Հա

Ազգային

11/10/2020 - 13:35

Ցաւակցական

Սիրելի հայրենակիցներ․

Արցախի Հանրապետութեան հիւսիսային ուղղութեամբ ընթացած ծանր մարտերում, ՊԲ ստորաբաժանումների եւ բանակի հրամանատարութեան ներքոյ գործող «Կամաւորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողութիւններով, կասեցւել է թշնամու առաջխաղացումը հիւսիսային հատւածում եւ կայունացւել ռազմաճակատի գիծը

Սիրելի հայրենակիցներ․

Արցախի Հանրապետութեան հիւսիսային ուղղութեամբ ընթացած ծանր մարտերում, ՊԲ ստորաբաժանումների եւ բանակի հրամանատարութեան ներքոյ գործող «Կամաւորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողութիւններով, կասեցւել է թշնամու առաջխաղացումը հիւսիսային հատւածում եւ կայունացւել ռազմաճակատի գիծը:

Յետագայում հակայարձակման արդիւնքում վերադարձւել է «Վարանգաթաղ» (Լուլասազ) ռազմավարական կարեւորագոյն նշանակութեան բարձունքը։

Աննկարագրելի այս սխրանքը յաւերժ կը մնայ որպէս հերոսական մի էջ, սերունդների համար՝ նահատակութեան, նւիրաբերումի մի վառ օրինակ Հայ ժողովրդի փառքի պատմութեան մէջ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում մեր սուրբ Հայրենիքն իրենց կեանքի գնով պաշտպանած եւ քաջաբար զոհւած «Կամաւորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկների ընտանիքներին եւ հարազատներին։ 

Յաւերժ փառք անմահացած մեր բոլոր հերոսներին: 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

11.10.2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։