Հա

Ազգային

20/10/2020 - 12:00

Տեսանիւթ. «Մենք պէտք է յաղթենք՝ սա մեր պետութեան գոյութեան հարցն է, այլ ճանապարհ չկայ». Իշխան Սաղաթելեան

«Մենք պէտք է յաղթենք՝ սա մեր պետութեան գոյութեան հարցն է, այլ ճանապարհ չկայ»,- իր ֆէյսբուքեան էջով տեսաուղերձ է յղել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - «Մենք պէտք է յաղթենք՝ սա մեր պետութեան գոյութեան հարցն է, այլ ճանապարհ չկայ»,- իր ֆէյսբուքեան էջով տեսաուղերձ է յղել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Դաշնակցութեան համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղութեան դիմաց բանաձեւը: Դաշնակցութեան համար անընդունելի է առանց Արցախի անկախութեան ճանաչման՝ հակամարտութեան լուծման որեւէ տարբերակ: Դաշնակցութեան համար անընդունելի է, ինչպէս նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառւող որեւէ տարբերակ:

Մենք այս պատերազմում չյաղթելու իրաւունք չունենք: Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ: Մենք այս պատերազմում մեծ եւ ծանր գին ենք վճարել: Մենք պէտք է յաղթենք. սա մեր պետութեան գոյութեան հարցն է: Մենք այս ժամանակահատւածում, այս օրերին ծանր կացութեան մէջ ենք, բայց սա պէտք է յաղթահարենք:

Մենք մեր պատմութեան ընթացքում, հէնց նաեւ արցախեան ազատամարտում շատ աւելի ծանր օրեր ենք ունեցել, եւ միասնաբար, թեւ-թիկունք տւած յաղթահարել ենք, որովհետեւ սա է ճանապարհը: Մենք պէտք է վերակազմակերպւենք, բեկում մտցնենք ռազմաճակատում եւ գնանք դէպի յաղթանակի: Այլ տարբերակ պարզապէս չկայ»:

Media

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։