Հա

Ազգային

31/10/2020 - 09:50

Բելգիացի պատգամաւորը եւ մի շարք բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 28-ից 30-ը Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամաւոր Ժորժ Դալեմանը եւ մի խումբ բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ: Պատւիրակութեանն ուղեկցեցին Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը եւ Բելգիայի Հայ Դատի յանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսեանը:

«alikonline.ir» - ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 28-ից 30-ը Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամաւոր Ժորժ Դալեմանը եւ մի խումբ բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ: Պատւիրակութեանն ուղեկցեցին Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը եւ Բելգիայի Հայ Դատի յանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսեանը:

Ժորժ Դալեմանն առաջին եւրոպացի պատգամաւորներից է, որ այցելեց Արցախ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից յետոյ:

Այցի ընթացքում բելգիացի պատգամաւորը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանի եւ Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանի հետ:

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ հանդիպման ընթացքում Ժորժ Դալեմանը նշեց. «Ես ինձ հետ Արցախ եմ բերել Արցախի հետ Բելգիայի ֆրանսախօս բարեկամութեան խմբի անդամների, ինչպէս նաեւ բելգիացի բազմաթիւ գործընկերների աջակցութիւնն Արցախի ժողովրդին: Արցախը հերոսաբար պաշտպանւում է ադրբեջանական բանակից, որին աջակցում են վարձկաններ, ջիհադիստներ եւ Թուրքիայի Էրդողանի ռեժիմը: Վերջինները մեր երկու ժողովրդավար երկրների համար ընդհանուր թշնամիներ են: Եւրոպան պէտք է ամէն ինչ անի հայերի դէմ ջարդերն ու ռազմական յանցագործութիւնները դադարեցնելու համար»:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրայ ադրբեջանական յարձակումներն ու ռմբակոծութիւնները յատկապէս ինտենսիւ էին պատւիրակութեան՝ այնտեղ գտնւելու ընթացքում: Մասնակիցներն ականատես եղան ադրբեջանական բանակի կողմից գործած ռազմական յանցագործութիւնների պատճառով մարդկային եւ նիւթական վնասին, յատկապէս Ստեփանակերտի ծննդադատան վրայ անմարդկային եւ կանխամտածւած հրետակոծութիւնից յետոյ, որը տեղի ունեցաւ պատւիրակութեան՝ Արցախ ժամանելուց ընդամենը մի քանի ժամ անց:

Պատւիրակութիւնն այցելեց նաեւ քաղաքացիական անձանց, ովքեր հիւանդանոց էին տեղափոխւել վերջին օրերին Ստեփանակերտում եւ յարակից շրջաններում գտնւող քաղաքացիական օբիեկտների վրայ ադրբեջանական հրետանակոծութեան արդիւնքում:

Ժորժ Դալեմանը նաեւ հնարաւորութիւն ունեցաւ հանիդիպելու ներքին տեղահանվւած հայ ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանի զինւած ուժերի կողմից այսօր զբաղեցրած գիւղերից են եւ ներկայումս ապրում են Ստեփանակերում՝ թաքնւելով ապաստարաններում:

Հայաստան վերադառնալու ճանապարհին պատւիրակութիւնն արձանագրեց ադրբեջանական կողմի հրետակոծութիւնից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեղուն հասցիած նիւթական վնասը եւ Շուշիի մշակոյթի կենտրոնի լիակատար աւերումը: Անցնելով Հայաստանի սահմանը՝ պատւիրակութիւնը հանդիպեց Գորիս քաղաքում ապաստան գտած արցախցի ընտանիքների:

Մեկնաբանելով այցը՝ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Յարութ Շիրինեանը նշեց. «Մենք շնորհակալալ ենք այս պատւիրակութեան մասնակիցներին, որոնք վճռականօրէն որոշեցին պատերազմի ժամանակ Արցախ գալ, որպէսզի բարձրաձայնեն Արցախի բնիկ հայ բնակչութեանը սպառնացող օրհասական վտանգի մասին: Այսօր Արցախի հերոսական ժողովուրդը հակահարւած է տալիս թուրք սուլթան Էրդողանի պանթուրքական հաւակնութիւններին եւ Ադրբեջանի բռնապետ Ալիեւին: Այս պայմաններում Արցախի բնակչութեան ֆիզիկական անվտանգութիւնը պաշտպանելու միակ ընդունելի լուծումը Արցախի Հանրապետութեան ճանաչումն է, որն այլընտրանք չունի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։