Հա

Ազգային

12/07/2020 - 10:10

Պետական գործիչն ու բախտախնդիրը

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել «քաղաքական գործիչների մտածողութեան լիակատար տարբերութեան»՝ մասին համադրելով դաշնակցական ու ՔՊ-ական քաղաքական գործիչների խօսքը:

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել «քաղաքական գործիչների մտածողութեան լիակատար տարբերութեան»՝ մասին համադրելով դաշնակցական ու ՔՊ-ական քաղաքական գործիչների խօսքը:

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ԲԱԽՏԱԽՆԴԻՐԸ

Մի պատմութիւն յիշեցի Վահան Յովհաննիսեանից։ 1996-98-ի դատավարութեան ժամանակ «Մտաւորականների միութիւն» կազմակերպութեան կողմից (երջանկայիշատակ Ֆելիքս Սաֆարեան ու լաւ մարդ Լեւոն Ջաւախեան) Վահանի հասարակական պաշտպանն էի եւ միւս 2 պաշտպանների՝ Անահիտ Եսայեանի ու Յովհաննէս Ասրեանի հետ այնպէս էինք դասաւորել, որ համարեա ամէն օր լինէինք մեկուսարանում։ Շատ էինք զրուցում թէ՛ քրէական գործի, թէ՛ քաղաքական վիճակի մասին, ու նաեւ այլ թեմաներով։

Մի անգամ Վահանին հարցրեցի՝ օրւայ իշխանութիւնների անունից չե՞ն փորձել իր հետ բանակցեն, իր անձնական ճակատագրի ու նաեւ կուսակցութեան ապագայի մասին (ձերբակալման պահին կուսակցութեան գործունէութիւնը ԼՏՊ վարչակազմի կողմից արգելւած էր, իսկ Վահանը ՀՅԴ Բիւրոյի անդամ էր, իսկ 96-ին՝ բանտում գտնւելով, ընտրւեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ու ներկայացուցիչ): Պատասխանը դրական էր։ Ասեց, որ «մեղքը ընդունելու եւ հետագայում քաղաքականութեամբ չզբաղւելու» դիմաց առաջարկել են «մեղմ պատիժ» (պայմանական)։

Ուղղակի յիշեցնեմ, որ Վահանին առաջադրւած էր մեղադրանք ծանրագոյն մի քանի յօդւածներով, որոնց համար նախատեսւած էր 10-15 տարւայ ազատազրկում կամ մահապատիժ (չփոխւած քրօրէնսգրքով պատժաչափը կար, չնայած չէր կիրառւում)։

Հարցրեցի՝ յետոյ ի՞նչ եղաւ, ասեց՝ դէ պատասխանի բոլոր տարբերակների մասին էլ մտածում էի, բայց յետոյ ինձ հարց տւեցի՝ «Դաշնակցութեան 106 տարւայ պատմութէան մեջ կարողա՞ գ…-ը ես պէտքա լինեմ» (իրա ոճի մէջ): Բնականաբար առաջարկ անողներին ուղարկել էր համապատասխան «տեղը»։

Ինչի՞ յիշեցի այս պատմութիւնը։ Մի քանի օր առաջ Նիկոլն ասեց ու իրանց խօսնակ Ալէն-ը կրկնեց, որ ընդդիմութիւնը եթէ միտինգ է անելու, մտածո՞ւմ է, թէ ի՞նչ կը լինի, եթէ իրենք միտինգ անեն իրենց կողմնակիցներով։ Պարզ լեզւով ասած, սրանք սպառնում են ու նաեւ պատրաստ են «ատելութեան ու թշնամանքի» դրսեւորումները վիրտուալ, ֆէյսբուքեան տարածքից տեղափոխեն Երեւանի ու միւս քաղաքների փողոցներ, սպառնում են ընդդիմութեան բողոքի ակցիաները վերածեն քաղաքացիական բախումների, հնարաւոր բոլոր հետեւանքներով։

Հասկանու՞մ եէք, որ «Ժողովրդավարութեան բաստիոնում» քաղաքական պայքարի՝ ամբողջ աշխարհում ամրագրւած հասարակութեան իրաւունքի իրացման այս մեթոդին Նիկոլն ու իր մանկամիտ շրջապատը պատասխանում են քաղաքացիական բախումներ հրահրելու սպառնալիքով։ Ու մի վայրկեան անգամ չեմ կասկածում, որ նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու, քանի որ 2008-ին նրանք ու իրենց «առաջնորդը» արդէն գնացել են այդ ճանապարհով։

Այս համեմատութիւնը արեցի, ցոյց տալու համար քաղաքական գործիչների մտածողութեան լիակատար տարբերութիւնը՝ Դաշնակցականի բացարձակ պատասխանատւութիւնը իր կուսակցութեան, ժողովրդի պատմութեան վրայ նոյնիսկ մի բիծ թողնելու համար, ու այսօր պատահականօրէն իշխանութիւն ստացած անձանց բացարձակ անպատասխանատւութիւնը երկրի ու ժողովրդի ճակատագրի, ձեռքբերումների ու ապագայի հարցում։

Յ.Գ. Վահանի նկարն արւած է 1996-ին՝ ԱԱԾ մեկուսարանի մեր հանդիպումների սենեակներից մէկում»,- գրել է Եսայեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։