Հա

Ազգային

16/07/2020 - 10:10

«Երբ դանակը ոսկորին է հասնում, ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ԻՐԱՒՈՒՆՔԸ ոչ մէկին բաշխելու իրաւունքը չունենք». Սպարտակ Ղարաբաղցեան

Հրապարակախօս, լրագրող, դաշնակցական գործիչ Սպարտակ Ղարաբաղցեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրէին Ադրբեջանում տեղի ունեցած հակահայկական ցոյցերին:

«alikonline.ir» - Հրապարակախօս, լրագրող, դաշնակցական գործիչ Սպարտակ Ղարաբաղցեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրէին Ադրբեջանում տեղի ունեցած հակահայկական ցոյցերին:

«Բաքւի փողոցներում վխտացող նախիրը յիշեցրեց 90-ականների օրերը.... Այն օրերին էլ սրանց հայրերն ու մայրերն էին «մահ հայերին» «Ղարաբաղը մերն է» կոչերով կոկորդ պատռում, սրբազան պատերազմի կոչ եր անում.... Ցաւօք, արդէն սումգայիթ տեսած հայութիւնը դեռ յոյսեր էր փայփայում Բաքւում.... Ցաւօք.... Յետոյ նախիրը բաքւի փողոցները ներկեցին յոյսեր փայփայող ու եղբայրական կոչերին հաւատացող հայերի արեամբ... Թալան ու մահւան խարոյկներ.... Բարեբախտաբար այսօր հայեր չկան ոչ Բաքւում, ոչ Գանձակ/կիրովաբաթում/... Նախիրի համար պատերազմը թալանն ու կողոպուտն է... Հարցնող լինի, բա որ էդքան պատերազմ ու Ղարաբաղ էք ուզում, էտ ու՞ր էք գնացել մտել ձեր մայրերի ու կանանց փեշի տակ, նրանց վահան դարձրել: Ի՜նչ ճշմարիտ է ՄԵՐ ԱՆՄԵՌ ԷՊՈՍԸ, յիշո՞ւմ էք Մսրայ Մելիքի մօր, քրոջ աղաչանք պաղատանքը... «ԷՍ ՄԻ ԶԱՐԿՆ ԷԼ ԻՆՁ ԲԱՇԽԻ...»: Ու մեծահոգաբար ԴԱՒԻԹԸ բաշխում էր, բայց երբ դանակը ոսկորին է հասնում, ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ԻՐԱՒՈՒՆՔԸ ոչ մէկին բաշխելու իրաւունքը չունենք:»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։