Հա

Ազգային

18/07/2020 - 11:55

Հայկական լոբբին յաջողութիւններ է գրանցում. Բաքւին դատապարտել է անգամ Արցախ-ՀՀ ճանապարհի կառուցումը քննադատած պաշտօնեան

Հայաստանի հիւսիսարեւելեան սահմանին իրավիճակի սրման ֆոնին Եւրոպայում հայկական լոբբին լուրջ յաջողութիւններ է գրանցում։ Այս օրերին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի ջանքերով մի քանի տասնեակ եւրոպացի քաղաքական գործիչներ, Եւրոխորհրդարանի, ինչպէս նաեւ ԵՄ անդամ պետութիւնների խորհրդարանների անդամներ դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնները։

«alikonline.ir» - Հայաստանի հիւսիսարեւելեան սահմանին իրավիճակի սրման ֆոնին Եւրոպայում հայկական լոբբին լուրջ յաջողութիւններ է գրանցում։ Այս օրերին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի ջանքերով մի քանի տասնեակ եւրոպացի քաղաքական գործիչներ, Եւրոխորհրդարանի, ինչպէս նաեւ ԵՄ անդամ պետութիւնների խորհրդարանների անդամներ դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնները։ Ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը յարգելու վերաբերեալ յայտարարութիւնը թւիթերի իր էջում անգամ տարածել է Եւրոխորհրդարանի պատգամաւոր Մարինա Կալիւրանդը, ով ընդամենը մէկ ամիս առաջ քննադատել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցումը։

Այս օրերին Եւրոպոկան կառոյցների եւ եւրոպացի տարբեր պաշտօնեաների կողմից Ադրբեջանի գործողութիւնները դատապարտելու, Եւրոպայում ադրբեջանական լոբբիի հակազդման ուղղութեամբ իրականացւող քայլերի եւ այլ հարցերի շուրջ News.am-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Դայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ։

 

- Դեռեւս յուլիսի 14–ին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը կոչ էր արել Եւրոպական միութեանը, ԵՄ հաստատութիւններին եւ անդամ-երկրներին խստօրէն դատապարտել ատելութեան խօսքի տարածման եւ Արցախեան հակամարտութեանը ռազմական լուծում պարտադրելու ցանկացած փորձ։ Մինչ այս պահը ի՞նչ արձագանքներ էք ստացել ԵՄ կառոյցներից եւ պետութիւներից։

- Եւրոպայում գործող Հայ Դատի յանձնախմբերի ջանքերով մի քանի տասնեակ եւրոպացի քաղաքական գործիչներ, Եւրոխորհրդարանի, ինչպէս նաեւ ԵՄ անդամ պետութիւնների խորհրդարանի անդամներ դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնները եւ խաղաղութեան կոչով հանդէս եկել։ Պաշտօնական արձագանքներ են եղել նաեւ ԵՄ անդամ երկրների կողմից, մասնաւորապէս Ֆրանսիայից, Միացեալ թագաւորութիւնից, Յունաստանից, Կիպրոսից, որոնք պետական մակարդակով կոչեր ուղղեցին զինադադարը յարգելու պահանջով եւ Ադրբեջանին ուղղակի ագրեսոր դիտարկելով։

ԵՄ արտաքին գործերի յանձնակատարն իր հերթին կոչ արեց վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Եւրոպական ամենամեծ կուսակցութիւնները՝ ԵԺԿ-ն եւ Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը (S&D) նոյնպէս խիստ դատապարտեցին ռազմական գործողութիւններըեւ կոչ արեցին անյապաղ հրադադար հաստատել։ S&D-ն Եւրոխորհրդարանի իր խմբակցութեան միջոցով միաժամանակ կոչ արեց լուծել Ղարաբաղեան հիմնահարցը՝ հիմնւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկւած հիմնարար սկզբունքների՝ այդ թւում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի վրայ։ Ուշագրաւ է, որ այս կոչը նաեւ տարածեց Եւրոխորհրդարանի պատգամաւոր Մարինա Կալիւրանդը, ով ընդամենը մէկ ամիս առաջ երկու այլ պատգամաւորների հետ համատեղ Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման կապակցութեամբ կոշտ յայտարարութեամբ էր հանդէս եկել։

Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը Եւրոպական կառոյցների ուշադրութիւնն է հրաւիրել նաեւ Մեծամօրի ատոմակայանը թիրախաւորելու Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութեան վրայ՝ ներկայացնելով Ադրբեջանի ահաբեկչական, անմարդկային քայլերն ու ծրագրերը։

 

- Այս օրերի ադրբեջանական լոբբին ինչպիսի՞ արդիւնքներ է արձանագրում Եւրոպայում եւ դրա հակազդման ուղղութեամբ ինչպիսի՞ քայլեր է իրականացնում ձեր գրասենեակը։

