Հա

Ազգային

22/09/2020 - 10:11

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրւեց մի խումբ երիտասարդներով

Այս օրը շրջադարձային է. ձեր կեանքում սկզբնաւորւում է մի նոր ուղի, որը դժւարին է, տեղ-տեղ` փշոտ, բայց նաեւ պատւաբեր եւ իմաստաւորւած: Դա այն ուղին է, որը 130 տարի շարունակ անցել են հարիւրաւոր երեւելի գործիչներ եւ դէմքեր, որոնցից շատերի անունները ոսկէ տառերով են գրւած հայոց պատմութեան էջերում. Երէկ՝ Երեւանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմի առջեւ տեղի ունեցած աւանդական երդման արարողութեան ժամանակ նշեց ՀՅԴ գործիչ Ա. Ղազարեանը:

«alikonline.ir»- Այս օրը շրջադարձային է. ձեր կեանքում սկզբնաւորւում է մի նոր ուղի, որը դժւարին է, տեղ-տեղ` փշոտ, բայց նաեւ պատւաբեր եւ իմաստաւորւած: Դա այն ուղին է, որը 130 տարի շարունակ անցել են հարիւրաւոր երեւելի գործիչներ եւ դէմքեր, որոնցից շատերի անունները ոսկէ տառերով են գրւած հայոց պատմութեան էջերում. Երէկ՝ Երեւանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմի առջեւ տեղի ունեցած աւանդական երդման արարողութեան ժամանակ նշեց ՀՅԴ գործիչ Ա. Ղազարեանը: Գրում է «Yerkir.am»-ը:

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տարեդարձի օրը երդում տւեցին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան շարքերը համալրեցին մի խումբ նորագիրներ:  

«Այն քաղաքական ուժը, որին դուք այսօրւանից անդամակցում էք, Արցախեան փառապանծ յաղթանակի կերտողներից մէկն է: Բայց պէտք է նաեւ յիշել, որ Դաշնակցութեան առաքելութիւնը միայն զէնքի օգնութեամբ ազգային-ազատագրական պայքար մղելը չէ. Դաշնակցութիւնը խորհրդանշում է ե՛ւ հայ մտաւորականին, ե՛ւ աշխատաւորին ու շինականին: Հետեւաբար, Դաշնակցութեան մեծ ընտանիքում դուք ամէն մէկդ ձեր ոլորտում ծառայելու էք մեր հայրենիքի շէնացմանն ու հզօրացմանը, իսկ օրհասական ժամին, ինչպիսին Ապրիլեան քառօրյան էր, իւրաքանչիւր դաշնակցական պարտաւոր է դառնալ հայրենիքի զինւորը եւ կանգնել մեր բանակի կողքին»,- իր խօսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկներ յանձնախմբի նախագահ Արտաշէս Մխիթարեանը:

Երդման արարողութիւնից յետոյ նոր ընկերներին շնորհաւորեց եւ բարի գալուստ մաղթեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան ներկայացուցիչ Յռիփսիմէ Արշակեանը:

  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։