Հա

Ազգային

17/10/2020 - 15:30

Պահանջում ենք ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիւ շտաբ, ներգրաւել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին, պաշտպանութեան եւ ԱԳ նախարարներին. քաղաքական ուժերի համատեղ յայտարարութիւնը

Պահանջում ենք ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիւ շտաբ, ներգրաւել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին, պաշտպանութեան եւ ԱԳ նախարարներին. քաղաքական ուժերի համատեղ յայտարարութիւնը

ՀՅԴ Հայաստանի գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը այսօր հրաւիրւած հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Արցախում ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած՝ մի շարք քաղաքական կուսակցութիւնները համատեղ յայտարարութիւն են տարածել, որով Կառավարութիւնից պահանջում են ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիւ կառավարման շտաբ, ներգրաւել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին, վարչապետերին, պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փորձաքննութիւն ունեցող անձանց:

Յայտարարութիւնում ասւում է.

Ադրբեջանի եւ Թուրքայի կողմից սանձազերծւած պատերազմի 20-րդ օրն է:

Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մէկտեղել են իրենց կարողականութիւնը՝ դիմագրաւելու մեր երկու պետականութիւնների դէմ ուղղւած գոյապահպանական սպառնալիքը:

Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր խմբաւորումների ներգրաւմամբ, վերածւել է գլոբալ անվտանգութեանն ուղղւած իրական սպառնալիքի:

Հայութեան համար հայրենականի վերածւած պատերազմը նոր ծաւալներ է ստանում՝ յանգեցնելով մեծաթիւ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրութեան՝ անյապաղ հրադադար հաստատելու եւ ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Աւելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնութեան միջնորդութեամբ ձեռք բերւած հումանիտար հրադադարի հաստատման համաձայնութիւնը:

Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական եւ դիւանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծւած կացութիւնը համազգային ներուժի ամբողջական եւ աննախադէպ զօրաշարժ է պահանջում:

Դիմում ենք ՀՀ կառավարութեանը եւ պահանջում.

1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիւ կառավարման շտաբ-պետական յատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիւ գործողութիւններ ծրագրելու եւ համակարգելու իրաւասութիւններով: 

2. Հայրենքի պաշտպանութիւնն արդիւնաւէտ կազմակերպելու համար ներգրաւել Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փարձառութիւն ունեցող այլ անձանց: 

«Ազատութիւն» կուսակցութիւն

«Ազգային օրակարգ» կուսակցութիւն

«Ազգային ժողովրդավարական միութիւն» կուսակցութիւն

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցութիւն

«Երկիր Ծիրանի» կուսակցութիւն

«Ժառանգութիւն» կուսակցութիւն

«Համերաշխութիւն» կուսակցութիւն

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»

«Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն»

«Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն»

«Հայրենիք» կուսակցութիւն

«Յանուն սոցիալական արդարութեան» կուսակցութիւն

«Մէկ Հայաստան» կուսակցութիւն 

Յայտարարութիւնը բաց է ստորագրման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։