Հա

Ազգային

26/07/2020 - 11:25

«Փաշինեանը փորձում է «ֆռռացնել» հայ հասարակութեանն ու ռուսական քաղաքական ղեկավարութեանը, յայտարարելով՝ «թաւշեան» չունէր Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղութիւնը փոխելու խնդիր»․ Բ․ Եսայեան

Ուզո՞ւմ էք հասկանալ նիկոլական քարոզչութեան էութիւնը, համեմատէք Մարգարիտա Սիմոնեանի ու Ալեքսէյ Նաւալնու նկատմամբ Հ1-ազատութիւն-ֆէյքազոմբիական բանակի վերաբերմունքը։

«alikonline.ir» - Ուզո՞ւմ էք հասկանալ նիկոլական քարոզչութեան էութիւնը, համեմատէք Մարգարիտա Սիմոնեանի ու Ալեքսէյ Նաւալնու նկատմամբ Հ1-ազատութիւն-ֆէյքազոմբիական բանակի վերաբերմունքը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայեանը:

Նա մասնաւորապէս նշել է․

«Ռուսաստանում յուլիսին կայացած սահմանադրական փոփոխութիւնների քւէարկութեան մեկնաբանութեան ժամանակ Հ1-ն առաջին անգամ, որպէս «հաւասարակշռող» կողմ հարցազրոյց վերցրեց Նաւալնուց։ Հիմա հարց. ո՞վ է Նաւալնին, ո՞վ է նրան «նշանակել» Պուտինի «օպոնենտ»։

Նրանք, ովքեր հետեւում են արեւմտեան լրատւամիջոցներին (որոնք վաղուց վերածւել են քարոզչական ու պրոպագանդիստական միասնական մեքենայի՝ Ազատութիւն, Եւրոնիւզ, CNN) յստակ տեսնում են, որ արեւմտեան գրանտներով սնւող, Ռուսաստանում հակապուտինեան շարժում հիմնադրել փորձող, բայց ռուսական հասարակութեան մէջ, բացի Մոսկւայի ու Պետերբուրգի պատանիների, երիտասարդների ու աւանդաբար արեւմտեան կողմնորոշում ունեցող ընդդիմադիր շրջանակներից դուրս որեւէ ճանաչում չունեցող Նաւալնին հետեւողականօրէն ներկայացւում է որպէս ընդդիմութեան Առաջին դէմք։

Իրենից ոչինչ չներկայացնող մի խեղկատակի Արեւմուտքն ու Եւրոպան հետեւողականօրէն փորձում են դարձնել Դէմք։ Ու Հ1-ը ընդամենը 20 օր առաջ՝ առաջին անգամ միացաւ արեւմտեան շահեր սպասարկող եւ մի կենտրոնից ղեկավարւող ագիտպրոպի մեքենային։ Եւ սա արւեց՝ լրագրութեան մէջ 2 կողմի «կարծիքը» ներկայացնելու «ազնիւ մղումով»՝ թքած, որ երկրորդ կողմը «նշանակւել է» անդրովկիանոսեան հակառուսական կենտրոնի կողմից։

Իսկ ինչ կատարւեց ռուսական պաշտօնական տեղեկատւութեան ու քարոզչամեքենայի «համակարգող», մեր ազգակից Մարգարիտա Սիմոնեանի նկատմամբ՝ նիկոլական քարոզչամեքենայի ու ֆէյքազոմբիական բանակի կողմից, բոլորս տեսանք։

Այնպէս որ, քիչ թէ շատ ուղեղ ունեցող ու մտածելու ունակութիւնը չկորցրած անձանց համար ակնյայտ է մի բան. Նիկոլը հերթական սուտն է ասում ու փորձում է «ֆռռացնել» հայկական հասարակութեանն ու ռուսական քաղաքական ղեկավարութեանը, յայտարարելով, իբր «թաւշեան» չունէր Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղութիւնը փոխելու խնդիր։ Իրականում այդ խնդիրը Նիկոլի կողմից դրւել է եւ հետեւողականօրէն իրականացւում է։ Բայց այս գաւառական «ճարպկութիւնը» ախր շատ ցածրորակ է Կրեմլեան փորձառու ղեկավարութեանը մոլորեցնելու համար։ Ուրեմն, հարցը նրանում է՝ կը յաջողւի՞ Նիկոլին հայ հասարակութեանը խաբել, թէ՞ մեր հասարակութիւնը կը մնայ իր աւանդական կողմնորոշմանը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։