Հա

Ազգային

28/07/2020 - 13:10

Այս թշնամանքի մէջ Փաշինեանը մէկ ելք ունի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»- ի իրականացում

Հիմա կարիք չունենք խաղալու, թէ տեսէք Ադրբեջանի նախագահը դժգոհութիւն յայտնեց բանակցութիւններից եւ կարող է դրանց չմասնակցել, բայց մենք պէտք է լաւ երեւանք, որ մենք պատրաստ ենք բանակցելու, այս մօտեցումն այժմ պէտք չէ։

«alikonline.ir» - Հիմա կարիք չունենք խաղալու, թէ տեսէք Ադրբեջանի նախագահը դժգոհութիւն յայտնեց բանակցութիւններից եւ կարող է դրանց չմասնակցել, բայց մենք պէտք է լաւ երեւանք, որ մենք պատրաստ ենք բանակցելու, այս մօտեցումն այժմ պէտք չէ։ Չի՞ ուզում, չե՛նք բանակցի, վերջ,- «Փաստինֆօ»,-ի եթերում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։

«Մենք պէտք է այսօր անենք ամէն ինչ՝ հասնելու մեր նպատակին, իսկ մեր վերջնանպատակը միացեալ Հայաստան ունենալն է, ու օրէցօր մեծացող թշնամանքի պայմաններում Նիկոլ Փաշինեանի՝ որպէս երկրի ղեկավարի միակ ելքն էլ է դա»,- նշել է բանախօսը։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի յայտարարութեանը, որում նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մէջ, ներողութիւն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանութիւններից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։