- Չնայած նաւթադոլարների քանակին, որը Ադրբեջանի ռեժիմը ծախսում է Եւրոպայում իր «խաւիարային դիւանագիտութեան» համար, յստակ կարող եմ ասել, որ իրենց գրանցած արդիւնքները բաւականին ցածր են։ Այս օրերին շատ քիչ թւով եւրոպացի քաղաքական գործիչներ են սատարել Ադրբեջանին, աւելին, Եւրոպայում իրենց ամենակարեւոր լոբբիստներից մէկը՝ Եւրոխորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուն, որը յայտնի է Արցախին առնչւող վիճայարոյց յայտարարութեամբ եւ Ալիեւի հետ ունեցած կապերով, մեր կողմից գործադրւած ճնշումների արդիւնքում օրեր առաջ հրաժարական ներկայացրեց։ Թուրք-ադրբեջանական լոբբին միաժամանակ Հայ Դատի ակտիւիստներին հետապնդելու նպատակ է հետապնդում, ինչը սակայն մեզ որեւէ կերպ չի յուսահատեցնում, ընդհակառակը, մենք աւելի ենք ոգեւորւում եւ աւելի մեծ ճիգեր ենք գործադրում Հայ Դատի պաշտպանութեան համար։

 

- Նախկինում, երբ Ադրբեջանը սրում էր սահմանային իրավիճակը, Եւրոպական տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Ներկայումս աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում արդեօք խնդիր չէ՞ նման հաւաքների կազմակերպումը։

- Ճիշտ էք յիշում, յատկապէս ապրիլեան պատերազմի օրերին հայկական համայնքները ողջ աշխարհում, այդ թւում Եւրոպայում ցոյցեր կազմակերպեցին Ադրբեջանի դեսպանատների առջեւ։ Կորոնավիրուսի պայմաններում դժւար է նմանատիպ ակցիաներ կազմակերպելը, քանի որ արտակարգ իրավիճակով պայմանաւորւած տարբեր երկրներ արգելքներ են սահմանել։ Սակայն այս օրերին Հոլանդիայի, Գերմանիայի եւ Միացեալ թագաւորութիւնների հայ համայնքները նախաձեռնել կամ նախաձեռնելու են բողոքի ակցիաներ այդ երկրներում Ադրբեջանի դեսպանատների շէնքերի առջեւ, որպէսզի մեր դժգոհութիւնը յայտնենք։

Իսկ Շւեդիայում եւ Ֆրանսիայում արդէն իսկ ակտիւիստները Ադրբեջանի դեսպանատների շէնքերի վրայ հակապատերազմական կոչերով գրութիւններ են արել։

Կորոնավիրուսի պայմաններում ինչպէս բոլորի, այնպէս էլ մեր աշխատանք է բարդանում, սակայն կամաց-կամաց կեանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին, եւ մենք շարունակելու ենք Եւրոպայի քաղաքական շրջանակներում ներկայացնել ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիան, քանի որ մեր պաշտպանած դատը արդար է եւ իրաւացի։

Յարակից լուրեր

  • Բելգիացի պատգամաւորը եւ մի շարք բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ
    Բելգիացի պատգամաւորը եւ մի շարք բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ

    ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 28-ից 30-ը Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամաւոր Ժորժ Դալեմանը եւ մի խումբ բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ: Պատւիրակութեանն ուղեկցեցին Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը եւ Բելգիայի Հայ Դատի յանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսեանը:

  • Եւրոխորհրդարանի 29 պատգամաւոր կոչ է անում Ադրբեջանին հրադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմ կիրառել
    Եւրոխորհրդարանի 29 պատգամաւոր կոչ է անում Ադրբեջանին հրադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմ կիրառել

    Եւրոպական խորհրդարանի 29 պատգամաւոր 7 գլխաւոր քաղաքական խմբակցութիւնից հայ-ադրբեջանական սահմանին լարւածութեան վերաբերեալ նամակ է յղել Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորէլին: Նամակը նախաձեռնել է խորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խմբակցութեան՝ S&D-ի անդամ կիպրացի Կոստաս Մաւրդեսը։

  • «Ադրբեջանը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգութեան համար». ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբ
    «Ադրբեջանը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգութեան համար». ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբ

    ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը խստօրէն դատապարտում է ադրբեջանական զինւած ուժերի՝ յուլիսի 12-ից ի վեր նախաձեռնած եւ դեռեւս շարունակւող ռազմական սադրանքը, ներթափանցման փորձերը եւ Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզում ծանր հրետանու գործադրումը: Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են իրավիճակը սրելու եւ հրադադարը խախտելու իրենց ագրեսիւ քաղաքականութիւնը՝ չնայած համաճարակին եւ անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի՝ 90 օրով համընդհանուր հրադադար հաստատելու մասին ընդունած որոշմանը:

  • Յաջողւել է կանխել թուրքամէտ եւ ադրբեջանամէտ թեկնածուների յաղթանակը
    Յաջողւել է կանխել թուրքամէտ եւ ադրբեջանամէտ թեկնածուների յաղթանակը

    Ֆրանսիայում կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները գոհացնում են ֆրանսահայ համայնքին․ «Ֆրանսիայի ընտրութիւններում հայ համայնքի համար երկու կարեւոր հանգամանք կայ․ առաջինը թուրք-ադրբեջանական աջակցութիւնը վայելող թեկնածուների չընտրւելն է։ Երկրորդը՝ հայ համայնքի, հայկական կազմակերպութիւնների բարեկամների յաջողութիւնը»,- «Ռադիոլուրին» փոխանցում է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը։

  • Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ Դատի ակտիւիստներին. ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբ
    Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ Դատի ակտիւիստներին. ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբ

    Էրդողանը թիրախաւորում է եւ փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամեակներ շարունակ արդիւնաւէտ կերպով պայքարում են Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիական ակտիւիզմի գործիքակազմը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։