Հա

Ազգային

27/10/2020 - 11:55

«Չփորձէք կոտրել ազգի ու բանակի ոգին… սթափւէ՛ք». Արա Նախշքարեան

Բլոգեր-պատմաբան, հրապարակախօս Արա Նախաշքարեանը գրում է. «Պատերազմի առաջին իսկ օրերից, խնդրում ու պահանջում էինք ազգովի. խփէք ամենացաւոտ տեղերին եւ հարցը կը մտնի փակուղի, խփէք անթոյլատրելի զէնքերով, եթէ զինանոցում ունենք։ Մի՛ վախեցէք պատասխանատւութիւնից, ազգն իր վրայ կը վերցնի դրա պատասխանատւութիւնը, եթէ հարկ լինի դատարանի առաջ կանգնելու։ Դուք այդպէս էլ չհասկացաք, որ ՅԱՂԹՈՂԻՆ ՉԵՆ ԴԱՏՈՒՄ։ Թշնամին այդքան անթոյլատրելի զէնք կիրառեց, ո՞վ դատեց, ոչ ոք։

«alikonline.ir» - Բլոգեր-պատմաբան, հրապարակախօս Արա Նախաշքարեանը գրում է. «Պատերազմի առաջին իսկ օրերից, խնդրում ու պահանջում էինք ազգովի. խփէք ամենացաւոտ տեղերին եւ հարցը կը մտնի փակուղի, խփէք անթոյլատրելի զէնքերով, եթէ զինանոցում ունենք։ Մի՛ վախեցէք պատասխանատւութիւնից, ազգն իր վրայ կը վերցնի դրա պատասխանատւութիւնը, եթէ հարկ լինի դատարանի առաջ կանգնելու։ Դուք այդպէս էլ չհասկացաք, որ ՅԱՂԹՈՂԻՆ ՉԵՆ ԴԱՏՈՒՄ։ Թշնամին այդքան անթոյլատրելի զէնք կիրառեց, ո՞վ դատեց, ոչ ոք։

Բաւարարւեցին միայն կծկտուր յայտարարութիւններով։ Ու միայն այդքանը։ Հազար անգամ ռազմական գործիչները ապակենտրոն վիճակի մէջ յայտնւելով ուզեցին կիրառել անհնարինը, բայց ենթարկւեցին վախկոտ հրամանատարի հրահանգներին։

Չհասկացա՞ք, որ ազգն էր բանակ դարձել, իսկ այդ բանից չմոռացաք փիառւելն ու ինքնագովազդի բոլոր վահանակները միայն ձեզնով զբաղեցնելը։ Հրադադար, որը այս պահին ձեռնատու է թշնամուն, որովհետեւ քթներիս տակ է հասել։ Որ իր կանգնած տեղից փորձի թքել, թուքը կը հասնի զինւորի պաշտպաբիչ գլխարկին։ Հիմա կասէք. Զոհեր տւեցինք, շատ ցաւալի, բա ինչ անէինք, որ չհամաձայնւեինք։ Հա՛, զոհերն արդէն տվել էինք։ Իսկ դուք հարցրեցի՞ք էդ զոհերի ծնողներին, թէ. հիմա ի՞նչ անենք համաձայնւե՞նք դադարին, թէ՞ շարունակենք։ Վստահ եմ, նրանք թոյլ չէին տայ։ Ու գիտէ՞ք ինչու, չգիտէք, չէք հասկանում, որովհետեւ իրենց որդու արիւնը դեռ չի չորացել այս սրբազան հողին։ Ոչ մի հրադադար, որին կը հետեւի զինադադարը, քանի որ դա այլեւս ձեռնատու է թշնամուն։ Նայէ՛ք քարտէզին ու ասածս կը հասկանաք։ Ճիշտ է, դուք չէիք ուզում, որ պարտւէինք, որովհետեւ այստեղ արդէն թասիբի հարց կար։ Որովհետեւ, երէկ բողոքում էիք ապրիլեանի ընթացքում «կորցրած» տարացքի համար, օրւայ գերագոյն հրամանատարից։ Ասում էիք, հրասայլի մէջ ջուր է, զէնքը հին է, նաւոը ծախել լափել են, զինւորը շոր չունի, սոված է, ու նման շատ բաներ։ Մենք եկանք, տեսա՞ք ինչպէս կարգաւորեցինք։ Զինւորը զինւած է, հագուստը՝ նոր է, փորը կուշտ է, հիմա եկել է «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» կարգախօսի կիրառման ժամանակը։

