Հա

Ազգային

16/09/2020 - 09:00

ՀՅԴ երիտասարդական միութիւնը երթ կանցկացնի ընդդէմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը սեպտեմբերի 16-ին նախաձեռնում է «յանուն ազգային եւ առաջադէմ կրթութեան» խորագիրը կրող երթ։ Երթը մեկնարկելու է Մատենադարանի յարակից տարածքից՝ ժամը 19։00-ին եւ անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրեան փողոցով ու աւարտւելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքի դիմաց։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը սեպտեմբերի 16-ին նախաձեռնում է «յանուն ազգային եւ առաջադէմ կրթութեան» խորագիրը կրող երթ։ Երթը մեկնարկելու է Մատենադարանի յարակից տարածքից՝ ժամը 19։00-ին եւ անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրեան փողոցով ու աւարտւելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքի դիմաց։

Երթի մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անւան տակ վարւող ապազգային քաղաքականութեան համար պահանջելու են Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:

Վաղը երեկոյեան, 19:00-ին, կը մեկնարկի երթ, որը կազմակերպել ՀՅԴ երիտասարդական միութիւնը: Այս մասին հրաւիրւած ասուլիսին յայտնեց ՀՅԴ երիտասարդական միութեան անդամ Սեւակ Նազարեանը:

«Երթը տրամաբանական շարունակութիւնն է 11 ամիս առաջ սկիզբ առած մեր պայքարի, որով ՀՅԴ երիտասարդական միութիւնը կոչ արեց չզիջել մեր արժէքների մէջ եւ իր պայքարը սկսեց ազգային եւ առաջադէմ կրթութեան համար: Անցնող 11 ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ի դէմս նախարար Արայիկ Յարութիւնեանի, իր գործողութիւններով ու որոշումներով փաստեց, որ մեր պայքարն արդարացւած էր եւ ստիպեց մեզ աւելի կտրուկ գործողութիւնների անցել եւ շարունակել մեր պայքարը աւելի մեծ մասշտաբներով»,- յայտարարեց նա:

Սեւակ Նազարեանի խօսքով՝ այն ժամանակ իրենց պայքարը «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմութիւն» առարկայի դուրսբերումն էր, հիմա կայ աւելի մեծ խնդիր՝ հանրակրթական չափորոշիչները: «Հիմական խնդիրը, որ մենք առաջ ենք քաշում, ոլորտում առկայ ճգնաժամն է, ապաշնորհ կառավարումն է եւ այս ամէնին զուգահեռ ամէն նախագծերում ոչ ազգային գծի առաջ բերելը»,- ասաց նա:

ՀՅԴ երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանն էլ իր խօսքում նշեց, որ ունեն վճռականութիւն 11 ամիս առաջ մեկնարկած շարժումը հասցնել իր տրամաբանական աւարտին, քանի որ նախարարութեան կողմից վարւող երկու տարւայ քաղաքականութիւնը գնահատել են որպէս ապազգային, որը սպառնալիք է ստեղծում հայկական պետութիւնների համար:

«Նախարարը չի վարանել, չի խորշել այս երկու տարիների ընթացքում խօսել ինքնավարութիւնից եւ ամէն տեսակ ապաշնորհութիւնը եւ անհասկանալի քաղաքականութիւնը ներկայացնել բուհական ինքնավարութեան կամ ակադեմիական ազատութեան տեսակէտից, մինչդեռ այս յայտարարութիւնների տակ նա ուղղակի միջամտել է բուհերի կառավարմանը»,- շեշտեց նա եւ օրինակ բերեց ԵՊՀ-ն եւ Տնտեսագիտական համալսարանը:

Նրա խօսքով՝ խնդիրներն այնքան շատ են, ոլորտն էլ՝ բարձիթողի վիճակում, որ տարբեր քաղաքական ուժեր հանդէս են գալիս նոյն պահանջով՝ նախարարի հրաժարական, որովհետեւ նրա վարած քաղաքականութիւնը գնահատում են որպէս սպառնալիք ՀՀ ապագային:

«Թերացումներն այնքան շատ են, որ իւրաքանչիւր խումբ կարողանում է տասնեակներով նշել դրանք, իսկ այս ամէնի համար նախարարութիւնից որեւէ պատասխան չկայ, եւ, կարծես թէ, կտրւած է հասարակութիւն-նախարարութիւն կապը»,- յայտարարեց Քրիստինէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։