Հա

Ազգային

07/11/2020 - 11:00

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երրորդ համարը

Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երրորդ համարը՝ 318 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

ԱԶԴ

 

Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երրորդ համարը՝ 318 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

«Վէմ»-ի 2020 թւականի երրորդ համարի խմբագրականը սրբագրւած վիճակում եւ հէնց «Հայաստանը յաղթելու է» վերնագրով տպագրութեան էր ներկայացւել դեռեւս ս. թ. սեպտեմբերի 22-ին։ Սակայն սկիզբ առած պատերազմական թոհուբոհի պայմաններում մենք ստիպւած էինք որոշ ժամանակ յետաձգել հանդէսի տպագրութեան գործը՝ դրան յաւելելով նաեւ խմբագրականի երկրորդ մասը։

Թէեւ նախապէս նախատեսում էինք թեմատիկ ուղղւածութիւն հաղորդել «Վէմ»-ի երրորդ համարին՝ ի նկատի ունենալով Սեւրի պայմանագրի 100-ամեակը, բայց հաւաքւած նիւթերի չափից աւելի մեծ ծաւալն ու հարուստ բովանդակութիւնը առաջ բերեց «Վէմ»-ի Մատենաշարի թիւ երկրորդի տպագրութեան խնդիրը, որը լոյս կը տեսնի առաջիկայ ամիսներին։ Այդ պատճառով ներկայ համարի Հիմնաքարեր եւ Հաւելւած բաժիններում հայկական հարցի ու Սեւրի պայմանագրի մասին հրապարակւել են միայն մէկական ծաւալուն յօդւածներ։

Թեմատիկ առումով դրանց հետ սերտօրէն կապւած է Արամ Ս. Սայիեանի «Քրդական հարցը Փարիզի խաղաղութեան վեհաժողովում» ուսումնասիրութիւնը, որը լոյս է սփռում Սեւրում որպէս հայկական հարցի հակակշիռ՝ քրդական հարցը խաղարկելու ուշագրաւ փաստի վրայ։ Թուրքական ու քրդական աղբիւրների ներգրաւման միջոցով հեղինակը ցոյց է տալիս, որ օսմանեան իշխանութիւնների սկսած եւ ապա բրիտանական դիւանագիտութեան կողմից նրբօրէն ուղղորդւած այդ խաղում իբր թէ՝ քրդերին ներկայացրած Շերիֆ փաշան, ըստ էութեան, որեւէ էական դերակատարութիւն չի ունեցել։

Ինչպէս եւ խոստացել էինք՝ ներկայ երրորդ համարից սկսւել է մեր օրերի համար խիստ արդիական թեմայի՝ հերոսների պաշտամունքի ու հերոսականութեան գիտական ուսումնասիրութեան հիմքերը դրած Թոմաս Քարլայլի գլխաւոր աշխատութեան «Հերոսների, հերոսապաշտութեան եւ պատմութեան մէջ հերոսականի մասին» երկի համակողմանի քննութիւնը, որը կը շարունակւի նաեւ հանդէսի յաջորդ համարներում։

Այս տարի լրացել են ճանաչւած բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանի եւ փիլիսոփայ-բանաստեղծ Հենրիկ Էդոյեանի 80-ամեակները, ուստի «Վէմ»-ի երրորդ համարում տեղ են գտել մէկական ուսումնասիրութիւններ նրանց առաւել ուշագրաւ ստեղծագործութիւնների վերաբերեալ։

«Վէմ»-ի 2020 թւականի երրորդ համարում շարունակւել է Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարի հայերէն արձանագրութիւններին նւիրւած ուսումնասիրութեան հրապարակումը՝ զուգահեռաբար տեղ տալով նաեւ միջնադարեան Երեւանի հայկականութիւնը փաստող վիմական արձանագրութիւններին, որոնք «հաճելի անակնկալ» կարող են լինել մեր որոշ հարեւանների համար։

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

 

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅԱՂԹԵԼՈՒ Է

 

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

Սամուէլ Ա. Պօղոսեան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Բեռլինից մինչեւ Սեւր

 

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Վարդան Ա. Ալեքսանեան

ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱԹՈՌԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ

Եւ հայ-բիւզանդական եկեղեցական հակամարտութիւնը 10-րդ դարի վերջին քառորդին

Արամ Ս. Սայիեան

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

Շերիֆ փաշայի առեղծւածը

 

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Գէորգ Ա․ Ճաղարեան

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ

Մաս առաջին։ Գրութեան առիթն ու հանգամանքները

 

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Սուրէն Ս. Աբրահամեան

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆԻ «ՌԵՔՒԻԵՄ» ՊՈԷՄԸ

Բանաստեղծի ծննդեան 80-ամեակի առթիւ

Հռիփսիմէ Ա. Զաքարեան

ԿԵԱՆՔԻ ԵՒ ՄԱՀՒԱՆ ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԵԱՆԻ ՊՈԷԶԻԱՅՈՒՄ

Փիլիսոփայ-բանաստեղծի ծննդեան 80-ամեակի առթիւ

 

ԼԵԶՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Վարդան Զ. Պետրոսեան

ՀԻՆ ՀԱՅԵՐԷՆԻ ՀՊԱՇՓԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

(տարաժամանակեայ քննութիւն)

 

ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Մայքլ Ե. Սթոուն (Երուսաղէմ)

Խաչիկ Ա. Յարութիւնեան

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԷՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մաս երկրորդ։ Մուտքի սիւները եւ հարաւային պատը

Արսէն Է. Յարութիւնեան

ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ԵՐԵՒԱՆԸ ՎԻՄԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ

 

ՄՇԱԿՈՅԹ

Էմմա Լ. Չուգասզեան (Մոնպելիէ, Ֆրանսիա)

ՕՐԼԱՆԴՕ ՔԱԼՈՒՄԵՆՈՅԻ ՀԱՒԱՔԱԾՈՒԻ ԱՆՏԻՊ ՔԱՌԱՎԵՏԱՐԱՆԸ

Եւ դրա առնչութիւնները Յակոբ Ջուղայեցու արւեստի հետ

 

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Գէորգ Ս. Խուդինեան

ՎԱՐԱՆԴ ՓԱՓԱԶԵԱՆԻ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ»

Մի մոռացւած գրքոյկի եւ նրա անմոռաց հեղինակի մասին

 

ՅԱՒԵԼՒԱԾ

Արմէն Ց. Մարուքեան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ

Սեւրի պայմանագրի յօդւածներում

vemjournal.org

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թ. առաջին համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թ. առաջին համարը

    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թւականի առաջին համարը բաւականինի մեծ՝ 375 էջ ծաւալով, ինչը կապւած է երկու կարեւոր իրադարձութիւնների՝ 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկւայի պայմանագրի եւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի 1921 թ. մարտի 15-ի արդարահատոյց գործողութեան 100-ամեակների առիթով վերլուծական ու փաստաթղթային նիւթերի խոշոր փաթեթների տպագրութեան հետ։

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. չորրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. չորրորդ համարը

    Որոշ ուշացումով լույս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. վերջին՝ 4-րդ համարը, ինչը կապւած է ոչ միայն «Վէմ Մատենաշարի» հրատարակման, այլեւ հանդէսի գործարքային աշխատակիցների քովիդով վարակւելու փաստի հետ։

  • Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը

    Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը՝ Հայաստանի պատմագէտների մի ամբողջ խմբի կողմից կազմւած

    ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃԻՌԸ.

    քննական հայեացք 100-ամեայ հեռաւորութիւնից

    կոլեկտիւ աշխատութիւնը, որը բաղկացած է 6 գլխից, առաջաբանից ու վերջաբանից։

  • «Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը
    «Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը

    Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր եւ իր շրջապատի համար եւ ընդունում է նրանից բխող մարտահրաւէրը որպէս սեփական ճակատագիր։ Այդ պատճառով ազգի հաւաքական կեցութեան վրայ կախւած գոյութենական մարտահրաւէրին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրայ տեղափոխեց շուրջ մէկ հազարամեակ անլուծելի թւացող խնդրի լուծումը՝ պառակտւած ու մարտական փորձառութիւնից գրեթէ զրկւած հայերին յեղափոխական բանակի վերածելու խնդիրը։

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը

    Ընթերցողի դատին է ներկայացւում «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը՝ 355 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։