Հա

Ազգային

01/08/2020 - 11:50

«Արաբական կենտրոններից լսւում են Անկարայի եւ Բաքւի ագրեսորութիւնը դատապարտող ձայներ»․ Գանտահարեան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի յղած ուղերձը Թել Աւիւին աւելի քան օրինաչափ է։

«alikonline.ir» - Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի յղած ուղերձը Թել Աւիւին աւելի քան օրինաչափ է։

Շահան Գանտահարեանը նման կարծիք յայտնեց «Արմէնպրես»-ի հետ զրոյցում։

«Սպառազինելով Բաքւին՝ Իսրայէլը լաւ գիտակցում է որ իր տրամադրած զինատեսակն օգտագործւում է ագրեսոր Ադրբեջանի կողմից հայ բնակչութեան եւ քաղաքացիական ենթակառոյցների դէմ։ Կայ միջազգային կարգ, որը ոչ միայն արգելում է խաղաղ բնակչութեան դէմ զէնքի օգտագործումը, այլ նաեւ նման նապատակների համար օգտագործւող զինատեսակների վաճառքը։ Եւ այս առումով աւելի քան արդարացւած է հայ բնակչութեան դէմ Բաքւի կողմից ուղարկւած իսրայէլեան արտադրատեսակի ԱԹՍ-ների խոցումը։ Բայց սա հարցի ռազմաքրեական կողմն է։ Քաղաքական առումով Թուրքիայի այս ատիճան ներգրաւումը սահմանագոտում արձանագրւած գործողութիւններին եւ անդադար «մէկ ազգ երկու պետութիւն» բանաձեւի բարձրաձայնումը համաարաբական տեղեկատւական հարթակներում տեղի է տւել նոյն այդ երկու պետութիւնների նախայարձակ լինելու հանգամանքի սուր քննադատութիւնների»,- ասաց Գանտահարեանը։

Նրա խօսքով՝ բազմաթիւ են արաբական վերլուծական եւ տեղեկատւական կենտրոնների այն հրապարակումները, որոնք դատապարտում են Անկարային տարածաշրջանը անկայունացնելու մեղադրանքով։ 

«Այս առանցքներն աւելի խորացան, երբ իսրայէլեան մամուլը շեփորեց Բաքու-Թել Աւիւ ռազմական գործընկերութեան հրամայականը, ինչը այս դէպքում համաարաբական ընկալումով պատկերեց Անկարա-Թել Աւիւ-Բաքու եռանկիւնաձեւ ռազմավարական գործընկերութիւն։ Յատկանշական էր նաեւ Բաքւի մեղադրանքը պաշտօնական Ամմանին դէպի Երեւան զէնք մատակարած լինելու առումով, ինչին համարժէք հակազդեցին Յորդանանի համապատասխան գերատեսչութիւնները։ 

Այս պայմաններում չի բացառւում, որ արաբական տարբեր միջավայրերում հայկական գործօնի հետ առնչւած տեղեկատւական դաշտից դէպի պետական հարթութիւն անցում կատարեն Անկարայի ագրեսոր դերակատարութիւնը դատապարտող ուղերձները։ Ընդ որում, նաեւ որոշակի բացսական դեր վերապահելով նաեւ Բաքւին»,- նշեց Շահան Գանտահարեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։