Հա

Ազգային

24/09/2020 - 10:03

«Նիկոլ Փաշինեանին յիշեցնեմ՝ եթէ ընտրակաշառքը բացայայտ էր, մի՞թէ դա չէին գիտակցում Գագիկ Ծառուկեանի հետ յուշագիր ստորագրելիս»․ Լիլիթ Գալստեան

-Օրակարգում, բնականաբար, քաղաքական գնահատական կը տրւի քաղաքական մեծամասնութեանը, իշխանութիւնների՝ աւելի քան երկուսուկէս տարւայ գործունէութեանը, եւ անշուշտ՝ քաղաքական գնահատականներին զուգահեռ մենք կը փորձենք ամփոփել նաեւ հանրային տարբեր շրջանակներում տրւող գնահատականները, եւ երեք քաղաքական ուժերը, բոլոր այն մարտահրաւէրներն ու ռիսկերը, որ այսօր դիմագրաւում է Հայաստանի Հանրապետութիւնը, կը ներկայացնեն։ Բնական է, որ եթէ ամէն ինչ լաւ լինէր եւ մեր գնահատականը դրական լինէր, մենք հանրահաւաք կազմակերպելու անհրաժեշտութիւնը չէինք ունենայ եւ տագնապեցնող, Հայաստանին նետւած մարտահրաւէրի լրջութիւնը մեզ թելադրում է տալ գնահատականներ։ Եւ բնական է՝ մենք ունենք ճանապարհային քարտէզ, ծրագրային ելոյթների ճանապարհով քաղաքական գնահատականներին կը յաջորդեն մեր քայլերի կամ քաղաքական նպատակադրումների մասին հանրութեան հետ մեր տեսակէտները կիսելը։

«alikonline.ir»- Ներկայացնում ենք Factor.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ.

-Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Վանեցեանի կուսակցութիւնը հանրահաւաք են հրաւիրել։ Ո՞րն է հանրահաւաքի օրակարգը։

-Օրակարգում, բնականաբար, քաղաքական գնահատական կը տրւի քաղաքական մեծամասնութեանը, իշխանութիւնների՝ աւելի քան երկուսուկէս տարւայ գործունէութեանը, եւ անշուշտ՝ քաղաքական գնահատականներին զուգահեռ մենք կը փորձենք ամփոփել նաեւ հանրային տարբեր շրջանակներում տրւող գնահատականները, եւ երեք քաղաքական ուժերը, բոլոր այն մարտահրաւէրներն ու ռիսկերը, որ այսօր դիմագրաւում է Հայաստանի Հանրապետութիւնը, կը ներկայացնեն։ Բնական է, որ եթէ ամէն ինչ լաւ լինէր եւ մեր գնահատականը դրական լինէր, մենք հանրահաւաք կազմակերպելու անհրաժեշտութիւնը չէինք ունենայ եւ տագնապեցնող, Հայաստանին նետւած մարտահրաւէրի լրջութիւնը մեզ թելադրում է տալ գնահատականներ։ Եւ բնական է՝ մենք ունենք ճանապարհային քարտէզ, ծրագրային ելոյթների ճանապարհով քաղաքական գնահատականներին կը յաջորդեն մեր քայլերի կամ քաղաքական նպատակադրումների մասին հանրութեան հետ մեր տեսակէտները կիսելը։

-Ճանապարհային քարտէզ ասելով՝ որպէս վերջնանպատակ նկատի ունէ՞ք արտահերթ ընտրութիւնները։

-Մենք արդէն հնչեցրել ենք մի քանի առիթներով, նկատի ունեմ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, իհարկէ քաղաքական գնահատականները մեր կողմից, հնչում են մէկուկէս, երկու տարի շարունակ եւ այս վերջին շրջանում, երբ որ Հանրապետութեան ռիսկերն աւելի են ահագնանում, մենք եկել ենք քաղաքական այն եզրակացութեան, որ Հայաստանի համար անխուսափելի անհրաժեշտութիւն է նոր որակի իշխանութիւն ունենալը՝ քաղաքական նոր ուժ, նոր համախմբում, որը կը կարողանայ Հայաստանի խնդիրները լուծել, եւ բնական է՝ նոր որակի իշխանութիւնը այլ նկարագիր ու առաջնահերթութիւն կունենայ, քաղաքական այլ վարքագիծ կունենայ եւ ամենակարեւորը՝ կը սպասարկի մեր հանրութեան բոլոր շերտերի սպասումները։

-ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանը կարծում է, որ հանրահաւաքի որոշումը յարմարեցւել է դատարանում Ծառուկեանի կալանքի հարցի քննարկմանը։ Այսպիսով, ըստ նրա՝ ամէն բան արւում է քրգործով մեղադրւողի քաղաքական պաշտպանութեան ու հարցի քաղաքականացման համար։ Մինչ հանրահաւաքը Ծառուկեանը կալանաւորւած կը լինի, եւ հանրահաւաքը կը լինի պաշտպանութեան գործողութիւն։ Ինչպէ՞ս կը պատասխանէք։

-Ալէն Սիմոնեանը, ինչպէս շատ այլ դրւագներում, այդտեղ էլ խորը մոլորութեան մէջ է կամ էլ հասարակութեանն է ուզում մոլորեցնել։ Իրականում քաղաքական ուժերը՝ Դաշնակցութիւնը ու եւս երկու քաղաքական ուժ, մէկ անձի տիրոյթից դուրս են եւ մեր քաղաքական ուժերի լրջագոյն քաղաքական օրակարգը անձերով պայմանաւորւած չի։ Երբ որ Ալէն Սիմոնեանը փորձում է ծանրութեան սլաքներն ուղղորդել դէպի Գագիկ Ծառուկեան անձը, դրանով փորձում է նաեւ սեփական թիմի մեղաւորութիւնից հեռացնել թեման, իսկ թեման Հայաստանի Հանրապետութեան տագնապալի ներկան եւ խիստ անորոշ տանգնապալի ապագան է։ Ինչ վերաբերում է մեր երեք քաղաքական ուժերի քաղաքական օրակարգի առանցքում Գագիկ Ծառուկեանի կալանքի հարցը տեսնելուն, սկսեմ նրանից, որ Դաշնակցութեան համար սա․․․ մենք թերեւս առաջին քաղաքական ուժն էինք, որ դեղին քարտերով զգուշացման առաջին միտինգը հրաւիրեցինք մայիսին եւ ամենաբազմամարդ հանրահաւաքն էր Հայաստանում 2018 թւականի դէպքերից յետոյ։ Մենք խոստացել էինք, որ ակնդետ պէտք է հետեւենք Հայաստանի քաղաքական գործընթացներին, եւ բնական է՝ մենք մեր գնահատականը չպիտի ուշացնէինք։ Իսկ այսօր Հայաստանն այնպիսի տանգապային, ճգնաժամային իրավիճակում է, որ քաղաքական պատասխանատու ուժերը չեն կարող ուղղակի վիճակագրի կեցւածքով մի կողմ քաշւել ու տեսնել, թէ ինչպէս է Հայաստանը գլորւում։

-Գագիկ Ծառուկեանի կալանքի հարցը կրկին դատարանում է, թէեւ երէկ նիստը չկայացաւ։ Երկու օրից է նոր նիստ լինելու դատարանում։ ՀՅԴ-ն պաշտօնական յայտարարութեամբ սա բռնաճնշում է որակել, ռեպրեսիւ գործելակերպ։ Ծառուկեանը եւ տասնեակից աւելի անձինք մեղադրւում են ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու համար։ Այսինքն՝ դուք հերքո՞ւմ էք մեղադրանքը։

-Խնդիրը բացարձակապէս ընտրակաշառքի եւ չընտրակաշառքի մասին չի։

-Դուք կասկածի տակ դնո՞ւմ էք Ծառուկեանին առաջադրւած մեղադրանքը։

-Ես դատաւոր չեմ, որ կասկածի տակ դնեմ, դա թողնենք իրաւապահ համակարգին, նաեւ չխախտենք անմեղութեան կանխաւարկածը։ Բայց ես շատ կուզեմ ասել մեր սիրելի հեռուստադիտողներին եւ հանրութեանը, որ Հայաստանում մէկ անձի քաղաքական իշխանութիւն է այսօր եւ ամբողջ քաղաքական համակարգը սպասարկում է նրան։ Յիշեցնեմ «Իմ քայլի» ղեկավարին՝ երբ 2018 թւականին Գագիկ Ծառուկեանի հետ յուշագիր էր ստորագրւում եւ նոր Հայաստան կերտելու քաղաքական համաձայնագիր էին կնքում, Գագիկ Ծառուկեանը միթէ՞ օլիգարխ էր եւ միթէ՞ չէին գիտակցում՝ եթէ կար ընտրակաշառքի ակնառու բացայայտ իրողութիւնը, թող այդ ժամանակ քաղաքական հասունութիւն ունենային։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։