Հա

Ազգային

19/10/2020 - 10:30

«Վիճակն օրհասական է եւ ծայրայեղ մտահոգիչ». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Իրականում ռազմաճակատում հրադադար չկայ, պատերազմը նոյն թափով շարունակւում է։ Վիճակը օրհասական է եւ ծայրայեղ մտահոգիչ, իսկ կորուստները` անդառնալի։ Բայց մենք այս պատերազմում չյաղթելու տարբերակ չունենք, քանի որ պատերազմի ելքով է որոշւելու Հայոց պետականութեան գոյութեան հարցը։ Այս հիւծող պատերազմում մեր ժողովուրդը սխրանքներ է գործում. յանուն ազատ, անկախ Արցախի, յանուն հայ ժողովրդի ապրելու իրաւունքի՝ ճակատում կողք-կողքի զոհւում են հայր ու որդի, զոյգ եղբայրներ...

Օրւայ պատասխանատուները ոչ սխալւելու իրաւունք, ոչ էլ յապաղելու ժամանակ ունեն։ Նորից եմ կրկնում՝ յաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական եւ դիւանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում, ողջ հայ ժողովրդի ռեսուրսների արդիւնաւէտ մէկտեղում եւ օգտագործում։ Հասկացէք՝ մեր առաջարկ-պահանջի մէջ անձնական, քաղաքական կամ կուսակցական շահ չկայ, սա պահի լրջութեան թելադրանքն է, սա է պահանջում մեր պետութեան եւ ժողովրդի շահը։

 

Յ.Գ.

Մեծապէս կարեւորում եմ, որ գոնէ պատերազմի այս օրերին իրավիճակը սթափ գնահատող, իրական համախմբում ապահովող, գործնական եւ անկեղծ տեսակէտ յայտնող անհատները, մտաւորականները, հասարակական եւ քաղաքական գործիչները լինեն առաջին պլանում եւ թոյլ չտան, որ որոշ բախտախնդիր, անհայրենիք յիմարներ հասարակութեանը կերակրեն ստով եւ կեղծիքով: Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն էլ կը գայ, իսկ մինչեւ այդ պէտք է արձանագրել, որ դժբախտութիւն է, երբ քո երկրում հասարակական կարծիքի ձեւաւաւորման վրայ ազդեցութիւն ունեն անհայրենիք, իրականութիւնից կտրւած ստահակները, բայց կրկնակի դժբախտութիւն կարող է լինել, եթէ կարեւոր որոշումները ընդունւեն այդպիսինների ձեւաւորած մթնոլորտի արդիւնքում։

Կամ կը յաղթի հայ ժողովուրդը, կամ կը պարտւենք բոլորս։ Լրջանալու ժամանակն է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։