Հա

Ազգային

05/08/2020 - 13:40

Իրավիճակը չափազանց մտահոգիչ է

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է․

Բէյրութում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով լրջօրէն վնասւել է հայաշատ Բուրջ Համուդ թաղամասը։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է․

Բէյրութում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով լրջօրէն վնասւել է հայաշատ Բուրջ Համուդ թաղամասը։

Ցաւօք կան ազգութեամբ հայ զոհեր եւ բազմաթիւ վիրաւորներ։

Այս պահին Հայ Օգնութեան միութեան բժշկական կենտրոնն առաջին բժշկական օգնութիւն է տրամադրում կենտրոն այցելած հայերին։

Վնասւել են հազարաւոր տներ, լուրջ վնասներ են կրել նաեւ հայկական կազմակերպութիւնների կենտրոներն ու գրասենեակները, Լիբանանի Ազգային առաջնորդարանը, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարը։

Քիչ առաջ զրուցեցի Լիբանանում գտնւող ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Բենիամին Պչաքճեանի եւ Դաշնակցութեան Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկեր Յակոբ Բագրատունու հետ, ովքեր նշեցին, որ իրավիճակը չափազանց մտահոգիչ է։

Տնտեսական իրավիճակը, համավարակը, այժմ էլ անվտանգութեան խնդիրը լրջագոյն մարտահրաւներ են ողջ Լիբանանի եւ լիբանանահայ համայնքի համար։

Մենք կապի մէջ ենք Լիբանանում գործող մեր կառոյցների հետ՝ իրավիճակը հասկանալու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնակելու համար։

Մինչ այդ մեր զօրակցութիւնն ենք յայտնում Լիբանանում բնակւող մեր հայրենակիցներին եւ եղբայրական Լիբանանի բնակչութեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։