Հա

Ազգային

01/08/2020 - 11:55

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի ութերորդ համարը

Օգոստոսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 8-րդ համարը: Ամսագիրը թերթելով նկատելի է, որ վերջինիս էջերում հիմնականում ներկայացւած են Սեւրի պայմանագրի թեման եւ երիտասարդութեանը նւիրւած հրապարակումներ:

Օգոստոսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 8-րդ համարը: Ամսագիրը թերթելով նկատելի է, որ վերջինիս էջերում հիմնականում ներկայացւած են Սեւրի պայմանագրի թեման եւ երիտասարդութեանը նւիրւած հրապարակումներ:

Երիտասարդութեան թեման է տեղ գտել նաեւ Վաչէ Բրուտեանի հեղինակած առաջնորդողում, որն ուշագրաւ անդրադարձ է 1970-ականներին Սփիւռքում տեղի ունեցած վերազարթօնքի շարժմանը եւ ազգային իրաւունքների համար պահանջատիրական նորօրեայ պայքարին, որի առանցքում, մասնաւորապէս, քաղաքականացւած երիտասարդութեան ներգրաւումն էր հին պայքարի նոր ասպարէզ: Գաղափարական այս կազմակերպւած շարժման փուլից սկսելով Վ. Բրուտեանը անցում է կատարում ժամանակակից աշխարհի հիմնահարցերին եւ այն մարտահրաւէրներին, որոնք ծառացած են այսօրւայ հայ երիտասարդութեան առջեւ: Ոչ պատահականօրէն «Դրօշակ»-ի ներկայ թւի հեղինակների մի մասը նոյնպէս երիտասարդներ են:

Սեւրի դաշնագրի հարիւրամեակը, որը լրանում է սոյն թւականի օգոստոսի 10-ին, «Դրօշակ»-ը կարեւորել է մի քանի հետաքրքրական յօդւածներով, որոնց խորագրերը արդէն իսկ պատկերացում կը ստեղծեն տւեալ հրապարակումների ասելիքի վերաբերեալ. Սեդօ Պոյաճեան. «Սեւրի դաշնագիրը Հայոց ազգային ուխտին պատուանդանն է», Արամ Սայիեան. «Սեւրը եւ քրդերը», Մելինէ Անումեան. «Թուրքիայի մղձաւանջը. Սեւրի պայմանագրի շուրջ թուրքական «գիտական» շրջանակների նոր մօտեցումները» եւ ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ. «Սեւրէն մինչեւ Տաւուշ»:

«Դրօշակ»-ը չէր կարող չանդրադառնալ նախորդ ամսւայ ընթացքում Տաւուշի սահմանագծում տեղի ունեցած ռազմական բախմանը: Տւեալ իրադարձութիւնները ներկայացրել ու մեկնաբանել է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարեանը:

Օգոստոսեան համարում տեղ է գտել նաեւ 124 տարի առաջ այս նոյն ամսին տեղի ունեցած պատմական կարեւորագոյն իրադարձութեանը արձագանքող. «Բանկ Օտոմանի գրաւումը եւ «զուգակցւած հարւածների» մարտավարութիւնը Հայկական Հարցի եւ ազատագրական պայքարի համատեքստում» հետաքրքրական յօդւածը, որի հեղինակը «Դրօշակ»-ի ընթերցողներին ծանօթ, պատմաբան, Անի Մելքոնեանն է:

Հերթական այս համարով «Դրօշակ»-ը փաստում է, որ կարեւորում է բնապահպանութեան թեման կենտրոնանալով իհարկէ Հայաստանի բնապահպանական խնդիրների վրայ: ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի շրջակայ միջավայրի պահպանութեան եւ բնական ռեսուրսների յանձնախմբի նախագահ Արեգ Ղարաբեգեանը «Դրօշակ»-ի ընթերցողին այս անգամ ներկայացրել է «Կենսոլորտային պահպանավայր. էութիւնն ու կիրառման անհրաժեշտութիւնը Հայաստանում» յօդւածը:

«Տարածաշրջանային» խորագրի ներքոյ կարելի է կարդալ Միքայէլ Հաջեանի. «Բարեփոխումներ» Ադրբեջանում՝ ընտանեկան միապետութեան ամրապնդման հեռանկարով» յօդւածը, որում ուշագրաւ տեղեկութիւններ են ներկայացւած ադրբեջանական բռնապետական ընտանիքի եւ այս խոհանոցում հնարաւոր առաջիկայ փոփոխութիւնների վերաբերեալ:

«Դրօշակ»-ի համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը Դրօշակ թիւ 8, 2020

 

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի եօթերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի եօթերորդ համարը

    Յուլիսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 7-րդ համարը: Քայլ պահելով օրւայ հեւքի հետ հրապարակւած համարը գլխաւորաբար անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կեանքին: Պաշտօնաթերթի «Հարցազրոյց» խորագրի ներքոյ տւեալ հարցի մասին խօսում է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի վեցերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի վեցերորդ համարը

    Յունիսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի «Դրօշակ» պաշտօնաթերթի 6-րդ համարը:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 5-րդ համարը: Մայիսեան այս թիւը գլխաւորաբար անդրադարձ է այս ամսին հայութեան ունեցած յաղթական եւ հպարտալի ձեռքբերումներին: Պաշտօնաթերթի լուսաբանութեան առանցքում են յատկապէս 1918 թւականին անկախութեան նւաճման իրադարձութիւններն ու դրանց հերոսները, ինչպէս եւ Շուշիի ազատագրումը, որպէս Արցախի անկախացման ճանապարհի շրջադարձային հանգրւան:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի չորրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի չորրորդ համարը

    Ընթերցողը համացանցի վրայ այսօրւանից կարող է ընթերցել ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի չորրորդ համարը:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի երրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի երրորդ համարը

    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի երրորդ համարը: Պաշտօնաթերթի առաջնորդողը Վաչէ Բրուտեանի հեղինակութեամբ անդրադարձել է անցած փետրւարին Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։