Հա

Ազգային

25/07/2020 - 12:10

Պարզ ու յստակ ադրբեջանական վարքի դրսեւորում է

Ռուսաստանում կատարւածը ո՛չ ցոյց էր, ո՛չ հաւաք էր, այլ ադրբեջանցիների ոհմակը տեսել էր միայնակ հայ մարդ՝ հայկական համարանիշներով եւ յարձակւել վրան: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Մոսկւայում մի խումբ ադրբեջանցիների կողմից կազմակերպւած յարձակմանը հայ բնակիչներ վրայ, հայկական պետհամարանիշերով աւտոմեքենաների վրայ:

«alikonline.ir» - Ռուսաստանում կատարւածը ո՛չ ցոյց էր, ո՛չ հաւաք էր, այլ ադրբեջանցիների ոհմակը տեսել էր միայնակ հայ մարդ՝ հայկական համարանիշներով եւ յարձակւել վրան: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Մոսկւայում մի խումբ ադրբեջանցիների կողմից կազմակերպւած յարձակմանը հայ բնակիչներ վրայ, հայկական պետհամարանիշերով աւտոմեքենաների վրայ:

«Պարզ ու յստակ ադրբեջանական վարքի դրսեւորում է եւ չեմ կարծում՝ մեծ ու աւելի լուրջ խնդիրների կը բերի, եւ յուսով եմ, որ բոլոր երկրների իրաւապահ մարմիններն էլ կը վերահսկեն իրավիճակը»,- ասաց նա եւ նշեց, որ յատկապէս իրաւապահ մարմինները անելիք ունեն այդ դէպքում։

Ինչ վերաբերում է ընդհանրապէս այլ երկրում հայերի եւ ադրբեջանցների յարաբերութիւնների լարւածութեանը, ապա Կիրօ Մանոյեանն ասաց, որ ցոյցերի ժամանակ, երբ հակադիր կողմեր կան, կարող են նման բաներ պատահել, բայց Մոսկւայի միջադէպի դէպքում ոչ մի առիթ, պատճառ չկար։

Հարցին, թէ այստեղ տւեալ երկրի ղեկավարները ինչ անելիք ունեն, արդեօք անհրաժեշտութիւն կա՞յ միջամտութեան, Կիրօ Մանոյեանն ասաց, որ ղեկավաների մակարդակով միջամտութեան անհրաժեշտութիւն չի տեսնում, բայց կարծում է, որ իրաւապահ մարմինները պէտք է իրենց հնարաւորութեան սահմաններում սկսեն միջամտել:

«Եթէ ոստիկանութիւնը չի կարողանում ապահովել անվտանգութիւնը հայկական պետհամարանիշով շրջող մարդկանց, դա արդէն նշանակում է, որ տւեալ երկրի ոստիկանութիւնն է, որ հակակշիռ չունի իր երկրում»,- ասաց նա: Ըստ նրա, եթէ սա շարունակւող խնդիր լինի, պարզ է, որ անհրաժեշտ կը լինի կոշտ յայտարարութիւններ եւ քայլեր արւեն, սակայն չի կարծում, որ հարցը հասել է այնտեղ, որ Հայաստանի իշխանութիւնները այլ երկրների իշխանութիւնների հետ աշխատեն այս ուղղութեամբ:

Հարցին, թէ չէք կարծում, որ այս միջադէպերը շարունակական կը լինեն եւ արդեօք հակամարտութիւնը սփիւռք տեղափոխելու վտանգ չէք տեսնում, Կիրօ Մանոյեանը պատասխանեց. «Կարող է փորձ անեն ադրբեջանցիները տեղափոխեն, իրենք փորձում են տարբեր վայրերում հակացոյցեր անեն, բայց չեմ կարծում, որ աւելի մեծ կոնֆլիկտի կը վերածւի»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։