ Հայաստանի յաջորդ իշխանութիւնը կոչւէր Հայաստանի փրկութեան կառավարութիւն: «Արտակարգ դրութեան երկարաձգման պատճառը ոչ թէ կորոնավիրուսի դէմ պայքարն է, այլ մարդկանց ազատ կամքի դրսեւորման սահմանափակման մղումը, միւս կողմից՝ հնարաւորինս շատ քաղաքացիների տուգանելու ցանկութիւնը: Երբ արտակարգ դրութիւնն աւարտւի, մարդիկ փողոց են դուրս գալու»,- ամփոփել է ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։