Հա

Ազգային

16/07/2020 - 11:00

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հեռախօսազրոյց է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը յուլիսի 15-ին հեռախօսազրոյց է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը յուլիսի 15-ին հեռախօսազրոյց է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ:

Հիմնականում արծարծւել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրւած լարւածութիւնը, յատկապէս, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագոյն իշխանութիւնների կողմից միակողմանի եւ հակահայ յայտարարութիւններն ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աշխատանքները՝ ի զօրակցութիւն հայկական պետականութեան ու բանակի:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակները տարբեր պետութիւններում անմիջապէս բարձրաձայնել են Ադրբեջանի սադրանքներին Թուրքիայի մեղսակցութեան մասին․ այդ ուղղութեամբ աշխատանքները շարունակւում են, եւ որոշ շրջանակներից կան դրական արձագանքներ հայկական մտահոգութիւնների վերաբերեալ։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի, հայոց բանակի եւ հայ զինւորի կողքին լինելու կուսակցութեան յանձնառութիւնը:

Այս հեռախօսազրոյցի մասին, իր ֆէյսբուքեան գրառման մէջ Արցախի նախագահը արձանագրել է. «Բարձր գնահատելով Դաշնակցութեան դերը համազգային շահերի պաշտպանութեան ու առաջմղման համատեքստում՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանին ներկայացրել եմ Արցախի իշխանութիւնների դիրքորոշումը քննարկւած հարցերի վերաբերեալ»:

 

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ

15 յուլիսի 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։