Տօ այ յիմար զոմբիներ, դուք էլ կուտը կերաք, որովհետեւ ոչ թէ սրանց էիք սիրում, այլ՝ նրանցից էիք զզւել։ Ասենք, համաձայն եմ վերը ասածիս հետ, բանակի մասով։ Բայց կը պնդեմ հետեւեալը. Եթէ այդ չեղածով կարողացաւ բանակը 4 օրում ծնկի բերել թշնամուն ու նա լեղապատառ հասվ Կրեմլ ու ծնկաչոք խնդրեց հայերին կանգնեցնել ուրեմն ի՞նչ էր պատճառը, որ այսքան ունեցածով, (որի համար կասկածում եմ) չկարողացաք պարտադրելը։

Իսկ ապրիլանի կորցրածը մէկ երկու օրով երկարացւէր ապա ոչ միայն քդ 800 հա. հետ կը բերէինք, այլեւ հիմա Բաքւի մատոյցներում կը լինէինք։ Պարզապէս զինւորի բախտն այստեղ չբերեց այդ առումով, որ պայմանագիր կնքւեց կողմերի միջեւ դեռ գործը չաւարտւած։ Հը՞, ի՞նչ կասէք հիմա… Էդ նոյն պատերազմում մենք մենակ չէինք կռւում, կռւում էինք թշնամու դէմ, որը հէնց այդ նոյն պատերազմում կիրառեց հնարաւորինս շատ արգելւած զինատեսակներ։ Ո՞վ պատժեց նրանց, ոչ մէկը… Իսկ Դուք (մենք) գոռում էինք մարդասիրական, մարդասիրութիւն ու եւ այլն։ Դուք չհասկացա՞ք, որ մարդասէր լինելը նշանակում է ստրուկ լինել։ Չհասկացա՞ք որ մարդասէր լինում են այն ժամանակ, երբ դիմացդ մարդ կայ կանգնած։ Հերիք չէ՞, արդեօք խեղճի դիրքերից հանդէս գալը։ Հերիք չէ՞ աթոռի համար այսքան ցաւօտ պայքարելը։ Թէ՞, ձերը չէ, մէկ ամիս կամ մէկ տարի կը սգաք, կանցնի կը գնայ։ Մէկ է վերքը տիրոջն է ցաւ տալիս։ Երբեք չեմ հաւատայ էդ սուտի ողբերգերին։ 90-ականների զոհերին հիմա ո՞վ է յիշում՝ ոչ մէկը, միայն հարազատներն ու շատ մօտ ընկերները։ Ապրիլեանի զոհերին ո՞վ է հիմա յիշում, ոչ մէկը, միայն հարազատներն ու շատ մօտ ընկերները։ Սա էլ բացառութիւն չէ՛։ Հաւաքէ՛ք ձեզ։ Հերիք է։ Ներկուլիսային պայմանաւորւածուիււններիդ ձեռքին կրակն ենք ընկել։ Հա՛, հէնց, հա՛… Դուք օգտագործեցիք թշնամում երազանքը։ Մէջտեղ բերեցիք փուլային տարբերակ ու սկսեցիք այդ թեզի վրայ գիտական աշխատանք ծաւալել։ Իբրեւ թէ համաձայն չէիք այդ տարբերակին։ Բայց կիրառեցիք գոնէ ձեզ ապահովագրելու համար, աւելի «անվնաս» տարբերակ, այդպիսով, հեռացնելով ձեզանից ԴԱՒԱՃԱՆԻ պիտակը, որ իբր թէ պատերազմ էր, սաստիկ կռիւ ու մենք չունէինք բաւարար ռեսուրսներ ու որպէսզի խուսափէինք հետագայի աւելորդ զոհերից, յետ քաշւեցինք։ Բա ինչ, բա հօ չէի՞նք թողնի տղերքն ու խաղաղ բնակիչները զոհւէին, դրա համար դատարկել էինք գիւղերն ու քաղաքները, ու ամրացել սարերում։

