Հա

Ազգային

23/07/2020 - 10:50

«Չպէտք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաեւ յուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կայ». Կիրօ Մանոյեան

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը չի կարծում, թէ սահմանին Ադրբեջանի գործողութիւններն այս փուլում աւարտւեցին:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը չի կարծում, թէ սահմանին Ադրբեջանի գործողութիւններն այս փուլում աւարտւեցին: Գրում է «Yerkir.am»-ը:

«4 օրւայ մէջ 2 անգամ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը եւ Նախիջեւանում իրենց զօրքերի հրամանատարը գնացել են Թուրքիա, հանդիպումներ են ունեցել: Սա ինչ-որ ծրագրի մասին է խօսում: Չի նշանակում՝ անպայման վաղը պէտք է անեն այն, ինչ պէտք է անեն, բայց ինչ-որ բան դաւադրում են: Առնւազն չպէտք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաեւ յուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կայ»,-168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խօսքով՝ արտաքին ճակատում ընդհանրապէս այս փուլը չի աւարտւել. «Այսինքն՝ քարոզչական, քաղաքական  գրոհը, որ սկսել է Ադրբեջանը, եւ հակագրոհը, որ հայութիւնն է ցուցադրում, դա ընդհանրապէս չի աւարտւել, եւ կարծում եմ՝ դեռ երկար կը շարունակւի»:

Կիրօ Մանոյեանն ընդգծեց՝ մտահոգիչը Թուրքիայի հետ խնդիրներն են. «2016թ. ապրիլեան պատերազմին Ադրբեջանը պաշտպանութեան նախարարին ուղարկեց Մոսկւա, եւ մենք արդէն ունեցանք քառօրեայ, զինադադար հաստատւեց: Այս դէպքում ոչ միայն Մոսկւա չուղարկեցին, 2 անգամ ուղարկել են Անկարա, եւ, ի վերջոյ, հեռախօսով խօսել են ՌԴ պաշտպանութեան նախարարի հետ: Այսինքն՝ իրենք 2016 թ.-ից 2020 թ. արտաքին իրենց յարաբերութիւններում բաւական բան են փոխել, սա էլ պէտք է հասկանանք, սա չի կարող մեզ հանգստացնել, յատկապէս՝ Թուրքիայի հետ իրենց խօսակցութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։