Հա

Ազգային

22/08/2020 - 11:45

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»- ի շրջանակներում հանդիպումներ քաղաքական ուժերի հետ

Երէկ՝ օգոստոսի 21-ին,  ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք  քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 21-ին,  ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք  քաղաքական ուժերի ղեկավարների հետ: «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամեանը տեղեկացրել է, որ  հանդիպումների նպատակը  2019  թւականի մայիսին կայացած՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի արդիւնքում ձեւաւորւած կազմակերպական կոմիտէի գործունէութեան աշխուժացումն է:

«Նկատի ունենալով Արցախի Ազգային ժողովի նոր ձեւաւորւած կազմը, հանդիպումներ եմ ունեցել խորհրդարանում ընդգրկւած կուսակցութիւնների ղեկավարների հետ: Հանդիպումների նպատակը՝ ֆորումի արդիւնքում ստեղծւած կազմկոմիտէի գործունէութիւնն ակտիւացնելն է, ինչպէս նաեւ աշխատանքային խմբի թարմացումը՝ ԱՀ նոր գումարման Ազգային ժողովում ընդգրկւած կուսակցութիւնների ներգրաւմամբ»,- մանրամասնել է Ա. Ռուստամեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։