Հա

Ազգային

11/11/2020 - 13:15

«Ո՛չ բանակը, ո՛չ ներքին զօրքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետեւելու»․ Իշխան Սաղաթելեան

Մի քանի ժամւայ ընթացքում ո՛չ բանակը, ո՛չ ներքին զօրքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած, թուրքի դէմը կզած ղեկավարին չեն հետեւելու. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը 17 կուսկացութիւնների հրաւիրած հանրահաւաքի մեկնարկին, երբ ոստիկանական ուժերը փորձում էին ցրել ցուցարարներին։

«alikonline.ir» - Մի քանի ժամւայ ընթացքում ո՛չ բանակը, ո՛չ ներքին զօրքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած, թուրքի դէմը կզած ղեկավարին չեն հետեւելու. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը 17 կուսկացութիւնների հրաւիրած հանրահաւաքի մեկնարկին, երբ ոստիկանական ուժերը փորձում էին ցրել ցուցարարներին։

«Փաշինեանի լուծումն ընդունելի է միայն Ադրբեջանի համար»,- նշեց նա՝ յիշեցնելով, որ Նիկոլ Փաշինեանը 2 ու կէս տարի ասում էր՝ ես պէտք է գտնեմ լուծում, որն ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։

«Սա կուսակցական պայքար չէ, սա իշխանութեան համար պայքար չէ, սա երկիրը փրկելու ծրագիր է։ Նիկոլ Փաշինեանը քաղաքացիական անձանց զինել է պրովոկացիաներ անելու, երկրում քաղաքացիական բախումներ հրահրելու համար։ Նիկոլ Փաշինեանն ամէն ինչի ընդունակ է այսքան զոհերից, կորուստներից յետոյ իր դաւաճանական գործունէութիւնը Երեւանում շարունակելու համար։ Դրա համար խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ սադրանքների չտրւել»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ մենք զիջելու հայրենիք չունենք, իսկ հայրենիք զիջած ղեկավարը պէտք է հեռանայ, որպէսզի փրկենք մեր երկիրը։

«Մենք կապիտուլիացիան չենք ընդունելու։ Մենք մեր երկիրը չենք զիջելու։ Հայաստանի նորանկախ պատմութեան մէջ Արցախը մեր ամենամեծ ձեռքբերումն է եղել, հայ ժողովրդի հպարտութեան ու արժանապատւութեան հարցն է եղել, մենք մեր ինքնասիրութիւնն ու արժանապատւութիւնը չենք զիջելու»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նա յայտարարեց, որ սա ազգային ազատագրական պայքար է, եւ վերջ։

Հանրահաւաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դաւաճա՛ն»։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկւում ՀՅԴ եւ նաեւ միւս կուսակցութիւնների անդամ ցուցարարները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։