Հա

Ազգային

01/08/2020 - 13:30

«Հայաստանի վրայ յարձակւել են վաղուց, ընդ որում` ներսից». Սպարտակ Սէյրանեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Տարբեր լրատւամիջոցներում ու հարթակներում, կաբինետներում ու սրճարաններում քննարկւում է. հարեւանները զօրավարժութիւններ են անում, կը յարձակւե՞ն Հայաստանի վրայ, թէ՞ ոչ: Ու տարբեր՝ ծայրայեղ ու իրարամերժ պատասխաններ են հնչում` յաճախ կշռադատւած, աւելի յաճախ` ոչ:

Ու չենք նկատում, կամ չենք ուզում նկատել, հասկանալ, որ Հայաստանի վրայ յարձակւել են վաղուց: Ընդ որում` ներսից:

Ներսից են մեր բանակի ու առաջին հերթին սպայակազմի համատարած վարկաբեկման հետեւողական փորձերը, ներսից են մեր ռազմական յաջողութիւնների անտեսման, նսեմացման կամ նոյնիսկ մերժման փորձերը, ներսից ու շատ բարձր մակարդակով է տոտալ գրոհը ազգային արժեհամակարգի դէմ, ներսից ու բարձր մակարդակով է յարձակումը լեզւի, մշակոյթի, պատմութեան, եկեղեցու, հաւատքի դէմ, դպրոցական ծրագրերի մէջ Հայ ու Հայոց եզրոյթների դէմ:

Բայց ամենակարեւորը` հէնց ներսից են մեզ պառակտող բաժանարար գծեր ստեղծելու, հային հայի դէմ հանելու, հայի բերանով հային հայհոյելու, հայի ձեռքով հայի գլուխը ջարդելու քայլերը: Եւ ներսից այդ յարձակումը գնալով նոր ռազմավարական «թիրախներ» է յստակեցնում, նոր կարեւոր «դիրքեր ու յենակէտեր» է գրաւում, կամ փորձում գրաւել:

Այդ յարձակումը սկսւել է վաղուց, բայց վերջին ամիսներին ստացել է համապարփակ տեսք` իսկական պատերազմ ազգայինի դէմ: Ու այդ «անտեսանելի պատերազմում» ռազմաճակատի գիծն անցնում է ազգայինի ու ապազգայինի, յաճախ էլ ազգայինի ու հակա-ազգայինի միջև։ Անշուշտ, այդ յարձակման մասնակիցների մէջ շատերը կան, որ չեն էլ գիտակցում, թէ ինչ են անում եւ ում օգտին, բայց շատերն էլ հոյակապ գիտակցում են, թէ ինչ են անում եւ ում օգտին: Ու քիչ չեն նաեւ դրա համար վճարւողները, տարաբնոյթ անմեղ ու կրեատիւ անւանումներով «վարձկաններ» հաւաքագրողները: Ներսից ու շատ կազմակերպւած, ներսից ու շատ բարձր մակարդակով:

Իսկ մենք քննարկում ենք․ հարեւանները Հայաստանի վրայ կը յարձակւե՞ն , թէ՞ ոչ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։