Հա

Ազգային

11/11/2020 - 10:30

«Թուրքի առաջ կզել, եկել Երեւանում հայերից վրէժ ե՞ս լուծում». Ի. Սաղաթելեանը՝ Փաշինեանին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան  «Հարցազրոյց» հաղորդման շրջանակներում խօսել է Արցախի շուրջ ստեղծւած ծանր իրավիճակի, կապիտուլեացիոն պայմանագրի, սպասւող հանրահաւաքի, վարչապետ Փաշինեանի հրաժարականի պահանջի եւ առաջիկայ զարգացումների մասին։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան  «Հարցազրոյց» հաղորդման շրջանակներում խօսել է Արցախի շուրջ ստեղծւած ծանր իրավիճակի, կապիտուլեացիոն պայմանագրի, սպասւող հանրահաւաքի, վարչապետ Փաշինեանի հրաժարականի պահանջի եւ առաջիկայ զարգացումների մասին։ Գրում է News.am-ը:

«Վարչապետը ժողովրդի թիկունքում ստորագրել է կապիտուլեացիայի ստորացուցիչ պայմանագիր: Սա իրողութիւն է: Երկրում 35 ստել են, պարբերաբար շրջաններ յանձնելով յայտարարել են՝ յաղթել ենք, յաղթում ենք: Կեղծիքի մէջ պահելով հասարակութեանը, վերջին պահին ծածուկ կերպով մեր ազգին եւ ժողովրդին կանգնեցրեցին փաստի առջեւ:

Նիկոլ Փաշինեանի ապաշնորհ, դաւաճանական գործունէութեան արդիւնքում երկիրը յանգեց պատերազմի: Օրւայ քաղաքական իշխանութիւնը պատրաստ չէր այս պատերազմին, բայց ինքը ոչ միայն ոչինչ չարեց պատերազմը կանխելու համար, այլ ամէն ինչ արեց երկիրը պատերազմի հասցնելու համար»,- ասել է նա:

«Սա Նիկոլ Փաշինեանի հօր բոստանը չի, սա Հայաստանն է, ո՞նց կարելի էր էսպէս վարւել էս երկրի ու ժողովրդի հետ: Դաւաճանները երկիրը յանձնել են, եկել մեզ են մեղադրում: Պատերազմից 10-12 օր յետոյ Նիկոլ Փաշինեանն արդէն խօսեց դաւաճանների ու դասալիքների մասին: Այսինքն ինքը միշտ այս ընթացքում մտածել է իր իշխանութիւնը պահելու մասին:

Հայաստանի արժանապատիւ ու հպարտ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ կզած առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին, ինքը պէտք է հեռանայ»,- ասել է Սաղաթելեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։