Սա է լինելու ձեր պատասխանը, ես աւելի քան վստահ եմ։ Իսկ մեր զոմբիները նորից կը սկսեն քարկոծելն աւելի ադեկվատ մտածողներին։ Հա, քանի չեմ մոռացել, ասեմ. էդ օրէնքն էլ, որ ընդունեցիք, որ քննադատողներին պատժելու էք, դա արեցիք, որովհետեւ գիտէիք այսօրւայ մասին։ Գոնէ մի քիչ լսէիք մեր մեծերին, մի քիչ աւելին կարդայիք ու հասկանայիք, որ մարդիկ իրենց տառապանքներից ելնելով է, որ խորհուրդներ էին տալիս, թէ յետոյ ինչպէս անել, որ ճիշտ լինի։ Գոնէ այս ու նման վճռական պահերին պիտի օգտւէիք իմաստունների խորհուրդներից, եթէ ինքներդ աւելի լաւ իմաստուն միտք չունէիք։ Սաղ ազգը 20 օրում էլ ռազմական գործիչ դարձաւ, էլ աշխարհագրագէտ, էլ քարտէզագիր, էլ, էլ, էլ… Էլ տանելի չէ, հասկացէ՛ք վերջապէս։ Մի խելքը գլխին խորհուրդ էիր տալիս, միանգամից զոմբիների կիբեր բանակը սկսում էր թուր թւանքով թամբել ձիերն ու խաչակրաց արշաւանք կազմակերպել արտայայտածդ մտքի արդար մտածումի վրայ։ Ու չէին հանգստանա քանի մոխրից ելնող վերջին ծխի մարելը չտեսնէին։

Ամէն, ամէն ինչ արեցիք երկիրն ու հայրենին զրոյացնելու համար։ Թէ ինչքանով ստացւեց, ժամանակը ցոյց կը տայ։ Նախ՝ սկսեցիք մշակոյթից, գիտութիւնից, սպորտից ու հասաք բանակ։ Շատ զինւորականների թոյլ չտւեցիք կատարէին իրենց զինւորական պարտականութիւնը հենց մարտի դաշտում։ Լռեցրիք, յետ կանչեցիք։ Իսկ ո՞վ է լինելու այն մէկն ով կը լռեցնի ձեզ։ Հը՞։ Ոչ ո՞ք, քմծիծաղ է՞ք տալիս խօսքիս վրայ։ Պառաւն էլ դժոխք չէր գնում։ Մէկն էլ կար, որ հրաժարական չէր ուզում տալ… Բայց…

Լաւ, իսկապէս շատ եմ լցւած, գրաւոր հնարաւոր չէ խօսելը։ Յուսամ, ամէն բան ասածիս հակառակը կը լինի ու ես, երանի սխալ լինէի… Հիմա ամենաշատը դա եմ ուզում, որ գոնէ ես սխալ լինէի, ու իմ բանակն ու ղեկավարութիւնը ինձ ու իմ ազգին ապացուցի, որ ամէն բան ռազմական գործի շրջանակում է արւում ու որ հանգիստ լինենք ու սպասենք բարի լուրերի…

ՉՓՈՐՁԷՔ ԿՈՏՐԵԼ ԱԶԳԻ ՈՒ ԲԱՆԱԿԻ ՈԳԻՆ… ՍԹԱՓՒԷ՛Ք…

Մի խօսքով, երկիրս կերաք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։