Հա

Ազգային

28/10/2020 - 13:00

ԱՄՆ-ը պէտք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիութիւնը SWIFT-ին՝ հրադադարի ռեժիմի խախտման համար

ԱՄՆ-ը պէտք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիութիւնը SWIFT-ին՝ 2020 թւականի հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում ձեռք բերւած հրադադարի համաձայնագիրը խախտելու համար:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը պէտք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիութիւնը SWIFT-ին՝ 2020 թւականի հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում ձեռք բերւած հրադադարի համաձայնագիրը խախտելու համար, յայտնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:

«Ի պատասխան Բաքւի կողմից 2020 թ. հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում համաձայնեցւած հրադադարի պայմանաւորւածութեան խախտման... ԱՄՆ-ը պէտք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիութիւնը SWIFT-ին՝ գլոբալ ցանցին, որը խոշոր ֆինանսական հաստատութիւններին թոյլ է տալիս ապահով կերպով կարեւոր տեղեկատւութիւն փոխանցել տրանսսահմանային վճարների մասին:

Այս կասեցումը պէտք է ուղղւած լինի Ադրբեջանի Կենտրոնական բանկին եւ այլ բանկային հաստատութիւններին, որոնք ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն ֆինանսաւորում են Արցախում եւ Հայաստանում քաղաքացիական օբիեկտների դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները»,- ասւում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդագրութեան մէջ:

Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակը ակտիւ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ նաեւ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ուղղութեամբ: Մասնաւորապէս` միջազգային դոլարային փոխանցումների SWIFT համակարգից անջատելու դէպքում Ադրբեջանը լուրջ տնտեսական հարւած կը ստանայ:

Յարակից լուրեր

  • Խմբագրական. Ապաշրջափակումէն անդին
    Խմբագրական. Ապաշրջափակումէն անդին

    Եռակողմ յայտարարութեան մէջ կը թուի, որ ամէնէն աշխարհաքաղաքական հնչեղութիւն ունեցող կէտը Թուրքիա-Ազրպէյճան ցամաքային կամրջումի վերաբերող համաձայնութիւնն է:

  • «ԼՂ-ում Ադրբեջանի յաղթանակի գինը կարող է դառնալ երկրի անկախութեան կորուստը»․ The National Interest
    «ԼՂ-ում Ադրբեջանի յաղթանակի գինը կարող է դառնալ երկրի անկախութեան կորուստը»․ The National Interest

    Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Ադրբեջանի յաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախութեան կորուստը, The National Interest հանդէսի համար յօդւածում գրում է ամերիկեան ձեռներէցութեան ամերիկեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, փորձագէտ Մայքլ Ռուբինը։ 

  • Մասնագէտները դժգոհ են Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներից
    Մասնագէտները դժգոհ են Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներից

    Արցախեան պատերազմի աւարտն ազդարարող նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Հայաստանի բնակչութեանը մտահոգող միւս հարցը Հայաստան-Ադրբեջան նոր սահմանագիծն է: Պատերազմում պարտւած Հայաստանը մեծ թւով տարածքներ է զիջելու Ադրբեջանին: Պաշտօնական մարմինները չեն արձագանքում հանրութեան մտահոգութիւններին՝ մինչեւ վերջին պահը անորոշութեան մէջ թողնելով Արցախի Հանրապետութիւնից տարհանւող բնակչութեանը:

  • Իսրայէլը թանկ կը վճարի Ադրբեջանին սատարելու համար
    Իսրայէլը թանկ կը վճարի Ադրբեջանին սատարելու համար

    Իսրայէլցիները կարող են արդարացնել իրենց յարաբերութիւնները Ադրբեջանի հետ իրական քաղաքականութեան տեսանկիւնից: Կոպիտ ասած՝ սա յարաբերութիւն է, որը հիմնւած է «զէնք՝ էներգիայի դիմաց» հաշւարկի վրայ: Իսրայէլը Բաքւին վաճառել է միլիարդաւոր դոլարների գերարագ ռազմական տեխնիկայ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստացել է իր նաւթային կարիքների գրեթէ կէսը: Սակայն երկարատեւ վնասը շուտով կարող է գերազանցել ցանկացած կարճաժամկէտ շահերին, «National Interest»-ում գրում է Մայքլ Ռուբինը:

  • Ադրբեջանը մայրուղի կը կառուցի դէպի Հայաստանի հետ սահման՝ հետագայում Նախիջեւանի հետ կապւելու համար
    Ադրբեջանը մայրուղի կը կառուցի դէպի Հայաստանի հետ սահման՝ հետագայում Նախիջեւանի հետ կապւելու համար

    Ադրբեջանը նախատեսում է մայրուղի կառուցել դէպի Հայաստանի սահման՝ իր վերահսկողութեան տակ անցած Ղարաբաղի տարածքով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։