Հա

Ազգային

29/09/2020 - 08:38

ՀՅԴ-ում կամաւորագրումը շարունակւում է․ անգամ կանայք յետ չեն մնում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենեակում՝ դռան առջեւ, միջանցքներում, սեղանների շուրջ կամաւորներ են, որոնք եկել են ցուցակագրւելու՝ Արցախ մեկնելու համար՝ յայտնում է Yerkir.am-ը։

«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենեակում՝ դռան առջեւ, միջանցքներում, սեղանների շուրջ կամաւորներ են, որոնք եկել են ցուցակագրւելու՝ Արցախ մեկնելու համար՝ յայտնում է Yerkir.am-ը։

Անգամ կանայք են եկել եւ առարկութիւն չեն ընդունում․ կարող են բուժքոյր աշխատել, սանիտար, խոհարար․․․ գործ կը գտնւի։

«Կանանց չգրանցել չենք կարող, որովհետեւ շատ յաճախ ուղղակի անկեղծ մղումով են գալիս ու համոզում։ Գալիս են ինժեներներ, գալիս են տարիքն առած մարդիկ, տարբեր մասնագիտութիւնների տէր մարդիկ, որոնք ցանկանում են իրենց կարողութիւններն ի սպաս դնել հայրենիքին»,- ասաց ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Թաթուլ Յակոբեանը, որն էլ գրանցում է Արցախի Հանրապետութեան առաջնագիծ մեկնել ցանկացող կամաւորներին։

Աշխարհի տարբեր գաղթօջախներում մասնաճիւղեր ունեցող կուսակցութիւնը անգամ խաղաղ ժամանակ երիտասարդական, պատանեկան, ուսանողական միութիւնների միջոցով մարզում եւ զինւորական գործ է սովորեցնում իր անդամներին ու համակիրներին։ «Կամաւորական շարժում» ՀԿ-ն եւս ձեւաւորւել է խաղաղ ժամանակ պատերազմի պատրաստ մարդիկ մարզելու համար։

Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածաւալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետութեան սահմանի ողջ երկայնքով եւ սկսեց օդուժով ու հրետանիով հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտն ու յարակից համայնքները, բոլոր այս պատանիները հաւաքւեցին ՀՅԴ գրասենեակի առջեւ՝ կամաւոր Արցախ մեկնելու։ Նրանց միացան նաեւ աւելի բարձր տարիքի քաղաքացիներ։

«Մէկ վաշտ՝ հարիւր հոգի, արդէն ուղարկել ենք Արցախ, ևս 700 հոգի ցուցակագրւած է։ Հարցնում ենք մասնագիտութիւնը, ռազմական մասնագիտութիւնը, ծննդեան թւականը, որոշակի տւեալներ ենք հաւաքում, որն օգտակար պէտք է լինի իրենց ընդգրկւածութեան իմաստով որեւիցէ ստորաբաժանման մէջ»,- ասաց Թաթուլ Յակոբեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։