Հա

Ազգային

28/09/2020 - 09:20

«Ֆրանսիան պէտք է փոխի Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ չէզոք դիրքորոշումը». Մուրադ Փափազեան

Ֆրանսիան խորապէս մտահոգւած է Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան լայնամասշտաբ բախումների եւ խաղաղ բնակչութեան շրջանում զոհերի մասին հաղորդագրութիւննրերի հետեւանքով․ «Կոչ ենք անում անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ վերսկսել երկխօսութիւնը»,- ասւած է պաշտօնական Փարիզի տարածած հաղորդագրութեան մէջ։

«alikonline.ir»- Ֆրանսիան խորապէս մտահոգւած է Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան լայնամասշտաբ բախումների եւ խաղաղ բնակչութեան շրջանում զոհերի մասին հաղորդագրութիւննրերի հետեւանքով․ «Կոչ ենք անում անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ վերսկսել երկխօսութիւնը»,- ասւած է պաշտօնական Փարիզի տարածած հաղորդագրութեան մէջ։

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի կարծիքով՝ այն անհրաժեշտ էր բայց ոչ բաւարար։ Մուրադ Փափազեանը ArmNews-ին տեղեկացրեց, որ կապի մէջ են Ելիսէյեան պալատի հետ։ Երկուշաբթի, սեպտեմբերի 28-ին պէտք է հանդիպեն նախագահ Մակրոնին։ Փափազեանը նշեց, որ բարձր է գնահատում հակամարտութեանն ուղղւած Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը, բայց նաեւ պահանջում է, որ Ֆրանսիան փոխի իր չէզոք դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։